Գրեթե բոլորը հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք». Հակոբյանը նշել է ուղեցույց մշակելու պատճառները

11/02/2025 schedule15:51

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է իր մշակած և բոլոր միջազգային այցերի ժամանակ իր թիմին փոխանցվող ուղեցույցին, որի շուրջ քննարկումները չեն դադարում:

«Երբ հրապարակեցի միջազգային շփումների համար իմ պատրաստած ուղեցույցը, սկսվեց հանրային մեծ փնտրտուքը այն այլմոլորակայինների, ովքեր առիթ են տվել նման ուղեցույցի։

Բնականաբար, առաջին ռեակցիան մերժումն էր, երկրորդը՝ ագրեսիան, երրորդը՝ վիրավորանքը, չորրորդը՝ թաքնված ամոթը, բայց ի վերջո միշտ վրա է հասնում մեր մշտական փրկօղակը՝ «եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…»։

Ոչ մի փորձ՝ սեփական գործողությունների վերհիշման եւ գրվածի հետ նույնականացման։ Մինչդեռ դա անպատիվ բան չէ։ Ամոթ չէ։ Ավելին՝ փոփոխության, զարգացման, աճի միակ գրավականն է։

Ուստի ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել, ինչ-որ այլմոլորակայինների անօգուտ փնտրտուքի փոխարեն։

ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները։

Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես եւ’ ԵՊՀ-ում կրթություն ստացած, եւ’ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։ Այսպես արտահայտվում են եւ’ այդ մարդկանց բացակայությամբ, եւ’ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։ Ոչ ոք չի կասկածում, որ հնարավոր է՝ որեւէ մեկը հասկանում է մեր լեզուն, ոչ ոք չի կասկածում, որ նույնիսկ օտար լեզվով երբ քո մասին են խոսում, վատ են արտահայտվում կամ ծաղրում, կամ ներքին հումորներ անում, դա հիանալի տեսանելի, հասկանալի եւ զգալի է։ Ոչ ոք չի առերեսվում այն փաստի հետ, որ տվյալ երկրում գտնվելու միակ իմաստը այդ երկրի եւ ժողովրդի հետ լավ հարաբերություն հաստատելն ու պահպանելն է, ինչը, համաձայնեք՝ բավական բարդ է անել առանց տարրական հարգանքի։

Այնինչ դիվանագիտական տառաճանաչությունը հենց այս պարզ հանգամանքը յուրացնելն է։

Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ աղետ է տեղի ունենում այլ մակարդակների շփումներում:

Եւ իհարկե նորմալ է, որ լրատվամիջոցների մտքի ծայրով անգամ չի էլ անցնում, որ մենք ձվի կեղեւի մեջ չենք ապրում, աշխարհի մաս ենք, եւ իբր թե ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին, չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների եւ ժողովուրդների էլ վիրավորել։ Գոյություն ունի այսպիսի մի պրակտիկա. դեսպանությունները թարգմանում են տվյալ երկրի ԶԼՄ-ների հրապարակումները եւ ուղարկում իրենց մայրաքաղաքներ։ Դե մի պահ եկեք մտաբերենք՝ ինչեր են թարգմանվում եւ հասնում տարբեր մայրաքաղաքներ, եկեք ամաչենք եւ մի փոքր լրջության, հասունության եւ ծանրակշռության ձգտենք։

Հ.Գ. Արդար չի լինի, եթե չասեմ, որ աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն եւ ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք»։

#կրթվելընորաձեւէ

#սովորենքտեսնելմեզ

#սովորենքտեսնելուրիշներին

#սովորենքհամեմատվելեւձգտել

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ»,- գրել է Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3812 դիտում

ՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետ

Դաշնակների ցնորամտությունն է դա. որևէ հայ մարդ չի կարող Ցեղասպանությունն ուրանալ. Հովհաննիսյան. տեսանյութ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կմեկնի Բաքու. ինչ հանդիպումներ են նախատեսված

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

«Այսուհետ Օսման-Դաշնակցական պիտ կոչվին». Ալեքսանյանը 1909-ին լույս տեսած շաբաթաթերթից ծաղրանկար է հրապարակել

Աջապահյանին և Ղուկասյանին ոչ թե Գյումրու նկատմամբ սերը, այլ Ստալինի հանդեպ զգացմունքն է միավորում. տեսանյութ

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում 1-ին նավը

Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը

ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը

Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան

Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները