Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

06/02/2026 schedule21:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի՝ ֆեյսբուքի էջով արված հրավերին։

Այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։

c19377fe0733dff0cec4003d25d6275f.jpg (1.34 MB)

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։ Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են արձագանքել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելու առաջարկին, իսկ այցից հետո ավելի շատ են հետաքրքրված գիտությունն առավել խորությամբ ուսումնասիրելու հեռանկարով:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն նախևառաջ նպատակ ունի նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։

«Կարծում եմ՝ մասնագիտական կողմնորոշման ամենաարդյունավետ միջոցներից մեկը գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելն է։ Այդ այցերի ընթացքում երեխաները սեփական աչքով կարող են տեսնել՝ ինչ միջավայրում, ինչ սարքավորումներով և ինչ թեմաների ուղղությամբ են աշխատում գիտնականները։ Միաժամանակ երեխաները կարող են հստակ պատկերացում կազմել գիտության և կյանքի կապի մասին ու տեսնել, թե ինչպես է գիտական գործունեությունը իրական արդյունք տալիս՝ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում։ Այս իմաստով նման այցերը գիտությամբ զբաղվելու հեռանկարը շատ տեսանելի են դարձնում. մեր նպատակն է ամեն կերպ խթանել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ ընտրեն գիտնականի ճանապարհը»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ գիտական կենտրոններ այցելություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հարյուրավոր դպրոցականներ, ինչը շատ ուրախալի է։

dba757f81ffd875a088481392f45a79c.jpg (1.52 MB)

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք Կառավարության ներդրումների արդյունքում տեղի են ունենում գիտության ոլորտում։

«Այն ամենը, ինչ տեսնում ենք այս գիտական ինստիտուտում, վերջին տարիներին իրականացվող քաղաքականության և ձեռնարկված քայլերի արդյունքն են՝ գիտական սարքավորումների արդիականացում, գիտաշխատողների համար նախատեսված տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք ոչ միայն վարձատրության բարելավման հնարավորություն են ընձեռում, այլև հնարավորություն են տալիս իրականացնելու կարևոր հետազոտություններ, ունենալու միջազգային հրապարակումներ, ձևավորելու կապեր տնտեսության հետ, որպեսզի գիտության ոլորտում ստեղծված արդյունքներն ազդեցություն ունենան հանրային կյանքում։ Շատ կարևոր է, որ հանրության համար ևս ավելի տեսանելի դառնա՝ ինչ գործունեություն են իրականացնում մեր գիտական ինստիտուտները»,- ասել է նախարարը:

c3d90700f50ff760f35abbfcc9e54583.jpg (1.15 MB)

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ օրեր առաջ հաստատվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը առաջիկա տարիներին նոր տեմպ կհաղորդի մեր երկրում գիտության ոլորտի զարգացմանը։ «Վստահ եմ՝ այս լաբորատորիաներում տեսնելու ենք նաև երիտասարդ գիտնականների, որոնք զբաղվում են մեր կյանքի ամենակարևոր խնդիրների ուսումնասիրությամբ։ Կարծում եմ՝ սա կարևոր մշակույթ է ձևավորելու մեր գիտական ինստիտուտների համար, այն է՝ գիտության մասին խոսել պարզ, հասանելի և լայն շրջանակներին հասկանալի»,- ընդգծել է նախարարը։

Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին՝ [email protected]։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
706 դիտում

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը