Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ որեւէ այլ ուժի հետ նախընտրական դաշինք չի կազմելու: ՔՊ-ն ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, 2016 թվականի փետրվարի 6-ին, քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը, որոշեց.
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,- ասված էր ՔՊ հաղորդագրության մեջ: Ինչու է իշխանափոխության ձգտող նորաստեղծ կուսակցությունը նման հապճեպ որոշում կայացրել՝ այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է ՔՊ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ 2017-ի ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի, ինչո՞ւ է ընտրություններից այդքան շուտ նման որոշում կայացվել:
- Դաշինքներ ձեւավորելու մասին մենք բազմիցս խոսել ենք եւ ասել, որ դրանք պետք է ընտրություններից շատ ավելի վաղ ձեւավորվեն, որպեսզի հնարավորություն ունենան մշակել համատեղ ռազմավարություն ու մարտավարություն եւ ընտրություններին պատշաճ կերպով մասնակցեն, որպեսզի դա չլինի վերջին պահին, ինչպես ավանդաբար տեսել ենք մեր պատմության վերջին 25 տարիների ընտրական պրոցեսների ժամանակ: Կան նաեւ այլ բազմաթիվ դրդապատճառներ, մասնավորապես այն, որ Հայաստանում դաշինքային վատ ավանդույթներ են ձեւավորված եւ ոչ մի դաշինք, որպես այդպիսին, իր առջեւ դրված նպատակներին չի հասել:
- Դուք ասում եք՝ դաշինքները պետք է ձեւավորվեն ընտրություններից շատ ավելի վաղ, իրականում ընտրություններին դեռ 1 տարի կա, ու եթե քաղաքական կոնսուլտացիաներ սկսվեն, հնարավո՞ր չէր ինչ-որ արդյունքի հասնել: Կա նաեւ տեսակետ, որ երբ ընդդիմադիր ուժերը միասնական են մասնակցում ընտրություններին, ձայներն ավելի քիչ են փոշիանում:
- Ընդամենը 1 տարի է մնացել եւ ոչ թե 1 ամբողջ տարի: Ընդդիմադիր կուսակցությունների շրջանում մի մտայնություն կա, թե ընտրություններին կարելի է լուրջ նախապատրաստվել ընտրություններից ընդամենը 3-4 ամիս առաջ, եւ դա բավարար է՝ պատշաճ կերպով մասնակցելու համար, այնինչ, մենք տեսել ենք, որ դա բավարար չի եղել եւ շատ անգամ ձախողումների է հանգեցրել: Բացի այդ, երբ նայում ենք քաղաքական ուժերի ընդհանուր ներկապնակը, ապա չենք տեսնում այնպիսի ուժեր, համենայնդեպս, այս պահին, որոնք կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերն ու ընդհանուր մոտեցումները, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ նման որոշում ենք կայացրել: Բայց եթե դուք մեր հայտարարությունը տեսել ենք, 2-րդ կետում մենք ասում ենք, որ բազմապատկելու ենք ջանքերը, որպեսզի այլ ուժերի եւ անհատների ներգրավենք մեր ցուցակում:
- Այդուհանդերձ, ձայների փոշիացման խնդիրը մնում է:
- Կարծում եմ, դա արհեստական խոսակցություն է եւ շատ հաճախ արհեստական են լինում դաշինքները, որոնց մաս կազմող ուժերն ունենում են շատ տարբեր սկզբունքներ ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, նախընտրական դաշինքներ են կազմում, որոնք շատ շուտ փլուզվում են, որովհետեւ առաջին իսկ լուրջ խնդիրների ժամանակ լուրջ տարաձայնություններ են առաջանում: Կարծում եմ, հենց այդ ժամանակ է տեղի ունենում ձայների փոշիացում եւ շատ ավելի մեծ հիասթափություն: Բացի այդ, այսօրվա քաղաքական դաշտում, կարծում եմ, շատ լուրջ ու հավակնոտ ուժեր քիչ են մնացել, դրա համար փոշիացման մասին խոսք չկա, ընդհակառակը, մենք մեկ նպատակ ունենք, նաեւ մեր ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման փուլում ապահովել կոնսոլիդացիա կուսակցության ներսում, ու այդ ուղղությամբ բավականին ջանքեր ենք գործադրել:
- Իսկ ո՞ւմ հետ եք բանակցել ՔՊ-ի ցուցակի շուրջ:
- Այս պահին անուններ կդժվարանամ ասել, իհարկե, որոշակի փոքր քննարկումներ, շփումներ եղել են, բայց երբ որոշումներ կայացնելիս լինենք, կհայտնենք:
- Դուք ասում եք, թե տեսաք, որ քաղաքական ուժերից ոչ ոք չի կիսում ձեր գաղափարները, բայց մենք տեսանք, որ այլ ուժեր եւս գալիս են այն համոզման, որ ընտրությունների ընթացքը 6000 վստահված անձանց միջոցով վերահսկելու ձեր ծրագիրը կարող է նվազագույնը՝ կանխել ընտրակեղծիքները, առավելագույնը՝ հաղթանակի բերել: Այս դեպքում ի՞նչ կասեք:
- Գաղափարներ ասելով՝ նկատի ունեմ ներքին եւ արտաքին քաղաքական ուղղությունները, բուն ընտրությունների կազմակերպման հետ ընդհանրություններ կարող են լինել, բայց միեւնույն ժամանակ, եթե անդրադարձաք 6000-ին, իհարկե, մենք ողջունում ենք այլ կուսակցությունների, որոնք նույնպես խոսում են ընտրությունների պատշաճ վերահսկման մասին, թերեւս այդ ուղղությամբ ինչ-որ համագործակցություն կարող է լինել, բայց մենք համոզված ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի ընտրատեղամասերում եւ ունենա իր վստահված անձինք, որոնց համար պատասխանատվություն կկրի: Էլի անցյալի դաշինքային տրամաբանությունից ելնելով, մենք տեսել ենք, որ այդ դաշինքի շրջանակում քաղաքական ուժերը որոշակի պատասխանատվություն են վերցրել որոշակի տեղամասերի համար, հետո, երբ ձախողումներ են եղել, մեկը մյուսի վրա են գցել. մենք ուզում ենք, որ նույն այս 6000-ով հաջողության կամ ձախողման դեպքում պատասխանատվությունը լինի կուսակցության վրա:
- Իսկ եթե այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվի, որ դուք փոշմանեք, որ դաշինքով ընտրություններին չմասնակցելու հայտարարություն եք արել, այդ դեպքում ի՞նչ եք անելու:
- Քննարկումների ժամանակ եղել է այդպիսի կարծիք, որ ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր են դաշինքների ձեւավորումներ: Իհարկե, քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել՝ երբեք, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդպիսի ֆորսմաժորներ մոտ ապագայում դժվար է կանխատեսել: Բայցի այդ, նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները լինելու են ապրիլի սկզբին, դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի ձեւավորումը եւ առաջադրումներն ու հաստատումը պետք է լինի դեկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում, ինչը է՛լ ավելի է մեր ժամանակը կրճատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT