Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
Շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։
Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական և տնտեսական կյանքում նախկինում չտեսնված ծավալով:
Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։
Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբևէ, օրենսդիր մարմնում ներկայացված են ավելի, քան երբևէ, դատաիրավական մարմիններում ներկայացված են ավելի, քան երբևէ, Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված են ավելի, քան երբևէ, զինվորական ծառայության մեջ ներկայացված են ավելի, քան երբևէ, ոստիկանությունում ներկայացված են ավելի, քան երբևէ, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքում ներկայացված են ավելի, քան երբևէ, և սա նաև մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ, որը ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլև նրանց մայրիկներին հնարավորություն է տալիս աշխատելու։
Սրան գումարվում է մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար մայրերին տրվող նպաստի համակարգը․ հեղափոխությունից հետո մենք ավելացրինք նպաստի չափերը և որոշակի բանաձևերով ծրագրի շահառու դարձրինք բոլոր մայրերին։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մեր երկիրը բոլորիդ աչքի առաջ հաջողություններ է գրանցում, և դա կապված է նաև մեր հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության մեծացող աստիճանի հետ։ Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երևույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ։ Մյուս կողմից ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե մեր աղջիկները որքան կենտրոնացած են կրթության վրա, ինչը մեծացնում և մեծացնելու է նրանց մրցունակությունն աշխատանքի և կարիերայի մեջ։
Կրթության նկատմամբ աղջիկների այս ուրախալի ձգտումը կապված է նաև մի ցավալի փաստի հետ․ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ոմանք մտածում են, թե կին լինելն ինքնին թերություն է, իսկ տղամարդ լինելն ինքնին առավելություն (այս մտածողությունն արգելակում է տղաների կրթական ձգտումները)։
Այս պայմաններում մեր աղջիկները մի կողմից մեկնարկային անհավասար պայմաններում են, մյուս կողմից ապացուցելու բան ունեն և ապացուցում են, թե որքա՜ն տաղանդավոր են, որքա՜ն ուժեղ, որքա՜ն կամային, և այս ընթացքում ոչ միայն պահպանում և խնամում են իրենց գեղեցկությունը, այլև դառնում են ավելի ու ավելի գեղեցիկ, որովհետև սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է։
Այս ամենի համատեքստում, իհարկե, կա մի խնդիր, որը պետք է ռազմավարական մտորումների տեղիք տա։ Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։
Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից։
Մենք հիմա նման երկիր ենք կառուցում․ մանկապարտեզների կառուցման մեր ծրագիրը, որը կշարունակվի նաև 2026-2031 թվականներին, մսուրային ծառայությունը լայնորեն հասանելի կդարձնի ողջ հանրապետությունում։
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առջև»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում
Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար
ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին
Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի
Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը
Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին
Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը
Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու
Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին
Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել
Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան
Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք
Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ
Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի
«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով
Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները
«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ
Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ
Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել
Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան
Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT