Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ծանոթ է ռուսական «Интерфакс» գործակալության այն հրապարակմանը, որտեղ գործակալությունը հղում կատարելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, հավանաբար, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ չհերքելով լուրը:
- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու լուրը:
- «Интерфакс»-ի հրապարակումը չեմ մեկնաբանում:
- Նախարարը ծանո՞թ է այդ հրապարակմանը:
- Այո:
- Վերաբերմունք չի՞ հայտնել:
- Չեմ մեկնաբանում, որեւէ բան չեմ կարող ասել:
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
- Դա քաղաքական հարց է: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ուղղված: Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում դա: Նախարարը երկու օր առաջ իր դիրքորոշումը հայտնել է:
- Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ տարածքների հանձնումը կարգավորման գործընթացի մի դետալն է, իսկ ամբողջական գործընթացում նախատեսված է նաեւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման հարցը:
-Միեւնույն է՝ դա ռազմաքաղաքական հարթությունում գտնվող հարց է, ավելի շատ քաղաքական հարթությունում գտնվող:
Հիշեցնենք, Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ԼՂ հակամարտությունը տարածքների հանձնման միջոցով կարգավորելու մասին, ասել էր, որ որոշումները պետք է համապարփակ լինեն, քանի որ դա ձևավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում: «Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացման արդյունքում, հանգեցնում են նրան, որ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է, ինչը հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտը, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– վստահեցրել էր Սեյրան Օհանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT