Երևան
12 °C
2025 թվականի նոյեմբերի 10-13-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման քառօրյա ծրագիր՝ ուղղված Քննչական կոմիտեի օպերացիոն և ռազմավարական կարողությունների ամրապնդմանը:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ ծրագրի նպատակն է խորացնել քննիչների գիտելիքները՝ միջազգային քրեական իրավունքի և դատավարության վերաբերյալ, օգնել այդ գիտելիքները վերածել արդյունավետ քննչական ռազմավարությունների և գործնական մոտեցումների, ստեղծել փոխադարձ փորձի և գործընկերային ուսուցման հարթակ, աջակցել Հայաստանին միջազգային չափանիշներին և տեղական համատեքստին համապատասխան ինստիտուցիոնալ մոտեցումների ու գործիքների մշակման գործում:

Վերապատրաստման ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային հանցագործությունների գործերում ապացույցների ստանդարտներին, պատասխանատվության վերագրմանը և պատասխանատվության ձևերին, վկաների պաշտպանությանը, միջազգային մարմինների՝ մասնավորապես ՄՔԴ-ի և Եվրաջասթի հետ գործնական համագործակցությանը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս քննիչներին սովորած հմտությունները կիրառել անմիջապես առկա աշխատանքում, գործնականում աշխատել մենթորների հետ սեփական աշխատանքային միջավայրում, թիմային և գործնական աշխատանքների միջոցով կառուցել ինստիտուցիոնալ հիշողություն:

Վերապատրաստման ծրագրի ամփոփման օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին, փորձագետներ Իգնասիո Տրեդիչիին և Գուրգեն Պետրոսյանին՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված, քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրի իրականացման համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել նախաձեռնության շարունակականության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հռոմի կանոնադրության վավերացմամբ Հայաստանի ստանձնած էական հանձնառություններին՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ապահովման առաջնագծում կանգնած քննիչների համար: Այդ հանձնառությունների ու փոխլրացման սկզբունքի բերումով Հայաստանի քննչական մարմիններն այժմ եզակի դիրք ունեն՝ քննություն իրականացնելու այնպիսի հանցագործությունների վերաբերյալ, որոնք կարող են ենթարկվել միջազգային իրավական գնահատականի:

Քննչական կոմիտեի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած քննիչներին հանձնել են հավաստագրեր:
Հարկ է նշել, որ միջոցառումն իրականացվում է Աջակցություն ՀՀ կառավարությանը Հռոմի ստատուտի հետ վավերացման գործընթացներում ծրագրի շրջանակներում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT