Երևան
12 °C
Փետրվարի 4-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության պետ Ֆուսատո Տանակայի, ինչպես նաև Ճապոնիայի գործարար ասոցիացիայի (ROTOBO) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ։
«Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նախընթաց տարիների ընթացքում մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտար ոլորտներում, Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվեցին մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները, ինչպես օրինակ՝ նախորդ տարվա հունիսին Ճապոնիայի Գունմա նահանգի Տակասակի քաղաքում Ասիայում առաջին «Թումո» կենտրոնի բացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարվա ապրիլին կայանալիք «JAPAN IT Week» միջոցառմանը հայաստանյան ընկերությունների մասնակցության հետ կապված աշխատանքներին։
Մտքեր փոխանակվեցին նաև համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության շուրջ։ Քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)՝ ՀՀ-ի կողմից հյուրընկալման շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը։
Ճապոնիայի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով այդ հարցում Ճապոնիայի բիզնես ասոցիացիայի հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում կարևորվեցին «ROTOBO»-ի հետ նախորդ տարվա ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, որոնք խթան են հանդիսացել Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հաստատման համար։ Առանձնանշվեց «Japan-Armenia Network for Investment Environment Improvement» կայքէջի գործարկումը։
Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին ընթացիկ տարվա մարտին Տոկիոյում կայանալիք «FOODEX JAPAN 2026» ցուցահանդեսին հայկական գինեգործական ընկերությունների մասնակցության կարևորությունը, ինչը կնպաստի հայկական գինեգործական արտադրանքի՝ ճապոնական շուկայում ներկայացմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում
Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT