Երևան
12 °C
Նախորդ տարվանից Գյումրիում կյանքը ոչ այնքան առօրյա, սովորական է, ինչքան քաղաքական, ինքնաշեն տնադիվանագիտական: Արհեստավոր, արվեստագետ, երգող, պարող, արտասանող, տաքսու վարորդ, բանվոր ու դասախոս, կուշտ ու սոված, հարուստ ու աղքատ իրարով անցան դեռ նախընտրական մարտին, քնեցին իրենց մասնագիտությամբ, լուսաբացին արթնացան որպես կայացած քաղաքագետներ ու փորձագետներ, ընտրեցին իրենց սրտին, մտքին, մտածողությանն ու գուցե նաև կարիքին հարմար ճամբար, տեղավորվեցին դրանց թևերում կամ շուրջբոլորն ու սկսեցին իրենց տեսնել ամենուր՝ բացի սեփական կյանքում ու տներում:
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան եռյակի գործողությունների շուրջ քննարկման ու կռվի թեմա՝ ինչքան ուզես: Մյուսներին չենք հիշատակում, քանի որ սկզբից էլ պարզ էր, որ նրանց դերակատարությունը սահմանափակվելու էր ձայներ փախցնելով և ըստ հարմարության՝ վաճառքի հանելով:
Սարիկ Մինասյանը Գյումրու համայնքապետի պաշտոնակատարն էր, ուստի շարունակեց զբաղվել այն գործառույթով, որն օրենքն էր նախատեսում, այսինքն՝ ծառայել Գյումրուն ու գյումրեցուն: Աշխատանքին զուգահեռ նաև քարոզարշավ՝ առանց ցնցումների ու ավելորդ թատերայնության:
Ըսա՝ պո*նիկներ, ես կանցնիմ, դուք պրոբլեմ կունենաք. Ղուկասյանի սպառնալիքներով ձայնագրությունը
Մի շարք քրեական գործերով անցնող և համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանն այդ օրերին հայտնվեց նոր աղմուկի կենտրոնում: Համացանցում հայտնվեց նրան վերագրվող ձայնագրություն, որում սպառնալիքներով պահանջում էր կանչել մի շարք մարդկանց և ասում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:
«Ըսա՝ պո*նիկներ, էդ սաղ ինքն է ձեզի տվել, մինչև հմի օր տներդ կպահեք, գյո*եր, ինքն է տվել, ես կանցնիմ, բայց դուք հետո պրոբլեմ կունենաք, եթե ձեզի չպահեցիք» և նմանատիպ այլ արտահայտություններով համեմված հեռախոսային ձայնագրությունը վերաբերում էր մարդ հավաքելու, ձայներ ապահովելու գործընթացին:
Անկախ ընտրապայքարին մասնակցող ուժերի առանձին ներկայանալու հանգամանքից՝ գյումրեցուն մի քանի անգամ բաց տեքստով ու հստակ զգուշացրին, բացատրեցին, որ որպես ընդդիմություն Գյումրիում ներկայացող որ ուժին էլ գյումրեցին իր քվեն տա, անուղղակիորեն կընտրի Վարդան Ղուկասյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը անվարան բարձրաձայնեց, որ ընդդիմադիր համարվող բոլոր թեկնածուները վերջում ձայները տալու են Վարդան Ղուկասյանին:
Անգործ նստած չէր նաև Մարտուն Գրիգորյանը. գնաց բանավեճի, հայտարարություններ արեց, որոնց ի պատասխան՝ Ղուկասյանը նրան ամենալավը ցանկացավ, բայց նաև խորհուրդ տվեց հեռու մնալ իրենից, ասաց՝ մեղք ես, կպատժվես:
Պնդում եմ՝ Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեին, գյումրեցինե՛ր ջան, Մարտուն Գրիգորյանն իր ձայնը պահելու է
Այդ խառը օրերին, երբ ձերբակալվեցին Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, պատասխանատու հայտարարություն արեց Մարտուն Գրիգորյանը: Պնդեց, որ խոսքը կպահի անգամ այն դեպքում, երբ հորն էլ, որդուն էլ կալանավորեն:
Եվ եղավ այնպես, ինչպես գործող իշխանությունն էր կանխատեսել: 50+1 քվե ստացող ուժ չեղավ: Արդյունքների ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»-ի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Վերջին հաղթական գնդակը դարպասն ուղարկեց Մարտուն Գրիգորյանը: Ոչ այնքան արագ, որքան վերոնշյալները, իհարկե: Մի քանի օր խորհրդավոր լռեց: Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը հասկացրեց, որ ձև չկա. ձայներն իրեն է տալու:
Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. մենք սպասում ենք իրեն
2025-ի մարտի 31-ն էր: Ղուկասյանը հայտարարեց. «Իմ ձայները բոլորից բարձր են, ես չգիտեմ աշխարհում նման բան, որ ովքեր շատ ձայներ են ունեցել, գնան միանան քիչ ձայներ ունեցողին: Հետո և՛ Կարենը, և՛ Ռուբենը միացել են ինձ, մենք սպասում ենք իրեն՝ Մարտունին»:
Ղուկասյանը նաև ասաց՝ Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան:
Իսկ Գրիգորյանը շարունակեց լռել: Ոմանք դա ինտրիգ որակեցին, ոմանք՝ ընտանեկան վերադասավորում, խնդիրների կարգավորում: Կարծիքներ եղան, թե ընտանիքներն իրար հետ անառողջ հարաբերություններ ունեն, մեջտեղը սպանություն կա, հազիվ թե Մարտուն Գրիգորյանը սատարի Վարդան Ղուկասյանին: Ըստ առկա տեղեկությունների՝ Գրիգորյան ընտանիքի քավորին, որը հայտնի է եղել որպես «Շեկո», տարիներ առաջ Վարդան Ղուկասյանի եղբորորդին սպանել է:
Ո՛չ խոստումը պահեց, ո՛չ մանդատը. Մարտուն Գրիգորյանը ներողություն խնդրեց բոլորից, ունեցած ձայները տվեց Վարդան Ղուկասյանին
«Իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն էր». ապրիլի 4-ին հայտարարեց Մարտուն Գրիգորյանը՝ իր այդ որոշման համար մեղադրելով Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին, որոնք արդեն շտապել տեղավորվել էին Ղուկասյանի թևի տակ:
Սիրելի ազգականներից, ընկերներից, թիմակիցներից, իրեն ձայն տված գյումրեցիներից, որոնք կանգնել էին իր կողքին, քանի որ չէին ցանկացել նախկին բարքերի վերադարձը Գյումրի, ներողություն խնդրեց Գրիգորյանը և «Մեր քաղաքը» դաշինքի կողմից անհրաժեշտ քանակությամբ քվեները տվեց Վարդան Ղուկասյանին՝ նրան դարձնելով քաղաքապետ:
Այնուհետև նա հրաժարվեց ավագանու իր մանդատից, շարունակեց պատգամավորի իր ուղին:
Ապրիլի 16-ին աթեիստ կոմունիստների հավատացյալ թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ: Պաշտոնը ստանձնելուց հետո չբացառեց, որ 2026 թվականին հնարավոր է վարչապետի թեկնածու առաջադրվի: Այդ օրը Ղուկասյանը նաև տեղյակ պահեց, որ աշխատանքի է գալու իր զրահապատ մեքենայով, քաղաքի բյուջեն ավելացնելու է, աշխատավարձերը բարձրացնելու է, իր գործընկեր Հենրիկ Գասպարյանին էլ հեռացնելու է զբաղեցրած սենյակից, բայց ոչ աշխատանքից:
«Տոռմուզ Հենդոյի նմանները դուրս կգան»,- հայտարարել էր Ղուկասյանը:
Նկատենք, որ երբ ապրիլի 19-ին Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, իրեն նման հնարավորություն ընձեռած Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» խմբակցությունը ներկա չեղավ: Ինչպես և սպասելի էր, այդ արարողությանը ներկա չէր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Եվ ընդհանրապես, դրան հաջորդած բոլոր օրերին «Մեր քաղաքը» իրեն հեռու պահեց և հեռու է պահում իր կարգած քաղաքապետի հետ նույնականացվելու հնարավոր բոլոր իրավիճակներից:
Մայիսի 2-ին փոխքաղաքապետի երկու թեկնածուներ Ավետիս Առաքելյանը, որ Ղուկասյանի փեսան է, և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերը, ընտրվեցին փոխքաղաքապետներ: Փեսան՝ առաջին փոխքաղաքապետ, ընկերը՝ երկրորդ: Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարեց. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:
Ու հետո Գյումրիում ամենատարբեր սցենարներով իրադարձություններ տեղի ունեցան, լավ թե վատ քաղաքի քաղաքական կյանքն ուզեց առաջ շարժվել: Ղուկասյանի հետ քաղաքապետարան եկած նախկին տարբեր պաշտոնյաներ նոր պաշտոններին սկսեցին հարմարվել, իրար նեղել, դեղելով ավագանին սկսեց աշխատել: Իսկ թե ինչ արդյունավետությամբ, այդ մասին կարող են փաստել Գյումրու ավերված փողոցները, մայթերի ու հնարավոր բոլոր ազատ անցքերի արագացված զավթումները, փողոցային առևտրականների գերակտիվությունը, քաղաքացիների ընդունելություններն ու որոշ խնդիրների մասին բարձրաձայնումներն ու էլի շատ բաներ: Անշուշտ, աշխատանքային հաջողություններ էլ կան, որոնց մասին առանձին-առանձին, մեկ-մեկ հայտարարում են դրանց հեղինակները իրենց խմբակցության էջերում:
Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 100-րոդ օրվա նախօրեին Գյումրու նորաբաց երգող-պարող շատրվանները «գողական գնացին»: Հայտնի «Доля Воровская» երգը շատերին ուխախացրեց, պարեցրեց, զարմացրեց, հիասթափեցրեց, վարչապետին՝ զայրացրեց:
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться». Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանն ասաց՝ միանշանակ:
Կատարվածը, ըստ Ղուկասյանի, նաև կարող էր դիտավորություն լինել, չնայած այդ շատրվանների շահագործումը բանավոր կարգով քաղաքապետարանին է տրված, ասաց՝ երգը միացնողն իր թիմից չէ:
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջը՝ բլոգ. Զախարովան, Փոստանջյանը, կոմունիստներն ու ռուսական մամուլը
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջը ևս շեղվեց ընդունելի նորմից, բլոգի նախանշաններով մինչ օրս ծանր-կայուն վիճակում է: Կոմունիստները, ճիշտ է, հին մարդիկ են, բայց քանի որ արդեն «լայվ»-ից ու «լայք»-ից, ԱԲ-ից, ՏՏ-ից ու էլի շատ նորարարություններից գլուխ հանում են, պետք է որ կարողանային ֆեյսբուքյան մի էջ բացել Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցություն անունով և իրենց սրտի ուզածն այնտեղ գրել, հրապարակել, վիճել ու բանավիճել:

Ի դեպ, այս էջում ուշագրավ երախտապարտների նամակներ կան նաև: Ուշագրավ, որովհետև քաղաքացիները սովորաբար շնորհակալական, գուրգուրանք-գորովանքի սրտի խոսքերը գրում են իրենց տանը կամ խորհուրդ տվողի տանը, տետրի թղթի, լավագույն դեպքում սպիտակ, անտող թղթերի վրա, հետո հասցնում հասցեատիրոջը: Բայց պարզվում է՝ հիմա այլ թղթի վրա են գրում: Դատելով, օրինակ, այս մեկ օրինակից՝ ենթադրելի է, որ հնարավոր շնորհակալ լինողներին քաղաքապետարանի կնիքով ձևաթղթեր են բաժանվել, որ անհրաժեշտության դեպքում օգտագործեն:

Շնորհակալական այս գրությունը հրապարակված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Կոմունիստներն իրենց առանձին պաշտոնական էջը չունեցան գուցե սխալ խորհրդի ու պնդումների արդյունքում, Շիրակի մարզպետարանի դիտարկմանն ի պատասխան՝ ասացին՝ Տեղական ինքնակառավարման մարմինը ձեր ստորադասը չէ, այսինքն՝ մնացեք ձեր գործին, մենք մեր անելիքը գիտենք:
Վարդան Ղուկասյանն էլ նույնն ասաց Հայաստանի Հանրապետությանն ու միութենական պետության հետ միավորվելու իր գիծը սկսեց զարգացնել:
Ճիշտ է, ռուսները դեռ իրենց՝ Վարդան Ղուկասյանին խոստացած գործարանները չեն կառուցել, ներդրումներ չկան, Գյումրին դեռ չի սկսել ծաղկել, բայց Ղուկասյանը նրանց համար ահագին գործ արել էր, տրամադրություններ էր գեներացրել, կոմունիզմի հուշերն էր վերարթնացրել, անընդհատ ձգտում էր դեպի եղբայրական Ռուսաստան: Անգամ Գյումրու օրը չեղարկեց, հետո էլ ավագանու նիստի օրակարգից հանեց, որ այդ տոնը «Տաշիր»-ի «Մեր ձևով»-ն անի, տոնին էլ երգեց, թե «Արամն եմ, քաջ Արամը, ինձ տանում են կախաղան»:
.jpg)
Ավագանին մերժեց Ղուկասյանի՝ Կառավարությանը դատի տալու նախագիծը
Դեպի միութենական պետություն քայլող Գյումրու քաղաքապետը ՀՀ կառավարությանը դատի տալու նախագիծ էր հեղինակել, հոկտեմբերի 16-ի ավագանու նիստի օրակարգում ընդգրկել: Բացի իր խմբակցությունից՝ ՀԿԿ-ից՝ ոչ մի խմբակցություն կողմ չեղավ Ղուկասյանի նախագծի քննարկմանը: Այն հանվեց օրակարգից, որոշեցին Հրանտ Բագրատյանին կանչել, հասկանալ գործընթացը:
Ոչ թե կախաղան, այլ դատարան. ինչո՞ւ Ղուկասյանը հայտնվեց ՔԿՀ-ում
Վարդան Ղուկասյանը գուցե Հենրիկ Գասպարյանին հանել էր աշխատասենյակից, այլ տարածք տվել, սակայն նախկին հարաբերությունները պահպանվել էին: Այսօր էլ են նրանք միասին ճանապարհ անցնում, բայց ոչ որպես վերադաս ու ենթակա: ՔԿՀ-ում են նույն քրեական վարույթի շրջանակներում: Վարդան Ղուկասյանն ու Գասպարյանն իրենց պաշտոնական աթոռներից հայտնվել են մենախցի նստարաններին, ըստ առկա մեղադրանքի՝ խոշոր չափերով կաշառք:
Թե ինչպես նրանք ձերբակալվեցին, տեսան և՛ ՀՀ-ում, և՛ ՌԴ-ում, արձագանքեցին բոլորը, յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնեց: Այդ օրվանից մի քանի դրվագ է, որ դարձան ամենահայտնիները, թե ինչպես էին քաղաքապետարանի երրորդ հարկի տարբեր պատուհաններից ժողովրդին միաժամանակ աջ և ձախ վազելու հրահանգներ տալիս առաջին փոխքաղաքապետն ու խորհրդականը:
Իսկ ներքևում ավելի ակտիվները կային:


Տրամադրությունը՝ բարձր. ինչո՞ւ էր ձերբակալված քաղաքապետը վազում ուժայիններից ավելի արագ

Տրամադրության մասով, հավանաբար, միայն Վարդան Ղուկասյանը կիմանա, վազելու մասով ավելի ուշ իր մեկնաբանությունն ունեցավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանրայինի եթերում ասաց. «Հավանաբար, նպատակն այն էր, որ այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար նրան հասանելիություն ունենալ»:

Ովքեր են փոխարինել կալանավորված քաղաքապետին և մյուս աշխատակիցներին
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանցից 24-ի նկատմամբ այդ օրերին որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել են: Կալանավորվածների թվում են նաև Վարդան Ղուկասյանի խորհրդականը, բաժիններից մեկի պետը, տնային կալանքում են Կրթության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելլա Ավագյանը, առաջատար մասնագետի պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը և ևս մեկը:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանն ասում է՝ բացակաների փոխարեն կան աշխատակիցներ, որոնք փորձում են անխոչընդոտ կազմակերպել աշխատանքները:
Թե ինչ ազդեցություն են ունեցել իրադարձությունները կառույցի վրա, Մալխասյանը նկատում է՝ բնականաբար, այն իր ազդեցությունն ունի և՛ մթնոլորտի, և՛ աշխատանքներն անխափան կազմակերպելու առումներով:
«Բայց հնարավորինս կարճ ժամանակում էդ աշխատանքը համակարգել ենք, և էս պահին քաղաքապետարանն իր բնականոն աշխատանքը շարունակում է: Ավագանու առաջիկա նիստը կկայանա նորմալ, մեր աշխատանքները կատարել ենք, որոշման նախագծերն առկա են, կարևոր գործերը, որոնք վերաբերում են հաջորդ տարվան, ապահովելով գնում ենք առաջ, որևէ ճգնաժամ չկա էս պահին»,- մանրամասնում է Մալխասյանը:
Վարդան Ղուկասյանի լիազորություններն իրականացնում է առաջին փոխքաղաքապետը՝ Ավետիս Առաքելյանը:
Մանդատներից հրաժարվողներ և մանդատներ ստացողներ՝ ՔԿՀ-ում
Անկախ ստեղծված իրավիճակից՝ ՀԿԿ-ն փորձում է ավագանիում իր անդամների թիվը պահել: Կալանավորված Գևորգ Ղուկասյանը՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, Սեդրակ Սահակյանը, ինչպես նաև կալանավայրում մանդատ ստացած Տիգրան Ավագյանը վայր են դրել մանդատները:
Մինչ Գյումրու ավագանու ընդդիմությունը դասավորվում և վերադասավորվում է, անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանն ու որդին՝ Սպարտակը, շարունակում են նոր արարքներով աչքի ընկնել և հայհոյել ու սպառնալ առաջիկա բռնաբարություններով:
Մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանն իրեն վերագրվող կաշառքի գործի քննության նիստի ավարտից հետո խոստացել էր պատասխանատվության նման միջոց կիրառել նրանց դեմ, ովքեր իրեն կաշառակեր կհամարեն, նաև հայհոյել էր: Նրան նոր մեղադրանք առաջադրվեց, տնային կալանքում գտնվող որդին կրկին կալանավորվեց: Երկուսի մեղադրանքն էլ նույն է՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Թե ինչ ընթացք կունենա Գյումրու կյանքն ու ավագանին, ժամանակը ցույց կտա, միայն թե այդ նույն ժամանակն աշխատում է ի վնաս Գյումրու և գյումրեցու: Մեկ նիստ արդեն չի կայացել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ներկայացել, սակայն մանրամասնել է՝ ինչու.
«Քանի կար, պարոնայք կոմունիստները ՔՊ-ի ավագանու վրա կոմպրոմատ էին փորձում հավաքել վարչական լծակների կիրառմամբ։
Քանի կար, համապետական մասշտաբով ընդդիմության հաղթանակն էին տոնում։
Էսօր եկել հասել են մի հանգրվանի, որ ավագանու նիստ չեն կարողանում գումարել ու խնդիրն իրենց մեջ ման գալու փոխարեն ասում են՝ ՔՊ-ն նիստի չեկավ։ Բա էն ձեր հավաքելիք «կոմպրոմատները» գործի դնեիք, թե՞ ուղղակի ոչ մի բան էլ չեք գտել մարդկանց վրա, որ կարողանաք ազդեցություն ունենալ:
19 մանդատ ունեք որպես հավաքական ընդդիմություն, քվորման համար պետք է 17 մանդատ, մեզնից ի՞նչ եք ուզում»:
«Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը իր բացակայությունը պայմանավորել էր անձնական, մասնավորապես կնոջ առողջական վիճակի հետ կապված խնդրով: Միրզոյանը, նիստին բացակայելուց զատ, նաև հրաժարվեց ավագանու իր մանդատից:
Քաղաքապետ չունենալը Գյումրիում ավանդույթի է վերածվում: Բալասանյանների փախուստից հետո քաղաքական կյանքն այստեղ հունի մեջ չի մտնում: Միակ տարբերությունն այն է, որ այս պահին քաղաքապետի պարտականություններն իրականացնող փոխքաղաքապետ փեսա կա, որի պաշտոնավարումը, ի դեպ, օրենքը վիճելի է համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT