Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք. տեսանյութ

18/02/2026 schedule10:13

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցներ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ:

Ոստիկանությունը ներկայացրել է վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։

Հունվարի 8-ին համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել են ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ և զինամթերք։

Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։

Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշներ։

Հունվարի 21-ին Աշոցքի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ և երկու ծխագլանակ։

Նույն օրը Արթիկի բաժնում հանձնել են մեկ հրացան, երեք ատրճանակ, երեք նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու երեք դեպք։

Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն և տարատեսակ փամփուշտներ, երկրորդ և երրորդ դեպքերով՝ մեկական որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։

Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Կումայրիի բաժնում՝ հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ և փամփուշտներ։

Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում՝ 5 նռնակ և զինամթերք։

Հունվարի 23-ին համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։

Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին՝ երեք ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, «Մակարով» տիպի երկու ատրճանակ, կարճեցված փողով երեք հրացան ու երեք նռնակ։

Հունվարի 26-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, երկու նռնակ և 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին՝ հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։

Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշներ ու զինամթերք։

Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են «Կարաբին» տեսակի հրացան։

Հունվարի 30-ին Վեդու բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, երկու ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ և զինամթերք։

Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ և 120 փամփուշտ։

Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում․ կամավոր հանձնել են հրացան և գնդացիրի ու ինքնաձիգի փամփուշտներ։

Փետրվարի 5-ին համայնքային ոստիկանության Արթիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ և զինամթերք, մյուս դեպքով՝ որսորդական հրացան։

Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշներ։

Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, մեկ այլ քաղաքացի՝ ինքնաձիգ։

Ոստիկանությունը կրկին կոչ է անում հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը․ դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1034 դիտում

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան

Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը

30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով