«Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո Դաղստանի պարային համույթը և «Գյունեշ»-ը հանդես են եկել ելույթով. լուսանկար

14/11/2025 schedule10:10

«Իմ քայլը» հիմնադրամից տեղեկացնում են, որ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Դաղստանի պետական ակադեմիական պարի համույթ «Լեզգինկան» և «Գյունեշ» պարի համույթը ներկայացել են «Պարը՝ միասնության լեզու» բացառիկ պարային շոուով:

630.jpg (158 KB)

«Երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որի շնորհիվ էլ կայացել էր միջոցառումը «Իմ քայլը» հիմնադրամի բարձր հովանու ներքո:

631.jpg (485 KB)

Տիկին Աննա Հակոբյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրերը, որոնց անչափ շնորհակալ ենք իրենց ներկայության համար։

632.jpg (391 KB)

Բեմում ներկայացված ծրագրում համույթները ցուցադրեցին իրապես շատ բարձր մակարդակի արվեստ ու պրոֆեսիոնալիզմ․ յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում էր դահլիճի ջերմ ու քաջալերող արձագանքով։ Մարմնի ուժը, ճկունությունը, երաժշտության ճշգրիտ զգացումը և ազգային պարային դպրոցների խորությունն առավել ընդգծեցին երեկոյի բացառիկությունը։

633.jpg (154 KB)

Ելույթի ավարտին միջոցառման կազմակերպիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին տիկին Աննա Հակոբյանին՝ նման միջոցառում կազմակերպելու և հայ հանդիսատեսի հետ այս բեմը կիսելու հնարավորությունը ընձեռելու համար։ Նրանք ընդգծեցին, որ խաղաղությունն ու ժողովուրդների բարեկամությունը հնարավոր է արտահայտել նաև պարի միջոցով՝ արվեստի համընդհանուր լեզվով։ Հրավիրեցին բոլոր ներկաներին այցելել Դաղստան և մոտիկից ծանոթանալ իրենց մշակույթին, ավանդույթներին ու հյուրասիրությանը։

634.jpg (246 KB)

Պետք է նշել, որ «Լեզգինկա» պետական ակադեմիական համույթը հանդես է եկել աշխարհի ավելի քան 75 երկրներում, արժանացել է 52 միջազգային մրցանակի, իսկ այսօր՝ նաև հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Նրանց պարը ծափահարությունների է արժանացել Չինաստանում, Հնդկաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այսօր արդեն՝ Երևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

635.jpg (413 KB)636.jpg (313 KB)637.jpg (382 KB)638.jpg (363 KB)639.jpg (406 KB)640.jpg (353 KB)641.jpg (322 KB)642.jpg (350 KB)643.jpg (481 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
616 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ