Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

16/02/2026 schedule17:53

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 12-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները, հայտնում են ՆԳՆ-ից:

Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը և նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18 հազար 586 արտակարգ դեպք և պատահար: Փրկարար ծառայության ստորաբաժանումները փրկել են 202 մարդու կյանք։ Արամ Ղազարյանի խոսքով՝ արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նախորդ տարվա համեմատ զոհերի և տուժածների թիվը նվազել է 59-ով։

556.jpg (1.12 MB)

Գրանցվել է հրդեհների 9855 դեպք, 2024 թվականի համեմատ 87-ով նվազել են փլուզման և քարաթափման դեպքերը։

Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման գործընթացին՝ նա նշել է, որ անցկացվել է 282 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, վերապատրատվել է 923 փրկարարական ծառայող, 494 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։

555.jpg (1.67 MB)

Արամ Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով ակտիվ քայլեր են ձեռնարկվել․ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 4103 զանգ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ կարևոր է պահպանել արձանագրված դրական ցուցանիշները և յուրաքանչյուր տարի սահմանել նոր նշաձող՝ ծառայության արդյունավետությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար։

557.jpg (1.20 MB)

Արփինե Սարգսյանը նշել է, որ այս տարի պետք է կենտրոնանալ Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների փուլային իրագործման վրա՝ գրանցելով որակական փոփոխություններ։

558.jpg (1.29 MB)

Նախարար Սարգսյանի խոսքով՝ հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ պրոֆեսիոնալ արձագանքից բացի՝ անհրաժեշտ է առաջացման պատճառների խորքային վերլուծություն, ինչը թույլ կտա ընթացիկ տարվա համար մշակել առավել թիրախային քաղաքականություն՝ ուղղված ինչպես մարդկային, այնպես էլ այլ գործոններով պայմանավորված հրդեհների կանխմանը։

559.jpg (1.43 MB)

Նախարարը հանձնարարել է կանխարգելման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:

Արփինե Սարգսյանը կարևորել են հրշեջ-կամավորական ջոկատներում երիտասարդների ներգրավումն ու այդ ուղղությամբ սոցիալական և այլ երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը։

549.jpg (1.41 MB)

ՆԳ նախարարը ընդգծել է բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման շրջանակում պատասխանատու մարմինների հետ աշխատանքը՝ շեշտելով առավել համակարգված վերահսկողության անհրաժեշտությունը։

550.jpg (1.25 MB)

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև առկա կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի գնահատումը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկներ հանրապետական նշանակություն ունեցող կամուրջների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ։

551.jpg (1.77 MB)

Նախարար Սարգսյանի խոսքով՝ հատկապես Փրկարար ծառայությունում վերապատրաստումները պետք է լինեն շարունակական։ Ընդգծվել է ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի գործիքակազմի շնորհիվ փաստական տվյալների վրա հիմնված իրավիճակային վերլուծության կարևորությունը, ինչը թույլ կտա մոդելավորել սցենարների վրա հիմնված վարժանքներ՝ նպաստելով ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը։

552.jpg (1.47 MB)

Աղետների ռիսկի կառավարման համատեքստում վաղ ազդարարման համակարգերի արդյունավետ գործարկման նպատակով նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել համայնքների հետ բացատրական աշխատանքներն ու բնակչության շրջանում շչակների ազդանշանների և վարքականոնների վերաբերյալ իրազեկումները։

553.jpg (1.61 MB)

Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, վստահեցրել է, որ Փրկարար ծառայությունը շարունակելու է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները։

554.jpg (1.27 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
198 դիտում

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել

Խաղաղության գործընթացի տրամաբանությունում չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում. փորձել ենք բացատրել

TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար․ Հաջիև

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Երևանի Ռուբինյանց 28-ի շուրջ 132 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

Շարունակում ենք տաքանալ․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մինասյան

Արաղչին և Գրոսսին տեխնիկական քննարկում են ունեցել․ Ժնևում ԱՄՆ-Իրան միջուկային ծրագրի բանակցություններ կկայանան

Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը

Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի չկրթված․ չի կարելի այդքան անգրագետ լինել․ Սիմոնյան

Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ դա մեր ամենօրյա աշխատանքն է․ Հովհաննիսյան

Եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, պետք է հարուցվի՝ անկախ ՀՀ որևէ քաղաքացու կարգավիճակից

Ընտրական օրենսդրության բարեփոխումները միջազգային չափանիշներին համահունչ են․ Դադունցը՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությանը

Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Իտալիա

Նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան․ Նեթանյահու

Ժնև գնալու ճանապարհին․ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է բանակցությունների

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել, մինչ այս պահը հավելագրման դեպք չի գրանցվել․ ՀԷՑ

«Կաթնաղբյուր» պոմպակայանը հոսանքազրկվել է․ Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի