Երևան
12 °C
Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության կասկածանքով հուլիսի 27-ին ձերբակալվել է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, Գյումրու բնակիչ, 36-ամյա Արման Կատունյանը: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Վերջինս հավելեց, որ որպես կասկածյալ՝ Կատունյանը հարցաքննվել է, ներկայացրել է սպանության դրդապատճառները: Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, Շիրակի մարզի դատախազը պատասխանեց, որ ցուցմունքը հրապարակել չեն կարող. «Անձնական գաղտնիք է»,- ասաց նա: Հարցին, թե սպասվո՞ւմ են այլ ձերբակալություններ, Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ ոչ: «Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նշված անձը: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն առգրավված է»,- նշեց դատախազը: Մյուս հարցին, թե առգրավված ատրճանակն ի՞նչ տիպի է, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հայտնաբերված ատրճանակը համապատասխանում է դեպքի վայրում առգրավված փամփուշտների տեսակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ եւ հինգ կրակված պարկուճ. չի կարելի բացառել անգամ, որ սպանությունը կատարվել է հենց Կատունյանի տաբելային զենքով: Ի դեպ, համացանցում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե սպանությունից անմիջապես հետո Կատունյանը մեկնել է Վրաստան եւ վերադարձել է, ինչպես ընդունված է ասել, բացատրական աշխատանքներից հետո: Երեկ մեր զրույցում ձերբակալված Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր վստահորդը կամովին է ներկայացել ոստիկանության բաժին, որտեղ էլ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Հարություն Գրիգորյանը սպանվել է հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի վարչական տարածքում: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր եւ հրազենային 4 վնասվածքներ` որովայնի, թիկունքի եւ ձեռքի հատվածներում: Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` 8-ից 15 տարի ժամկետով) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով) հատկանիշներով:
Հ. Գ. Շաբաթ օրը Գյումրի էր ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մասնակցելու Հարություն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը: Ծառուկյանը, սակայն, երկար չի մնացել Գյումրիում. ցավակցելով հարազատներին՝ հեռացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել է սինագոգի մեջ․ տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան
Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան
Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է
Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին
«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին
Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ
ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը
Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ
Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով
Գյումրու երկու մանկապարտեզում խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Առաջարկ Ծառուկյանին, ռուսաստանցուն, Քոչարյանին․ այս մարդիկ չեն կարող Հայաստանին առաջարկ ներկայացնել․ Ռուբինյան
Բացի հորիցս, որի կորուստը հանրային է, նահատակվել են կինս, քույրս, նրա փոքրիկը, մյուս քրոջս ամուսինը․ Խամենեի
Չենք հրաժարվի նահատակների վրեժխնդրությունից, թիրախավորում ենք միայն ԱՄՆ-ի բազաները․ Իրանի գերագույն առաջնորդ
ՀՖՖ-ն անընդունելի է համարում հանրությանը միտումնավոր մոլորեցնելը․ հերքում-պարզաբանում
Առանձին դաժանությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել․ 62-ամյա տղամարդուն սպանած տաջիկը կալանավորվել է
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Վարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին
Պատահականություն չի լինում․ 2021-ի Քոչարյանի «Դեպի ուժեղ Հայաստան»-ը Կարապետյանի՝ 2026-ի «Ուժեղ Հայաստան»-ն է
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է «BEDEX» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարին
Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ցանկացողները անվճար ավտոբուսով վերադարձել են Երևան
Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Միշել
Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրենից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, 179 մլն դրամ
Էդգար Ղազարյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին
Առաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․ նրան ընդունել է նախարարը
Ցանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Գերագույն հոգևոր խորհրդի 4 աշխարհիկ անդամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. ովքեր են նրանք
Մեկնարկեց աշխատանքային այցս Բրյուսել. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT