Երևան
12 °C
Եթե գոնե փոքր-ինչ նկարչական ձիրք ունենայի, անպայման կնկարեի, թե ինչպես են սափրած գլուխներով եւ «վոդոլազկա» փետուրներով անգղերը պատառ փախցնում խոշոր գիշանգղից, որը կենտրոնացած կտցում է դիակը գլուխը:
Տգեղ ու զզվելի նկար կլիներ, եւ ինքս առաջինը կքարկոծեի այն նկարողին: Սակայն այս պատկերն անընդհատ այցելում է ինձ, ու հոգեվերլուծաբանս դրանից ազատվելու համար խորհուրդ է տալիս անպայման նկարել այն: Ընտրարշավը դեռ չսկսված՝ արդեն նրանից ժահրի հոտ է գալիս: Թեկնածուները իրար վրա են հարձակվում, կտցահարում, ճանկռտում, բմբուլներ պոկում, անիծում նախորդ, ներկա ու ապագա հանցավոր ռեժիմները, պատառներ փախցնում: Կուսակցություններն արդեն հաճույքը ստանում են կատաղությամբ ծախվելուց. բավական է նայել Հմայակ Հովհաննիսյան - ՕԵ կամ Գալուստ Սահակյան - Արշակ Սադոյան դուետներին:
Մազոխիստական այս տռփանքում կուսակցություններն ու լիդերները մոռացել են համաշխարհային ընտրյալ ազգին, պայքարը գնում է իրար դեմ: Ընտրողներն այն կրակած թնդանոթի միսն են, որին ստեպ-ստեպ կհիշեն միայն մազութի ջուրը խմեցնելու կամ փող խոստանալու համար: Ոչ մի կոչ չկա ապրելու մասին, այլ միայն գոյատեւելու ու ուրիշի աչքը հանելու: Անգամ անցած ընտրությունների ժամանակ ստեղծված խամաճիկ կուսակցությունները դեռ ապրելու հույս էին ներշնչում, միայն անուններին նայեք. «Արժանապատիվ ապագա», «Հզոր հայրենիք», իսկ հիմա՝ ԱԺԴ, ԱԺԿ, ՀԺԱՄ: Այնպիսի մի հնչյունակույտ է, որ ակնհայտ է՝ բժժացնելու համար է: Անգամ հարսանիքը՝ նոր ընտանիքի ու կյանքի սկիզբն են ապականում՝ ինչ է թե Սադոյանինն է:
Եթե ազգի ընտրանին (ընտրվողները) կյանքի մասին չի խոսում, ապա ակնհայտ է, որ եթե կյանքի հնարավորություն էլ կար, ապա սրանց դեպքում հաստատ ապագա չես ունենա: (Եթե «շարբաթ-շարբաթ» ասելուց լեզուդ չի քաղցրանա, ապա «թարախ-թարախ» ասելուց հաստատ կթարախոտի): Արդեն գիտենք ինչի մասին է լինելու ընտրապայքարը՝ Քոչարյանն ու նրա կողմից նշանակված թեկնածուները կխոսեն նախկիններին կախելու մասին, Քոչարյանի նշանակած «ծպտյալ թեկնածուները»՝ նախկիններին կախելու, մի քիչ էլ՝ քոչարյանենց կախելու մասին, մյուսները, այսինքն նրանք, ովքեր գլխի չեն, որ իրենց Քոչարյանն է նշանակել՝ քոչարյանենց կախելու, մի քիչ էլ՝ նախկիններին կախելու մասին:
Պարզ է, որ այս ընտրապայքարը նախագահ ընտրվելու մասին չէ, այլ՝ Ազգային Ժողովի տանիքի տակ տեղ ունենալու, որ նորից բաժանվեն երթուղայինների գծերը, իսկ շատերին էլ թվում է, թե մյուս ԱԺ-ում բոլորն իշխանամետ կլինեն ու հիմա իրենց թույլ կտրվի մի փոքր «մոսկայություն», որ հետո ընդդիմադիրի դիմափրկիչ տեղը զբաղեցնեն: Սին հույսեր, քանի որ մյուս ԱԺ-ում էլ չի լինի դաշնակ կամ ՕԵ, այլ ավելի պարզ՝ «Շաքարի կուսակցություն», «Բենզինի խմբակցություն» կամ «Հեղուկ գազի ֆրակցիա»:
Փարիզում անգլիացու հարցին, թե՝ «իսկ չկա՞ն այնպիսիները, որոնք փողով չեն վաճառվում», գիդը երկար մտածելուց հետո պատասխանում է. «իհարկե կան, բայց դրանք շատ թանկ կարժենան»: Իհարկե, կան այնպիսի «ընտրյալներ», որոնք թույլ կտան խուսափել ժանտահոտից, սակայն նրանք ընտրապայքարի մեջ չեն, գերադասելով իշխանության գալու ավելի ռացիոնալ ձեւը, այն, ինչը մեր ռեգիոնում արդեն հաջողությամբ փորձարկել են ընկերներ Ալիեւը ու Շեւարդնաձեն: Պատերազմը, որի մասին այդքան խոսում էին, շուտով կլինի: Եթե ընտրյալներին թվում է, որ աշխարհից մեկուսանալով ու Ղարաբաղի հարցը ձգձգելով, մենք կխուսափենք աշխարհից ու ոչ ոք մեզանով էլ չի հետաքրքրվի, ապա նրանք խորապես սխալվում են: Մեր դիակի նկատմամբ անգամ անտարբեր չեն լինի, քանի որ այն թույն է արտադրում, եւ շրջապատի սուրբ պարտականությունն է մաքրել այդ տեղը: Պատերազմի ժամանակ էլ հենց կլինի իշխանափոխությունը, ու կգան նրանք, ովքեր Անկախության մասին էին խոսում:
Որպեսզի Դեյտոնն ընդունվի, անհրաժեշտ է ռմբակոծել Սարաեւոն: Այլ հարց է, որ եթե հիմա առաջադրվեր, թեկուզ չանցներ էլ, շանս կար պատերազմը կանխելու: Սակայն ընտրում ենք բշտիկի թեթեւ արնաթողության տարբերա՞կ: Հետո նորից կքննարկենք, թե ով էր պատերազմի կուսակցությունը, եւ ով՝ խաղաղության:
Աղասի Ենոքյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի դեկտեմբերի 11-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին
Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին հարցեր
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, այս պահվածքը թուլության նշան է. Դալլաքյան
Պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը
3 ամսում ոստիկանության 9 ծառայող ազատվել է աշխատանքից, 206 կարգապահական տույժ է կիրառվել
Մարզերում և Երևանում սպասվում են անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա
Անահիտ Ավանեսյանը մոտեցել է Կառավարության շենքի դիմաց նստած տարեց կնոջն ու տղամարդուն, լսել նրանց խնդիրները
Ձևակերպումները կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից պատերազմը սանձազերծելու արդարացում. Մարգարյան
Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Աբրահամյան
Արթուր Չախոյանը ձերբակալվել է, սակայն հիվանդանոցում է
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան ձերբակալվածներ
Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հարվածել է նաև լուսացույցին ու պատին. կան տուժածներ
Թրամփը Միչիգանում երջանիկ պարել է իր 100-օրյա պաշտոնավարման մասին ելույթի ավարտին. տեսանյութ
Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 ԱԹՍ. կա մի քանի տասնյակ տուժած. Զելենսկի
Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան
Ռուբիոն կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդությունից»
Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին
ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյանը հայտնել է՝ 3 երկրում ընթացող աշխատանքները ինչ փուլում են
Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը
Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ
Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց
Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու
Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը
Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ
Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ
Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան
Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում
Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT