Մի գիշերվա պատմություն կամ այս օրը, այսինչ ժամին` իշի քուռա՞կ

03/12/2014 schedule17:00

Խորհրդարանը երեկ շարունակեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի քննարկումը:

Քննարկումը մեկնարկելուն պես՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց թռուցիկներ բաժանել պատգամավորներին: Պարզվեց, Պարույր Հայրիկյանի կոչն էր. «ՀՀ ԱԺ պատգամավորներին է վերապահված հայ ժողովրդին նսեմացնելու կամ վերջնական կործանումից փրկելու մենաշնորհը: Ով այդ փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ իշի քուռակ»: «Դադարեցրե՛ք ձեր ապօրինի գործունեությունը»,- հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Փոստանջյանը շարունակում էր բաժանել թռուցիկները, իսկ երբ հասավ նախագահություն եւ թռուցիկներ տվեց նաեւ ԱԺ նախագահին ու երկու փոխնախագահներին, Գալուստ Սահակյանը քթի տակ կեսժպիտ նետեց. «Սա բեսպրիդել է»:

Պայմանագիրը ներկայացնում էր ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ով շարունակում էր պնդել, թե ԵՏՄ-ն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Սակայն, երբ նրան խնդրեցին թվել այն ապրանքները, որոնք թանկանալու են, փոխնախարարը նեղսրտած հայտարարեց. «Կես ժամ, 40 րոպե կտեւի, որ թվարկեմ»: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ համաձայն Բլումբերգի՝ միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված հարցման, հարցվածների 52 տոկոսը ՌԴ-ն համարում են համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ 1 սպառնալիքը: «Այս պարագայում, ինչպե՞ս եք պատկերացնում, որ որեւէ մեկը ներդրում անի ՀՀ-ում»,- հարցրեց Արզումանյանը: Կարայանը համաձայն չէր, որ ներդրումները կպակասեն: «Գնում ենք ամենառիսկային գոտի, աշխարհի ամենառիսկային 3 երկրներն են, ոչ ՌԴ-ում ազատ շուկա կա, քաղաքական որոշումներով են որոշում՝ ում սնանկացնեն, ում բանտ նետեն, ում ձեռքից բիզնեսը առնեն, նույնը Ղազախստանում է, Բելառուսն էլ չասեմ, նախկին ԽՍՀՄ-ն է գործում Բատկայի ղեկավարությամբ: Այս սանկցիաների կիրառումից հետո էլ որեւէ ներդրում մենք չենք սպասում»,- հայտարարեց Արզումանյանը:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում ձեռքի տակ մի փաստաթուղթ էր, բացահայտեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու հիմքը դրվել է 1994թ-ին՝ ավելի խիստ պայմաններով փաստաթուղթ է ստորագրված եղել: Դաշնակցական պատգամավորները երկար զվարճանում էին այդ փաստաթղթի վրա, հետո լքեցին դահլիճը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այս տարվա հունվարի 31-ին Պրահայում տեղի հայ համայնքի հետ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպման մասին. ինչպես պարզվեց վերջերս հրապարակված այդ հանդիպման ձայնագրությունից, երբ Սարգսյանին հարցրել են, թե ինչո՞ւ չհարցրեց համայն հայության կարծիքը ՄՄ-ին անդամագրվելու որոշումից առաջ, նա պատասխանել է, որ չէր կարող մի գիշերում բոլորի կարծիքը հարցնել: «Պարոն Կարայան, մեզ եւ հանրությանը չէի՞ք պարզաբանի՝ այս ի՞նչ գիշերվա մասին է խոսքը եւ կներկայացնեի՞ք արդյոք, թե ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում»,- հարցրեց Փաշինյանը: Կարայանը տեղյակ չէր եւ ասում էր, թե ԵՏՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները վաղուց են սկսված եղել: Փաշինյանը պնդեց, որ փոխնախարարը թվի այն ապրանքների ցանկը, որոնք թանկանալու են ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: «Ասում եք՝ կես ժամ կտեւի, ո՞ւր եք շտապում, մարդկանց տեղյակ պահեք, առավոտից խոսում եք, բայց կոնկրետ ինֆորմացիա չեք տալիս: Էլ չեմ ասում, որ այս դահլիճում այնպես են խոսում ԵՏՄ առավելությունների մասին... մինչեւ դուք այստեղ զեկուցում եք, այսօր գիտե՞ք առավոտից դրամի կուրսը ինչից ինչ է դարձել, դոլարի վաճառքի կուրսը հասել է 460 դրամ, եւ դա ուղղակիորեն կապված է այն պրոցեսների հետ, որ տեղի են ունենում ԵՏՄ տարածքում»,- ասաց Փաշինյանը: Փոխնախարարը հայտարարեց, որ 750 ապրանքատեսակների մասով, որոնք սպառողական զամբյուղի մաս են կազմում եւ ներկրվում են 3-րդ երկրներից, բացառություններ են արվել, եւս 20 տոկոս ապրանքատեսակների, մասնավորապես՝ շաքարավազի մասով թանկացման հարցը անցումային դրույթներով են կարգավորել, եւ միայն 15 հազար ապրանքատեսակների դեպքում է, որ մեր եւ ԵՏՄ-ի դրույքաչափերը կամ նույնն են, կամ մերը բարձր է, կամ իրենցն է բարձր: Ինչ վերաբերում է այն ապրանքներին, որոնց մաքսատուրքն աճելու է՝  դրանք են, օրինակ, օծանելիքը, կահույքը եւ դեռ պարզ չէ՝ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի՞ այդ ապրանքների գների բարձրացմանը, թե՝ ոչ: «Չի կարելի ամեն ինչ կապել այն հանգամանքի հետ, որ միանում ենք ԵՏՄ-ին: Ինչ վերաբերում է դրամին, թույլ տվեք չհամաձայնել: Այն, որ ՀՀ-ն սերտ ինտեգրված է ԵՏՄ անդամ երկրների հետ, դա փաստ է, եւ միանալով ԵՏՄ-ին՝ մենք ընդամենը մեր տնտեսվարողների համար մեծ առավելություն ենք ստեղծում, ավելի հեշտացնում ենք նրանց մուտքը ԵՏՄ եւ համատեղ փորձելու ենք դիմակայել միջազգային տնտեսական մարտահրավերներին»,- հայտարարեց Կարայանը: «Ընդամենը 2 կոնկրետ ապրանքի անուն նշեցիք, եւ ստացվեց, որ հիմա մենք «Տրայնոյ օդիկալոն» ենք սկսելու օգտագործել, կանայք՝ վարունգի դուխի, կամ էլ ղազախական կահո՞ւյք ենք օգտագործելու»,- ասաց Փաշինյանը: «Կրասնայա Մոսկվա»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Փոխնախարարը խոստացավ իր ամփոփիչ ելույթում անդրադառնալ այն ապրանքատեսակներին, որոնց մաքսատուրքերը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բարձրանալու են: Վերջին հարցը Կարայանին Զարուհի Փոստանջյանինն էր: «Պատկերացնենք, որ այս ավանտյուրան կյանքի է կոչվում, 1-2 տարի այս պուտինիզմի շարունակության ներքո, Ադրբեջանն էլ է անդամակցելու ԵՏՄ-ին, այս դեպքում ձեր կառավարությունը ի՞նչ դիրքորոշում կհայտնի եւ ո՞րն է լինելու ՀՀ-ի շահը: ՌԴ-ի այս անկայուն վիճակում, որտեղ միջազգային պատժամիջոցներն են գործում, ինչպիսի՞ն են լինելու մեր արտահանողների օգուտները եւ կորուստները»,- հարցրեց Փոստանջյանը: Կարայանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից դեռ հայտ չկա, ինչ վերաբերում է մեր տնտեսվարողների ռիսկերին՝ կապված ռուբլու արժեզրկման հետ, դրանք բիզնես ռիսկեր են, որ ցանկացած շուկայում էլ կան եւ անկախ նրանից, թե որ տնտեսական միությանը կմիանանք, մեր պատրաստի ապրանքների հիմնական մասը ԵՏՄ տարածք է արտահանվում: Քննարկումը շարունակվել է նաեւ այսօր:

Տպել
1312 դիտում

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան