Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել

07/05/2026 schedule13:03

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 7-ին Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով, 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը։ 

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է 2026 թվականի ապրիլի 26-ին: Այն պետությանն է վերադարձվել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարանի հաստատած հաշտության համաձայնության արդյունքում: 

«Դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: 2026 թվականի փետրվարի 27-ին դատախազությունը Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքել է հաշտության համաձայնություն, որով հայցապահանջում ներառված 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը: Հաշտության համաձայնությունը դատարանի 2026 թվականի մարտի 5-ին վճռով հաստատվել է:Դատախազության՝ այս հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու անդրադարձել նաև Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռին: 

«Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով առկա է նաև դատարանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 2026 թվականի ապրիլի 15-ին օրինական ուժի մեջ մտած վճիռ: Վճռով Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր ենթակա են բռնագանձման՝ 

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը (գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է),
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ (գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է),
  • «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմս (Պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես՝ գրավոր, տեղեկացվել է բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով),
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը,
  • 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս,
  • 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար,
  • 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նաև հիշեցրել է Կարապետ Գուլոյանի վերաբերյալ 2025 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական գործի մասին, համաձայն որի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ ընդհանուր 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել, այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
381 դիտում

Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան

Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը

Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին

Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար

Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար

Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից

Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան

Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան

Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին

Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար

Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները

24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ

Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին

Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին

FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին

Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը

Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները

Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը

Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը

Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել

Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում

Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ