Երևան
12 °C
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո հետեւություններ ունի անելու եւ առաջիկայում կուսակցության վարչությունը որոշում կհրապարակի:
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վարչությունը դեռ գիշերվանից արդեն քննարկումները սկսել է.
«Ընտրությունների արդյունքները պետք է վերլուծվեն»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի, որ առանցքային ընդդիմադիր ուժերից 10 անգամ ավելի ձայն հավաքեց վերանվանված Հայկական վերածնունդը, Փաշինյանն ասաց.
«Ինձ, ընդհանրապես, զարմացրեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում, Վանաձորում, Կապանում կարող է հաղթել, պետք է հետեւություններ արվեն, սա նշանակում, է որ ավանդական ընդդիմադիր պատկերացումները պետք է վերանայվեն, եւ վերջին մեկ տարվա ընթացքում մեր ասելիքը հենց դա է եղել»:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներ ու ընտրակաշառք լինելու հարցին, Փաշինյանն ասաց.
«Ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ձեւավորվել են հետեւյալ կերպ՝ ընտրողը եկել է, քվեարկել, քվեաթերթիկը գցել քվեախցի մեջ, էս պահի դրությամբ լցոնումների մասին տեղեկություն չունեմ: Ընտրակաշառքի մասին ով ասում է, ես ասում եմ բերեք մի հոգի, ով կկանգնի տեսախցիկների առջեւ, որովհետեւ, եթե ես պետք է հայտարարություն անեմ՝ չունենալով ոչ մի հավաստիացում, որ նա կասի այդ մասին… Հասկանում եք՝ նման ժանրի խոսակցությունն ինձ համար ընդունելի չի: Ես ձեզ կարող եմ ասել մի բան, որը պլանավորել էի վաղը՝ հայտարարությունների ժամին ասել՝ ամենամեծ հետեւությունս սա է՝ ՀՀ-ում անշահախնդիր քաղաքականությամբ հետաքրքրված քաղաքացիների տոկոսը չափազանց քիչ է, այսինքն՝ եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրված է՝ որեւէ ընտրական պրոցեսով, քաղաքական գործչի հետ համագործակցելու պրոցեսով, ուրեմն շատ կոնկրետ խնդիր ունի լուծելու, օրինակ՝ բիզնեսում կռիշ ունենալ»:
Ճշտող հարցին՝ ՔՊ-ն դեռ մեկ ընդդիմությո՞ւնն է, Փաշինյանը պատասխանեց.
«Մենք ասում ենք՝ քաղաքական բոլոր արատավոր երեւույթների թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, սա եկեք արձանագրենք, բայց այս արձանագրումը բավարար չէ փոփոխություններ կատարելու համար, դրա համար պետք է անդրադառնանք նաեւ մեր գործունեությանը, մինչեւ ինքնաքննադատաբար չմոտենանք ինքներս մեզ, մինչեւ չհասկանանք մեր ասելիքի եւ հանրության արձագանքի ներքին կապերը, մարդկանց որոշումներ կատարելու պրոցեսը, որեւէ բանի չենք հասնի, համենայն դեպս կան ընկալումներ, որոնք վերանայման կարիք ունեն: Ընդհանրապես, ցանկացած քաղաքական ուժ պետք է երկու խնդիր լուծի՝ ճկուն լինի հանրության արձագանքների վերաբերյալ, բայց մյուս կողմից անսկզբունք չպետք է լինի»:
Լրագրողները հարց ուղղեցին նաեւ ընտրողների ցածր մասնակցության վերաբերյալ, ինչին Փաշինյանը պատասխանեց.
«Մենք չգիտենք՝ իրականում Գյումրիում ու Վանաձորում որքան ռեալ ընտրող կա, ընտրացուցակներում ընդգրկվածն ուրիշ է, բայց թե քանի մարդ կա այդ օրը Վանաձորում ու Գյումրիում, մենք դա չգիտենք, եւ տոկոսը հաշվել ընդհանուր ընտրական ցուցակից… բայց մի բան ակնհայտ է, որ այս ընտրություններում հաջողություն ունեցան այն քաղաքական ուժերը, ովքեր կարողացան ընտրողի հետ պայմանավորվել, օրինակ՝ այսինչ այսինչյան, դու ձեր ընտանիքով կքվեարկե՞ք մեր օգտին: ՀՀԿ-ն ունի փող, տրանսպորտ ու վարչական ռեսուրս»,- ասաց Փաշինյանն՝ արձագանքելով այն նկատառմանը, որ ընտրողներին տրանսպորտով են տեղափոխել ընտրատեղամաս:
Ճշտող հարցին՝ մարդիկ փոփոխության փոխարեն փող ու տրանսպո՞րտ են ընտրում, Փաշինյանն ասաց.
«Էն հանդիպումները, որ ես Վանաձորում ու Գյումրիում եմ ունեցել, ինձ ստիպում են մտածել, որ մարդիկ լայնորեն ու կենսականորեն փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, էն արդյունքները, որ արձանագրվել են ընտրատեղամասում, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք մարդիկ ուզո՞ւմ են փոփոխություն: Կամ էլ մեր մեջ է պրոբլեմը, կամ էլ՝ մի քիչ, մի քիչ»:
«Սերժ Սարգսյանը հեռուստատեսային իր ուղերձներով չի կարողանում քաղաքացու ձայնը ստանալ, փոխում է մեթոդը, կանչում է X-ին, որը ճանաչում Y-ին, նա էլ իր հերթին Z-ին, նա էլ ճանաչում է մեկին, ով ապրում է Գյումրու X շենքում, ու էդ մարդու միջոցով կարող է մտնել մարդկանց տներ ու առաջարկել ծառայություններ, գուցե խնդրել, գուցե օգտագործել թաղային հեղինակությունը ու ստանալ համաձայնություն, որ իր սիրուհին, X-ի սիրուհին կքվեարկի հանուն իրենց, որն արդյունքում կդառնա Սերժ Սարգսյանի քվեարկություն»,- մանրամասնեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ արդյունավետ է դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում, մասնավորապես, ՔՊ-ի հեղինակած 6000 վստահված անձ նախաձեռնությունը, քանի որ ինքն էլ եղել է ընտրատեղամասում եւ, չնայած, խախտումներ եղել են, սակայն չի կարող ասել, որ քաղաքացիների կամարտահայտումը կեղծվել է:
Փաշինյանը հիշեցրեց, որ Նոր Կյանք համայնքում հաղթել է ՔՊ թեկնածուն, ըստ նախնական հաշվարկների՝ ավագանիներ կան ընտրված հանրապետության մի քանի համայնքներում, բայց ՔՊ-ն «հաշվի կնստի» Գյումրիում ու Վանաձորում արձանագրված թվերի հետ:
Հարցին՝ ընդունո՞ւմ եք ՀՀԿ-ի հաղթանակը, պատգամավորն ասաց, որ ընտրությունների արդյունքներն ընդունում է ի գիտություն.
«Ես կարող եմ երաշխավորել, որ քվեատուփի մեջ ո՛չ լցրել են քվեաթերթիկ, ո՛չ հանել, բայց մենք ստացել ենք այդքան ձայն, ինձ համար այս իրողությունն է ավելի կարեւոր»,- ասաց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ ընտրությունների արդյունքից հետո կա՞ հիասթափություն, Փաշինյանը հստակեցրեց՝ քաղաքական գործիչը պետք է ո՛չ հիասթափվի, ո՛չ էլ ոգեւորվի.
«Կարող են լինել ցավոտ որոշումներ, ցավալի իրավիճակներ»,- ասաց նա:
Այլ ուժերի հետ միավորվելու դեպքում արդյո՞ք պատկերը կլիներ այսպիսին, Փաշինյանն արձագանքեց.
«Միավորումը պետք է լինի որոշակի պատկերացումների շրջանակում, եթե պարզվում է, որ մենք երկուսով բացարձակապես տարբեր պատկերացումներ ունենք, պետք մի կո՞ղմ դնենք մեր պատկերացումները եւ միանանք, դա չեղավ քաղաքական գործունեություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT