Երևան
12 °C
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն ավարտել է ԱԺ նոր կանոնակարգ օրենքի մշակումը:
Այն թեեւ դեռ պաշտոնապես չի դրվել շրջանառության մեջ, բայց նախագծի նախնական տարբերակը բաժանվել է խմբակցություններին՝ ծանոթանալու համար: Իսկ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունը առաջացել է նոր Սահմանադրության ընդունումից հետո: Եվ քանի որ Հայաստանը 2017-2018թթ. անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին, որտեղ ԱԺ-ն ունենալու է առաջնային մանդատ՝ նախագահ եւ վարչապետ նշանակելու, նրանց գործունեության վրա ավելի մեծ լիազորություն, վերահսկողական լծակներ ունենալու եւ բազմաթիվ այլ նոր գործառույթներ, բնականաբար դրանք արտացոլելու համար պետք է ընդունվեր նոր կանոնակարգ օրենք:
Այդպիսով, ԱԺ կանոնակարգ օրենքը դառնալու է խիստ կարեւոր մի օրենք, որը, կարելի է ասել, պետական կառավարման համակարգում Սահմանադրությունից հետո ունենալու է կարգավորման ուժ ունեցող երկրորդ փաստաթուղթը: Այս օրենքը նաեւ ԱԺ-ի համար ներքին բազմաթիվ նոր գործառույթներ, լիազորություններ, իրավունքներ ու պարտականություններ սահմանելու հնարավորություն է ստեղծելու: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ օրինագծի հիմնական հեղինակ Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ, օրինակ, խմբակցություններն իրավունք են ունենալու առաջադրելու Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ու անդամների, գլխավոր դատախազի թեկնածություններ: Հիմա այդ իրավունքն ունեն միայն ԱԺ գլխադասային հանձնաժողովները: Այս իրավունքից զատ խմբակցությունները պարտավորվելու են նիստեր հրավիրել ու քվեարկությամբ որոշումներ ընդունել, ինչը հիմա կարծես թե ձեւական բնույթ է կրում: Խմբակցությունների նիստերի համար, ինչպես հանձնաժողովի նիստերի դեպքում, առանձին շաբաթ է հատկացվելու: Նիստերը սկսելու համար գուցե այլ ժամ՝ առավոտյան 10:00-ն սահմանվի այսօրվա 12:00-ի փոխարեն: Հնարավոր է՝ փոխվի նաեւ նիստերի հաճախականությունը եւ տեւողությունը:
Հ. Սահակյանը կարեւորեց քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, ինչը համարեց ընդդիմադիր խմբակցություններին տրվող լավագույն գործիք: Սահմանվելու է, որ ԱԺ պատգամավորները ընդհանուր թվի մեկ/քառորդի ստորագրությունը հավաքելու դեպքում կարող են հնչեղություն ունեցող կամ կարեւոր որեւէ հարց քննարկելու համար ստեղծել նման մի հանձնաժողով, որի գործունեությունը, բնականաբար, ժամանակավոր է լինելու: Որոշակի քանակի ձայն ապահովելու համար կարող են բարձրացնել նաեւ ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի հրաժարականի հարց:
Իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, Հ. Սահակյանի խոսքերով՝ այնպիսի մեխանիզմներ են ներդնելու, որ նրանցից յուրաքանչյուրը ամեն օր ու ամեն ժամ ստիպված լինի աշխատել եւ երբեք չկարողանա խուսափել աշխատանքից: Հ. Սահակյանին ԱԺ նոր կանոնակարգով հատկապես պատգամավորների աշխատանքին վերաբերող մի քանի այլ հարցեր ուղղեցինք:
- Պարոն Սահակյան, գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը օրենսդրական աշխատանքով չի զբաղվում, փոխարենը շատ ակտիվ զբաղվում են իրենց բիզնեսներով: Հաջորդ խորհրդարանի պատգամավորին ինչպե՞ս եք ստիպելու զբաղվել նաեւ իր բուն պարտականություններով:
- Նրանց գործառույթներն ու ծանրաբեռնվածությունն այնպես է լինելու, որ յուրաքանչյուր պատգամավորի դերակատարումը հենց ԱԺ-ում է լինելու: Եթե մի խմբակցությունից հինգ պատգամավոր չաշխատեցին, մյուս տասը կամ քսանը աշխատելու են այդ հինգի փոխարեն:
- Հիմա էլ է այդպես, ձեր խմբակցության ընդամենը հինգ կամ տասը պատգամավորներ աշխատում են մյուս վաթսունի փոխարեն: Հատկապես որ օրինագծերի ավելի քան 90 տոկոսն էլ կառավարությունն է ներկայացնում: Նրանք ԱԺ են գալիս նիստերի առաջին կես ժամերին ընդամենը կոճակ սեղմելու համար:
- Ես չեմ վիճում ձեզ հետ, դա իսկապես փաստ է, բայց հաջորդ խորհրդարանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու:
- Ինչպե՞ս եք նրանց ստիպելու աշխատել, պատժամիջոցնե՞ր եք կիրառելու: Հատկապես որ նրանցից շատերը օրենսդրական աշխատանքով զբաղվելու համար համապատասխան կրթական մակարդակ չունեն:
- Պատժամիջոցներ չէ, բայց եթե հանձնաժողովներում ու խմբակցություններում նրանց յուրաքանչյուրի դերակատարումը բարձրանալու է տարբեր միջոցներով, նրանք կառավարություն ձեւավորող եւ նախագահ ընտրող մարմին են լինելու, Սահմանադրության այս համակարգային փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն ունենալու է առանցքային դերակատարում, նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ խորհրդարան պետք է գան աշխատող, բանիմաց մարդիկ:
- Այդ դեպքում դուք պետք է այդ գործընթացը սկսեք կուսակցության համամասնական ցուցակները կազմելիս, որտեղ չպետք է լինեն ոչ գրագետ կամ ոչ բանիմաց մարդիկ:
- Ես չեմ ուզում խոսել ցուցակներ կազմելուց, բայց կարծում եմ, որ 2017թ. մենք կունենանք նոր որակի ԱԺ:
- Այդ մասին իշխանությունները խոսել են խորհրդարանական բոլոր ընտրություններից առաջ, բայց ամեն անգամ խորհրդարան են ներկայացրել ավելի անպատասխանատու պատգամավորների ցուցակ:
- Կարծես թե այս անգամ հակառակն է պարտադիր լինելու:
- Դուք կարող եք օրենքով պատասխանատվության բազմաթիվ ու ավելի խիստ մեխանիզմներ սահմանել, իսկ պատգամավորները դրանք խախտեն ու մնան առանց պատասխանատվության, ինչպես հիմա են անում, ու շարունակեն չաշխատել: Լինելո՞ւ է աշխատանքի արդյունավետության գնահատման կամ պատժի միջոց:
- Աշխատանքի արդյունավետության գնահատման մեխանիզմը յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում. թե ինչպես է շփվում իր ընտրողների հետ, ինչպես է աշխատելու, եւ դա ինչպես է ազդելու իր թիմի վարկանիշի վրա: Իսկ նիստերի կեսից ավելիից բացակայողների անուններն արդեն անմիջապես արձանագրվելու եւ ուղարկվելու է Սահմանադրական դատարան, որն էլ որոշելու է՝ մանդատից զրկել, թե ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT