Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ Հայաստանն արձանագրել է առաջընթաց հանրային կառավարման ուղղություններով. Գրիգորյան

10/12/2025 schedule11:50

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ միասին մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

Միջոցառմանը ներկա էին պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: 

Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում ընդգրկված ամբողջ թիմին և պետական համակարգի ներկայացուցիչներին՝ կատարված հսկայածավալ աշխատանքի համար:

«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը կարևորել է, որ զեկույցի շրջանակներում Հայաստանը գնահատվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները:

«Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմնվելով այս զեկույցի առաջարկների վրա։

Որպես գերակայություններ փոխվարչապետն առանձնացրել է քաղաքականությունների որակի շարունակական բարձրացումը, ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ կիբեռանվտանգության լավագույն ստանդարտներին համապատասխան, և հանրային ծառայության գրավչության ու կոմպետենտության բարձրացումը:

Փոխվարչապետը, ամփոփելով խոսքը, հույս է հայտնել, որ բարեփոխումների այս ճանապարհը դարձյալ կանցնենք միասին՝ ի շահ Հայաստանի զարգացման ու հասարակության բարեկեցության:

Միջոցառումը շարունակվել է թեմատիկ քննարկումների ձևաչափով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
418 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է