Երևան
12 °C
Ուրիշ ի՞նչ որակում կարելի է տալ վերջին շրջանում, մասնավորապես, փոքր կրպակների դեմ սկսված արշավին, որի հետեւանքով կրպակատերերը տուգանվում են 20 հազար դրամ: Ու գիտե՞ք ինչի համար: «Ես մի փոքր կրպակ ունեմ: Մի օր եկան, ապարատով նկարեցին, գնացին, հետո թուղթ ստացա, որ ինձ տուգանելու են 20 հազար դրամով»,- պատմեց մի կրպակատեր: Պարզվում է, նրան տուգանել են ոչ սահմանված տեղում առեւտուր անելու համար: Ամենաուշագրավն այն է, թե որ տեղն են քաղաքապետարանի չինովնիկները համարում «ոչ սահմանված տեղ»: Եթե ձեր կրպակի լուսամուտը բացեք ու լուսամուտի վերեւից կախեք, ասենք, խաղալիք, չստիկ, ապա դա, ըստ չինովնիկների, «ոչ սահմանված տեղ» է, եթե նույնիսկ այդ կախված ապրանքը կրպակի տարածքից դուրս է ընդամենը 4-5 սմ: Հասկանո՞ւմ եք, ինչպիսի իրավախախտում` 4-5 սմ-ով ապրանքը կրպակի տարածքից դուրս է եկել: Դրա համար 20 հազար չէ, 20 մլն է պետք տուգանել: Կակռազ բյուջեն էլ կլցվի, ընտրակաշառքի փող էլ կլինի: Կրպակատերերը ուզում են դատական կարգով պաշտպանվել այդ հրոսակախմբերից, բայց վստահ են, որ դատարանները, ինչպես միշտ, արդար չեն գտնվի, ու իրենց «քյարը» կմնա ոչ միայն այդ 20 հազարը, այլ նաեւ դատական ծախսերը: Իսկ կրպակատերերի համար դա հսկայական գումար է, եւ ոչ ոք չի պատրաստվում իր երեխայի «բերանից հացը կտրելով» պայքարել քաղաքապետարանի հրոսակների դեմ: Թերեւս, հենց սա հաշվի առնելով էլ այդ ձրիակերները օրեցօր ավելի են լկտիանում ու ամբողջ օրը շրջում են քաղաքում ու «վաստակում» իրենց օրվա հացը: Իսկ օրենքը, որին հղում անելով «բիրիքով» տուգանում են մանր կրպակատերերին, բավականին «խախուտ է»: Խոսքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 162-րդ հոդվածի մասին է, որը հենց այդպես էլ վերնագրված է. «Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը»: Հոդվածը ընթերցելիս արդեն իսկ տարակուսում ես, թե այս ի՞նչ տերմիններ են օգտագործված: Այսպես. «Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 30%-ից մինչեւ 50%-ի չափով` առեւտրի առարկաների բռնագրավմամբ:» Նախ` ի՞նչ է նշանակում «պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձ», որքա՞ն է դա կազմում: Այս հարցի պատասխանը չգտնելու պատճառն այն է, որ նշված օրենքն ընդունվել է հեռավոր 1985-ին, երբ Հայաստանում դեռ կոմունիզմ էինք կառուցում: Դատելով այն բանից, որ տուգանքը 20 հազար դրամ է, կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի չինովնիկները «պաշտոնատար անձ» ասելով նկատի ունեն քաղծառայողներին, քանի որ հենց նրանց նվազագույն աշխատավարձը 40 հազար դրամ է: Եթե այդպես է, ապա օրենքը նախատեսում է տուգանք այդ աշխատավարձի 30-50%-ի չափով: Այսինքն, այդ ձրիակերները կարող են կրպակատերերին տուգանել 12 հազարից մինչեւ 20 հազար: Բայց ինչպես նկատեցիք` տուգանում են առավելագույնով: Սա էլ է վկայում, թե ինչպիսի վերաբերմունք կա այսօր փոքր բիզնեսի նկատմամբ ՀՀ-ում` խեղդել ու սնանկացնել մինչեւ վերջին լուման: Ոչ մի տեղ հստակ սահմանված չէ` կրպակի լուսամուտից ապրանքի նմուշ կախելը «ոչ սահմանված տեղում առեւտուր անե՞լ է», թե՞ ոչ: Շատ հեշտությամբ կարելի է ապացուցել, որ սահմանված տեղը նաեւ կրպակի լուսամուտն է: Եւ հետո, կախված նմուշն ընդամենը գովազդային նպատակ է հետապնդում, անցորդին ցույց է տալիս, թե ինչ ապրանք է վաճառվում այդ կրպակում, եւ դա կարող է նույնիսկ «մուլյաժ» լինել եւ նախատեսված չլինել վաճառքի համար: Իսկ այն, ինչը չի վաճառվում, առեւտրի առարկա լինել չի կարող: Իրավական ձեւակերպումները, բնականաբար, այստեղ էական չեն: Պարզապես կա փոքր բիզնեսին մինչեւ վերջ խեղդելու ցանկություն, եւ դա իրականացնում են: Դժվար չէ կռահել, թե ինչու է գործող իշխանությունը այդքան ատում փոքր բիզնեսը: Ախր իր հացը իր կրպակով վաստակող քաղաքացին շատ ավելի ազատ է, քան օլիգարխից աշխատավարձ ստացողը: Իսկ ազատ քաղաքացին կարող է ինքնուրույն որոշել, թե ում է ընտրելու, թե երբ գնա հանրահավաք, իր շրջապատի հետ ինչպես խոսի այս կամ այն քաղաքական ուժի մասին... Եւ ընդամենն այսքանը բավարար է, որ գործող իշխանությունն օրնիբուն ճամարտակի փոքր բիզնեսին աջակցելու մասին, բայց իրականում գնա փոքր բիզնեսը արմատախիլ անելու ճանապարհով: Տուգանքների այս փոքրիկ օրինակը ասվածի ապացույցներից է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան
Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել
Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT