Լեւոն Սարգսյանը՝ Ազնավուրի, Սարյանի կողքին. ավագանին չզրկեց պատվավոր քաղաքացու կոչումից

Գյումրու ավագանու արտահերթ նիստում քիչ առաջ քննարկվեց Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր կոչումից զրկելու հարցը:

Առաջարկի հեղինակը «ԳԱԼԱ» կուսակցությունն էր. ստորագրահավաքի միջոցով առաջարկին միացել էին Գյումրու 1800 քաղաքացիներ:

Հարցը ավագանու նիստում ներկայացրեց «ԳԱԼԱ» կուսակցության խորհրդի անդամ Արմինե Վարդանյանը: Խոսելով առաջարկի տակ ստորագրած 1800 քաղաքացիների անունից՝ Վարդանյանն ասաց, որ Լեւոն Սարգսյանը չունի արժանիքներ, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվի նրան:

«Դուք այդ կոչումը շնորհելուց առաջ չեք փորձել պարզել հասարակության կարծիքը, հասկանալ, թե հասարակությունն ինչ է մտածում Սերժ Սարգսյանի եւ նրա՝ Լեւոն եւ Սաշիկ, եղբայրների մասին»,- հայտարարեց Վարդանյանը:

«Եզրակացությունում նշել եք, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկում լոկ այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն է: Համաձայն եմ, եթե ապացուցեք,  որ այդ կոչումը չեք տվել նրան այն բանի համար, որ նա Սերժի եղբայրն է»,- դիմելով Սամվել Բալասանյանին ասաց Արմինե Վարդանյանը:

Ինչպես հայտնի է՝ Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել նրան պատկանող «Փյունիկ» հիմնադրամի համար, որը Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչն է: Արմինե Վարդանյանը հայտարարեց, որ «Փյունիկն» ավելի շատ կոռուպցիոն գործարքներ է անում:

«Ի՞նչ է արել Լեւոն Սարգսյանը, վստահ եմ «կողմ» քվեարկած շատերը չեն կարողանա թվարկել: Ես ասեմ՝ ինչու պետք է զրկել, որովհետեւ փառատոն կազմակերպած Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» հիմնադրամն ավելի շատ կոռուպցիոն որջ է հիշեցնում, որտեղ միլիոնավոր դոլարներ են մտնում: Գուցե շատերը մուծվում են այդ հիմնադրամին դարձյալ այն պատճառաբանությամբ, որ դա Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամն է եւ փայ է պետք հանել սեփական ունեցվածքից:

«Վերածնունդ» փառատոնի ղեկավարը, եթե այդքան բարերար է, ինչո՞ւ հնարավորություն չի տվել գյումրեցի երեխաներին անվճար հիմունքներով մասնակցել այդ փառատոնին: Նայեք գնացուցակը՝ ինչքան գումար են պարտավոր վճարել գյումրեցիները, որպեսզի կարողանան մասնակցել հռչակավոր բարերար Լեւոն Սարգսյանի կազմակերպած փառատոնին. Հայաստանի եւ ԼՂՀ-ի բնակիչները՝ 6000-ական դրամ, գյումրեցի մասնակցի կտրոնի վրա գրված է 7000 դրամ, երգչախմբերը միանվագ մուծել են 20 հազար դրամ, օտարերկրյա մասնակիցները՝ 100 եվրո, երգչախմբում հանդես եկող օտարերկրյա մասնակիցները՝ 80 եվրո եւ այլն:

«Վերածնունդ» փառատոնին 2016 թվականին մասնակցել է 36 երկիր, ավելի քան 3000 մասնակից: «Վերածնունդ«» հիմնադրամը նվիրատվությունն էր ստանում տարբեր կազմակերպություններից»,- ընդգծեց նախաձեռնության մասնակիցը եւ հավելեց, որ գումար տվել է նաեւ Գյումրու քաղաքապետարանը, սակայն հետամուտ չի եղել պարզելու, թե ինչի վրա է այդ գումարը ծախսվել:

Իր խոսքն ավարտելով Արմինե Վարդանյանը նշեց, որ ակնկալիք չունի, որ ավագանու այս կազմն ունակ է գնալ Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը:

Ելույթով հանդես եկավ Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Վերջինս, հղում անելով armtimes.com-ին Լեւոն Սարգսյանի տված հարցազրույցին, ասաց, որ Սարգսյանին չի էլ հետաքրքրում այդ կոչումը, նա ասում է՝ զրկում են՝ զրկեն:

Ուստի, Բարսեղյանը կոչ արեց տրված կոչումը ետ վերցնել: «Ես համարում եմ, որ Շարլ Ազնավուրի, Մարտիրոս Սարյանի եւ շատ ուրիշների կողքին այս մարդը բավարար արժանիքներ չունի Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրելու»,- հայտարարեց Բարսեղյանը:

Հարցը դրվեց քվեարկության. ավագանու անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը «կողմ» քվեարկեց: Մյուսները դեմ արտահայտվեցին Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «ԳԱԼԱ»-ին եւ Լեւոն Բարսեղյանին կոչ արեց քաղաքի նյարդերի հետ պրոբլեմ չստեղծել:

«Չի կարելի մարդկանց վիրավորել եւ վարկաբեկել, որոնք գալիս են եւ օգուտ են տալիս մեր քաղաքին: Մարդկանց պետք է շնորհակալություն ասենք, խրախուսենք: Ինձ տվեցին 9 միլիոնանոց Սիան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ինձ Սիանում ճանաչում է ընդամենը 3 մարդ: Հիմա թող գնան ստորագրահավաք սկսեն մեր մասնագետները: Թող սկսեն: Տրամաբանությունից զուրկ բաներ արեցիք, որ ձայներ վերցնեք ընտրական պրոցեսների ժամանակ: Վերցրեցիք: Ասում է՝ էլ ի՞նչ եք ուզում: Մի խաղացեք քաղաքի պատվի հետ: Մարդկանց տները մտել ենք՝ տեղյակ չեն ինչի մասին է խոսքը, ստորագրել են տվել: Սա է պատկերը, եղա՞վ հարգելի համաքաղաքացիներ, մենք պետք է խրախուսենք բոլորին, ովքեր մեզ գալիս օգնում են, ոչ թե նման վերաբերմունք ցույց տանք պրոֆեսոր մարդու նկատմամբ»,- հայտարարեց Բալասանյանը:

Լեւոն Բարսեղյանին արձագանքի հնարավորություն չտրվեց. «Գնացեք ձեր «Ասպարեզ»-ով արձագանքեք»,- առաջարկեց քաղաքապետը:

«Դուք գիտեք»,- «սպառնաց» Լեւոն Բարսեղյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4716 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը