Երևան
12 °C
Արարատի մարզի Նոր կյանք համայնքի գործող ղեկավար Մայիս Աբրահամյանը հրաժարվում է գյուղի մշակույթի տան դահլիճը տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախընտրական հանդիպում անցկացնելու համար:
Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանի շտաբի անդամ Սիփան Փաշինյանը:
«Սեպտեմբերի 15-ին նախատեսում էինք գյուղում հանդիպում կազմակերպել ընտրողների հետ, որին հրավիրված էին մասնակցելու նաեւ ՔՊ վարչության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Գարիկ Սարգսյանի շտաբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրավոր դիմել էր գյուղապետարան, որ մեզ տրամադրեն մշակույթի տան դահլիճը: 3 օրվա ընթացքում գյուղապետարանը պարտավոր էր պատասխանել մեզ: Սակայն, մեկ շաբաթ անց գրավոր տեղեկացրին, որ ամսի 15-ին միջոցառում ունեն այդ դահլիճում: Դրանից հետո դիմում ներկայացրինք՝ խնդրելով ամսի 16-ին տրամադրել դահլիճը: Պարզվում է՝ Նոր Կյանք գյուղը մշակութային մեծ կենտրոն է Հայաստանում. այսօր մեզ ասացին, որ 16-ին էլ մշակութային միջոցառում ունեն, չեն կարող տրամադրել տարածքը»,- տեղեկացրեց Փաշինյանը:
Հարցին՝ սա արդյո՞ք դիտարկվում է միտումնավոր խոչընդոտ՝ քարոզարշավի բնականոն անցկացման համար՝ Գարիկ Սարգսյանի շտաբի անդամը պատասխանեց. «Այո, իհարկե: Գյուղապետը խուճապի մեջ է, քանի որ 17 տարվա մեջ երբեւէ մրցակից չի ունեցել, բոլորին կարողացել է չեզոքացնել, ինչը չի հաջողվում Գարիկ Սարգսյանի դեպքում: 17 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ գյուղացիներին տրվել է ընտրելու հնարավորություն, ինչից նեղվել է Աբրահամյանը եւ փորձում է խոչընդոտներ հարուցել»:
Սիփան Փաշինյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենք ամեն դեպքում անցկացնելու են հանդիպումը: «Անկախ ամեն ինչից մենք ընտրողների հետ հանդիպում անցկացնելու ենք, մեր հանդիպումն անցկացնելու համար մշակույթի տուն չտրամադրելը չի կարող դառնալ խոչընդոտ: Մենք կարող ենք մշակույթի տան դիմաց էլ հանդիպում անցկացնել»,- նշեց նա:
Փորձեցինք պարզաբանում ստանալ Նոր կյանքի գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանից: Նա մեզ հեռախոսով ասաց, որ այդ պահին գնում է ելույթ ունենալու, չի կարող խոսել:
Ավելի ուշ մեր հարցերը ուղղեցինք.
- Պարոն Աբրահամյան, ի՞նչ միջոցառում եք անցկացնում մշակույթի տան դահլիճում. գյուղապետի թեկնածուի շտաբին պատասխանել եք, որ մշակութային միջոցառում կա:
- Մշակութային միջոցառումը ի՞նչ է լինում, սեւ ու սպիտա՞կ: Մշակութային միջոցառում է, երգում են, պարում են, ուրախանում են ժողովրդի հետ: Ընենց չի, որ ես հանդիպում եմ ժողովրդի հետ, բայց ինքը չի հանդիպում: Ես ոչ մի խոսք չեմ խոսացել, ընդամենը համերգ է, մարդիկ ուրախանում են:
- Համերգը քանի՞ օր է շարունակվելու:
- Մի քանի օր, մինչեւ ընտրությունները վերջանան:
- Ընտրությո՞ւններով է պայմանավորված համերգը:
- Հիմա ըտենց ա պլանավորված, էդ խմբին էդպես է հարմար եղել, որ էդ խումբը գա էդ օրերին համերգ տա:
- Էդ ո՞ր խումբն է:
- Մի հատ լավ խումբ է:
- Անունը...
- Էղավ, լավ (անջատում է-խմբ.):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ
Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ
Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ
«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի ավտոբուսին․ ուր էին ուղևորվում ծառայողները
Շնորհակալ ենք խաղաղության, մեր պայմանների, ամեն ինչի համար․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում է
Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը․ Չախոյան․ տեսանյութ
Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի
Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ
7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին
Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը
«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT