Երևան
12 °C
Ամառվա վերջի հեռուստացանցը շարունակում է ձանձրացնել իր միօրինակությամբ ու կրկնություններով: Լրատվական թողարկումները հատուկենտ հաղորդումներից են, որոնք օր օրի թարմացվում են, բայց դրանցից էլ վերջին շրջանում սովետական ժամանակների անտանելի հոտ է փչում: Ասես սահուն վերադառնում ենք ժամանակներ, որտեղ տնտեսությունը զարգանում էր առաջանցիկ տեմպերով, բերքը նախորդ տարվանից զգալիորեն ավելի էր, գարնանացանն ու աշնանացանը տարին տարվա վրա մեկ շաբաթ շուտ էին իրականացվում եւ ամառային ճամբարներում հանգստանում էին ապագային պայծառ հայացքով նայող երջանիկ ու ճաճանչափայլ երեխաներն ու երիտասարդությունը:
Պաթոսում խեղդվածները
Կարելի է ինչ-որ տեղ հասկանալ լրագրողներին, որոնք գերադասում են ամառը մաժորային նոտաներով ավարտել: Ի՞նչ կարիք կա փչացնել հանգստավայրերից նոր վերադարձածների ու դեռ չվերադարձածների տոնը: «Հանրայինի» լրագրողը կարող է իրեն թույլ տալ հեռուստադիտողին տեղեկացնել, որ Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման ու բնավ չանդրադառնալ հարցին, թե որտեղ է ոճրագործը կրելու պատիժը: Չխոսել նաեւ այն մասին, որ դատավարության ընթացքում փաստացի չպատասխանվեց որեւէ հարցի, եւ դատավարության վերջում մենք ունեինք այն բոլոր հարցերը, որոնք առկա էին դեպքի առաջին օրը, երբ կասկածներ էին հնչում, թե ինչպես կարող էր Պերմյակովը միայնակ իրականացնել նախճիրը:
Ամուլսարի հանքավայրը շահագործելու որոշումը, որի արդյունքում անուղղելի վնաս կհասցվի Ջերմուկ քաղաքին ու շրջակա բնակավայրերին, կարելի է ընդհանրապես լռության մատնել: Հետո՞ ինչ, որ բնապահպանները ասուլիսներ են տալիս ու պնդում, որ այն շահույթը, որը ստանալու է «Լիդիան Ինթերնեշնլը»՝ կարճ ժամկետներում ամայացնելով տարածքն ու դարձնելով ապրելու համար անպիտան, կարելի կլիներ ստանալ զբոսաշրջությունից մի քիչ ավելի երկար ժամկետներում, բայց առանց բնությանը վնասելու: Փոխարենը օրեր շարունակ տեսնում ենք քաղաքական գործիչների, որոնք այցելում են «Բազե» վեհ անունը կրող ճամբար, լսում ենք, որ հացահատիկի սերմացուն այս տարի անասելի բարձր բերք է ապահովել, պակասել է «թե՛ մոր, թե՛ մանկան մահացության թիվը», երկրում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ, խաղողի բերքը չափազանց առատ է (այստեղ լռության ենք մատնում թեման, որ այդ առատ բերքն ըստ էության մնալու է գետնին, քանի որ վերամշակող գործարանների մի մասն արդեն հայտնել է, որ հրաժարվում է խաղող մթերել):
Մեզ մեծ ոգեւորությամբ կպատմեն նաեւ այն մասին, որ այս տարի մեր օլիմպիական դպրոցականները միջազգային օլիմպիադաներից բավականին շատ մեդալներ են բերել, ավելի շատ, քան մեր երկու հարեւանները` Վրաստանն ու Ադրբեջանը միասին, ընդ որում, այս դեպքում կարեւորը հենց ա՛յս փաստն է, որ մենք Ադրբեջանից ու Վրաստանից առաջ ենք անցել, ինչի մասին վկայում է այն, որ այդ մասին գրեթե նույն բառերով տեղեկացրին ինչպես հանրային «Հ1»-ն ու ՀՀԿ-ական «Արարատը», այնպես էլ դաշնակցական «Երկիրը»:
Ժամանակին Աշոտ Բլեյանն էր օլիմպիական պարգեւների շուրջ համազգային այս պաթոսին հակադարձում, որ հպարտանալով օլիմպիադաներից պարգեւներով վերադարձող մեր դպրոցականներով, մենք այլեւս չենք անդրադառնում հարցին, թե ի՞նչ է լինում հետագայում այս դպրոցականների ճակատագիրը, նրանցից քանի՞սն է մնում Հայաստանում, քանի՞սն է հեռանում օտար երկրներ՝ կրթությունը շարունակելու, քանի՞սն է այդ կրթությունը ստանալուց հետո վերադառնում եւ քանիսի՞ գիտելիքներն են ի վերջո ծառայում ՀՀ շահերին։ Բայց այս թեմաները եւս անպիտան են պաթոսին լիարժեք տրվելու տեսանկյունից, այնպես որ լռության են մատնվում նույն ջանասիրությամբ։
Իշխանությանն, այո՛, ընդդիմություն է պետք
Մեր իշխանավորների մի մասը՝ Շարմազանովից մինչեւ Գալուստ Սահակյան ու Վահրամ Բաղդասարյան, պարբերաբար ցանկություն են հայտնում ուժեղ ընդդիմություն ունենալ, ինչը իբր իրենց պակասում է կարգին իշխանություն լինելու ու թերացումներ թույլ չտալու համար։ Թեմայի շուրջ նաեւ սրտացավ լրագրողներն են պարբերաբար փորձում վերլուծություններ անել։ Ամառվա այս անհամ շրջանին ժամանակ առ ժամանակ փորձում է շունչ հաղորդել անձնազոհաբար արձակուրդ չմեկնած Գեւորգ Ալթունյանը։ Անցյալ օրը բոլորիս ավետեց, որ շուտով աշուն է, եւ քանի որ այս աշունը նախընտրական է, ապա հավանաբար թեժ կլինի։ Հետաքրքիր տակտիկա է ընտրել Ալթունյանը վերահաս պրոցեսներին անդրադառնալու առումով։
Առաջին տպավորությունն այնպիսին է, որ Ալթունյանը եւս խիստ մտահոգ է քաղաքական ուժերի պահվածքով, հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի, ջերմորեն ուզում է, որ իշխանություններն իրենց թիկունքում զգան ընդդիմադիրների շնչառությունը, ինչը կստիպի, որ իրենց գործողություններում զուսպ լինեն, ցանկանում է, որ քաղաքական ուժերն իրար հետ լուրջ գաղափարական մրցակցության մեջ մտնեն, իրական ու սկզբունքային պայքար մղեն։ Հետո ասես խոսքի մեջ նշում է, որ եթե այսօր ոչ իշխանական որեւէ ուժ փորձի հանրահավաք հրավիրել, հրապարակում շատ քիչ մարդ կհավաքվի։ Հետո ավելի վստահորեն պնդում է, որ ժողովուրդն իրականում ամեն ինչ շատ լավ հասկանում ու հիշում է եւ ըստ այդու չի հավատում ու չի վստահում որեւէ քաղաքական ուժի, որեւէ ուժի հետ հույս չի կապում, քանի որ տեսնում է, որ այդ ուժը մի քանի անգամ հասցրել է ճամբար փոխել, եղել է իշխանություն, բայց որեւէ կերպ չի հաջողել իր նախաձեռնություններում, կամ ուժ է, որ անգամ իր շարքերում չի կարողանում կարգ ու կանոն հաստատել, կամ ուժ է, որ ասում է մի բան, անում լրիվ այլ բան։
Մի կողմից, իբր, անհանգստանում է Գեւորգը քաղաքական դաշտի վարկաբեկման առիթով, մյուս կողմից տողատակով հասկացնում է, որ իրեն ընդդիմադիր համարողը որեւէ կերպ չի տարբերվում տարիներ շարունակ իշխանությունը զավթած ուժից, իսկ եթե այդպես է՝ ինչո՞ւ ջանք թափել մեկը մյուսով փոխարինելու համար։ Ու վերջում հնչեցնում է ողջ վերլուծության թագն ու պսակը, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կարելի կլինի վերջնականապես կարծիք կազմել, թե ինչ է պետք սպասել 17թ. խորհրդարանական ընտրություններից եւ արդյոք իրատեսակա՞ն է ենթադրելը, որ ինչ-որ բան այս ամենի արդյունքում իրոք կփոխվի։ Պատասխանը ենթադրվում է ինքն իրեն, քանի որ բոլորին է հայտնի, որ ժողովուրդը երբեք լուրջ չի վերաբերել ՏԻՄ ընտրություններին եւ ցանկացած դեպքում կարելի կլինի բացասական հետեւություններ անել՝ կամ քաղաքական ուժերի մասնակցության, կամ ժողովրդի մասնակցության, կամ գրանցված արդյունքների վերաբերյալ։ Այնպես որ, հետեւությունը միակն է՝ Հայաստանում մոտ ժամանակներս ոչինչ չի փոխվի, քանի որ ընդդիմությունն իշխանությունից լավը չէ։ Հետաքրքիր հետեւություն է։ Ոգեւորիչ, ես կասեի։
Սեպտեմբերին սպասելով
Մինչ աշխարհում մեկը մյուսի հետեւից երկրատիպ մոլորակներ են հայտնաբերում, որտեղ հնարավոր է կյանք գոյություն ունենա, մենք ուսումնական տարվա սկզբին կրկին փոփոխություններ ենք անում հանրակրթության ոլորտում։ Մարդիկ կան, որոնք հաճույք են ստանում շաբաթը մեկ տան կահույքը տեղափոխելով։ Կրթության պատասխանատուները նույն կերպ վարվում են կրթության հետ, որն արդեն հաջողացրել են հիմնովին հարամել։ Այս թեմայի վերաբերյալ եւս, տուրք տալով ամառային դինջ ու խախանդ վիճակին, խոսում ենք վերացական, հիացական տոնով, մոռանալով, որ կրթությունը կահույք չէ եւ փոփոխությունները պետք է իրականացվեն լրջագույնս մտածվելուց ու հնարավոր ռիսկերը հաշվարկելուց հետո, քանի որ ամեն հերթական փոփոխություն կարող է դրական լինել ոլորտի համար, բայց մեր երկարամյա փորձը ապացուցում է, որ հիմնականում այն բացասական արդյունք է ունենում։
Պաշտոնավարման 4-րդ շրջանի առաջին օրերից Աշոտյանից մնացած ամեն ինչ՝ աշխատասենյակի պատերի գույնից մինչեւ կրթության չափորոշիչներ փոփոխելու մոլուցքով տառապող նոր նախարարը պիտի որ փորձառության բերումով իմանար, որ այս ոլորտում փոփոխությունները հիմնականում բարդ ու ցավոտ են։ Բայց հավանաբար իրենք ամեն ինչ անում են լավագույն մղումներով՝ ե՛ւ ՀՀԿ-ական նախարարները, ե՛ւ դաշնակցական նախարարները։ Ես բոլորովին չեմ բացառում անգամ, որ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը եւս բարի նպատակներ ունեն։
Ռուզան Ազիզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT