2017 թվականի օգոստոսի 1-ին կունենանք ներդրումային ծրագրեր իրականացնող Երեւանի ՋԷԿ

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Երևանի ՋԷԿ-ի պարտքից:

«52 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ է առաջացել: Գազի խնդիրը, երբ ուսումնասիրում էինք Գազի ժամանակավոր հանձնաժողովում, ՋԷԿ-ն այս խնդիրը չուներ»,- ասաց Մանուկյանը, խնդրելով պարզաբանել, թե այս ընթացքում այդ կառույցը ոչ իր գործունեությանը ծառայող պարտքերը փակե՞լ է, թե՝ ոչ, օրինակ՝ Վանաձորի Քիմպրոմին վարկ է տրվել՝ մոտ 100 միլիոնի:

Հարցին պատասխանեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանը՝ հայտնելով, որ բավական մեծ փաթեթ են մշակել՝ բոլոր վերլուծություններով, պարտքերի առաջացման հետեւանքներով.

«Այս պահի դրությամբ ֆինանսական առողջացման ծրագրի արդյունքում 2017 թվականի օգոստոսի մեկին կունենանք առողջ եւ ներդրումային ինքնուրույն ծրագրեր իրականացնող Երևանի ՋԷԿ»:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց հարցին հստակ պատասխան տալ՝ ՋԷԿ-ից տրված վարկի ու առաջացած պարտքի մասին:

Նախարարն, ըստ էության, այդպես էլ հարցին չպատասխանեց՝ հորդորելով վարկային ծրագիրն ուսումնասիրել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանից հետաքրքրվեց Վանաձորի Քիմպրոմ գործարանի ճակատագրից:

«Գործարանն այսօր չի աշխատում, գույքը թալանված է: Ի՞նչ է լինելու այս գործարանի հետ»,- հարցրեց նա:

Լեւոն Յոլյանը հիշեցրեց, որ 2016 թվականին փետրվար 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վանաձորի Քիմպրոմ գործարանը սնանկ է ճանաչել:

«Սնանկության կառավարչի պաշտոնը զբաղեցնում է Կարեն Ասատրյանը, այդ բոլոր հարցերի պատասխանը կարող է ինքը տալ: Գույքի գողացման մասով ասեմ, որ մի անգամ այստեղ պատգամավորներից մեկը բարձրաձայնեց, ես ասացի, որ նման բան չկա, նա զանգեց տեղում ճշտեց ու պատասխանեց, որ իր տեղեկությունը սխալ էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Տեղից արձագանքեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում էլ վերաբերում էր Յոլյանի ակնարկը՝ ասելով, որ ինքը նման բան չի ասել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց բանավեճը հանդարտեցնել.

«Հանգստացեք, սա Ազգային խորհրդի նիստ է»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավանաբար, ցանկանալով Ազգային Ժողովի նիստ ասել:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3482 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել