Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

10/12/2025 schedule15:42

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է.

«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։

Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։

ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
279 դիտում

Այցելեցի ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում «կրոնը հարվածի տակ է» թեզերը ոչ միայն սխալ են, այլ նաև ծառայում են Ռուսաստանի շահերին. CBN

Քենիայում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները

Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տրամադրվող ծառայություններին

Կաթողիկոսական տեղապահի ընտրություն․ վարչապետը մանրամասնել է՝ ինչպես է այն իրականացվելու. տեսանյութ

2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են

Ամերիկացի գեներալը Հայաստանում է՝ աջակցելու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին

Դրական լուծման միտում տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող անձանց վերադարձի հարցի մասին

Խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատրյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է որոնվող 15-ամյա տղայի մարմինն ու մետաղե ջարդոնի վերածված «Օպել»-ը

Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը

2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը կլոր սեղան-քննարկման է մասնակցել

ԱՍՀ նախարարը Տավուշում այցելել է սոցիալական ծառայության կենտրոններ և ներկայացրել առաջնահերթությունները

Վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը բողոք կներկայացնի

Դպրոցում երեխաները լեզվակռիվ են ունեցել. երեխաներից մեկի հայրը 2 այլ անձի հետ ծեծի է ենթարկել մյուս տղային

Ոչ միայն նավթամթերք, բոլոր տեսակի ապրանքների շրջանառության պատրաստ ենք. Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին

Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման. Ալեն Սիմոնյան

Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնի է հայտնվել. տեսանյութ

Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության

Ոչ ոք չգիտի՝ ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է ծախսվում․ վարչապետ

«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ». Ադրբեջանի դեսպանը հայերեն է ողջունել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ Հայաստանն արձանագրել է առաջընթաց հանրային կառավարման ուղղություններով. Գրիգորյան

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

Մի քանի ժամ ջուր չի լինի Գորիսի որոշ հասցեներում, Մերձավան համայնքում ու Մալաթիա-Սեբաստիայի մի մասում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադան. լուսանկարներ

Ավտովթար Երևանում. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Կտրիճի կողմից նախընտրական շտաբի վերածված հերթական եկեղեցին է՝ Տաշիր Սամոյի նկարը պատին փակցրած. Չախոյան

Հեծանվային լուսաբացը Բեռլինում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն ցանկացած տարածաշրջանում հենվում է երկրի վրա, որին համարում է առաջատար․ մեր տարածաշրջանում դա Հայաստանն է

Անդրադարձ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին. Նարեկ Մկրտչյանը հանդիպել է կոնգրեսական Թոմաս Քենի հետ

Եվս 3 հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում է

Վարդենյաց լեռնանցքում, Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում

TRIPP ուղին, Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումն ունեն ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի բաղադրիչ

Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ

Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը