ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը

10/02/2026 schedule18:55

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականի հունվարին ձևավորված Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը ստեղծել է ամուր քաղաքական հիմք բարձր մակարդակի համագործակցության համար:

«Այսօրվա գագաթնաժողովը այդ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ այս ոլորտներում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը»,- ասել է նախարարը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստան-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է, նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը մեր հարաբերությունների նշանակալի հանգրվանն էր, բայց ավելի կարևոր է, որ կարողանանք այդ փաստաթուղթը վերածել կոնկրետ գործողությունների՝ բազմաթիվ կարևոր նախագծերով, որոնք արդեն իրականացվում են, և շատ ավելին դեռ առջևում է»,- ասել է Վահան Կոստանյանը:

ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքական ավագ խորհրդական Ջոնաթան Ասքոնասի խոսքով՝ Հայաստանը և ԱՄՆ-ն հստակ գիտակցում են, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունը տնտեսական աճի և հնարավորությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժերն են։

«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի լավագույն պահպանված գաղտնիքներից մեկն է: Միջազգային տեխնոլոգիական հանրությունը դեռ լիարժեք չի բացահայտել այն բացառիկ խորությունն ու ներուժը մարդկային կապիտալի, կարողությունների և ներդրումային հնարավորությունների առումով, որոնք առկա են Հայաստանում»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Shield AI» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլին իր ելույթում ընդգծել է Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական ոլորտում հաստատված գործակցությունը՝ շեշտելով, որ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա ապահովել իր սահմանների անվտանգությունը և ամրապնդել իր պաշտպանական կարողությունները։

«Shield AI-ը համագործակցում է Հայաստանի հետ՝ ուսումնասիրելով գործընկերության հնարավորությունները օդանավերի բաղադրիչներ արտադրող ընկերությունների հետ՝ V-BAT անօդաչու թռչող սարքերի և այլ անօդաչու համակարգերի համար։ Ընկերությունը տրամադրում է իր Hivemind ինքնավարության ծրագրային ապահովումը՝ այդ հարթակներն ավելի խելացի, արդյունավետ և մարդկանց համար ավելի դյուրին կառավարելի դարձնելու նպատակով»,- ասել է Քրիս Բրինքլին:

Գագաթնաժողովի ներկաներից «Synopsys Armenia»-ի նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին ներկայացրել է ընկերության դերը Հայաստանում կիսահաղորդիչների նախագծման և արհեսական բանականության ոլորտում և ընդգծել.

«Վերջերս մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերության մասին NVIDIA-ի հետ՝ այս լուծումները նրանց GPU-ների վրա գործարկելու նպատակով, ինչպես նաև NVIDIA-ն իրականացրել է էական ներդրում՝ դառնալով Synopsys-ի համասեփականատեր»։

Գործարքների մասին խոսակցություններից մինչև դրանց իրականացում. «Board of Peace» միջազգային կազմակերպության տնօրեն Էրիա Լայթսթոնը ոգևորությամբ նշել է, որ անհամբեր են՝ տեսնելու ոլորտում գործնական քայլերը:

«Երբ օգոստոսի 8-ին մենք դուրս եկանք Սպիտակ տնից, ես մտածեցի, որ իմ աշխատանքն ավարտված է։ Սակայն հենց փոխնախագահն էր, որն ասաց․ «Դու նոր ես սկսում»։ Ես խորապես համոզված եմ, որ սա կարևոր հանգրվան է։ Սա նշանակալի քայլ է, սակայն երբ մենք վերադառնանք այստեղ 30, 60 կամ 90 օր անց, ես ուզում եմ, որ այս դահլիճը լինի երեք անգամ ավելի մեծ, և մենք նշենք ոչ թե գործարքների սկիզբը, այլ դրանց իրականացումը և այն նոր հնարավորությունները, որոնք դրանք կստեղծեն»,- նշել է նա։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցի օրերին YouTube-ն այսօր հայտարարել է իր YouTube Partner Program (YPP) գործընկերային ծրագրի մեկնարկի մասին Հայաստանում, որը նախատեսվում է գործարկել այս գարնանը։

«Ծրագրի ընդլայնումը հնարավորություն կտա հայ ստեղծագործողներին վաստակելու հարթակում, կառուցելու սեփական բիզնեսներ և հասնելու նոր լսարանների։ YouTube Partner Program-ն աջակցում է ստեղծագործողներին, արտիստներին և մեդիա ընկերություններին հարթակում եկամուտ ստանալու հնարավորություններ ստեղծելու միջոցով»,- ասել է Ջոնաթան Ասքոնասը՝ ներկաներին փոխանցելով Youtube-ի ներկայացուցչի հայտարարությունը։

Գագաթնաժողովին տեսաուղերձով ներկաներին ողջունել է Ռայան Գուդնայթը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման ավագ տնօրենը SpaceX-ում և հայտարարել.

«Հաջորդ համագործակցային քայլի շրջանակում Starlink-ը համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հայաստանի 100 դպրոց ապահովելու բարձր արագությամբ ինտերնետով»։

Հայաստան-ԱՄՆ Տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովն առաջին անգամ էր նախաձեռնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Այն նպատակ ունի երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ռազմավարական երկխոսությունից վերածելու գործնական իրականացման։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
623 դիտում

Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են

Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի

Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն

Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին

Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած

Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է

Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ

Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից

Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն

Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ

Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը

Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ

Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի

Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ