Երևան
12 °C
Նոյեմբերի 12-ից Երևանում մեկնարկել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025թ․ ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյից։
Եվրոպական միության առաջատար դատափորձագիտական կազմակերպությունները միավորող հեղինակավոր կառույցի 30-րդ հոբելյանական համատեղ նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի խորհրդի և քարտուղարության անդամներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ENFSI-ի փորձագիտական աշխատանքային խմբերի (EWG) ղեկավարներ, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Խորվաթիայից, Հունաստանից, Լեհաստանից և եվրոպական այլ երկրներից։
Նոյեմբերի 13-ին կայացած ընդլայնված նիստին Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին՝ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման, ջերմ հյուրընկալության, ինչպես նաև Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու հնարավորության ընձեռման համար։

«Շատ ուրախ ենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ENFSI լիիրավ անդամ է, և մեզ համար մեծ պատիվ է ENFSI ընդլայնված համատեղ նիստը Հայաստանում անցկացնելը։ Այս միջոցառումը հնարավորություն է, որպեսզի եվրոպական դատափորձագիտական համայնքի ներկայացուցիչները փոխանակվեն իրենց փորձագիտական և գիտական փորձով, նոր մեթոդներով ու մեթոդիկաներով, որոնք ներդրվում են կազմակերպությունների կողմից և կիրառվելով ամենօրյա գործնական աշխատանքում՝ դառնում են փորձագետների աշխատանքի անփոխարինելի մասը։ Շնորհակալություն ոչ միայն ENFSI շրջանակներում ձևավորված համագործակցության, այլև ջերմ բարեկամական կապերի համար, որոնք ENFSI-ի հաջողության գրավականն են»,- նշեց ENFSI-ի նախագահը։
Ընդլայնված նիստի շրջանակներում կամփոփվեն նախորդ տարում ENFSI-ի Խորհրդի, աշխատանքային խմբերի (WG) և համակարգող կոմիտեների (SC Chairs) կատարած աշխատանքները, կներկայացվի Խորհրդի նոր անդամը, աշխատանքային խմբերի նոր նախագահները, կհրապարակվեն ENFSI-ի տարեկան հաշվետվությունն ու Խորհրդի զեկույցը, կքննարկվի ENFSI-ի 2025-2026 թթ․ գործողությունների պլանը, ինչպես նաև կնախանշվեն ոլորտի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, ակտիվորեն ներգրավված է ENFSI աշխատանքային խմբերում, այդ թվում՝ հետազոտական աշխատանքներում և տվյալների բազաների ձևավորման գործընթացում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԵՄ արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ․ չենք թողնի՝ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը
Մեր հերթական դասի օրն էր Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
Դա մեր պատերազմը չէ․ ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց․ Կալաս
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևան-Աստանա ռազմավարական գործընկերությանը
Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել
Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Ալիռեզա Թանգսիրի
Ողջ ընդդիմության համար հավաքական ընդդիմադիր վարչապետի թեկնածուն անգամ անքննելի է․ Հակոբյան
Ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը․ Ղազարյան
Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է․ միանալու են 2 օլիգարխները
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեության համար կարող են ստանալ պետական աջակցություն․ քայլեր
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին
Հրադադար չենք խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական․ Արաղչի
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով
Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը
Փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
Մարդիկ, որոնք եղել են պայթեցնողների իշխանության անբաժան մասը, ուրիշ բան չեն էլ կարող անել․ Կոնջորյան
Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը
Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը
Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց անտառապետն ու անտառապահը կաշառք են ստացել. նախաքննության ավարտ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 16-ին
Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ
Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան
Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Մեկը՝ Թբիլիսիից, մյուսը՝ Կրասնոդարից. հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT