Հոգեւոր հովվին ծեծի ենթարկած Ական ներողություն է հայցել, հոգեւորականը կների՞

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորի ՀՎԿ-ի (նախկին ՕԵԿ) քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը՝ Ական, ներողություն է հայցել Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից, որին ծեծի էր ենթարկել՝ քաղաքապետի ընտրություններում իրեն չսատարելու համար: Լուրը ճշտելու համար Armtimes.com-ը զրուցեց Ռաֆայել Գրիգորյանի հետ.

- Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանը Ձեզնից ներողություն է հայցել:

- Բազմիցս նման դրսեւորումներ եղել են, շատերի միջոցով փոխանցել է ներողությունը, քանի որ հիմա պաշտոնապես լրատվամիջոցի միջոցով է հայցում իմ ներողամտությունը, ես կկողմնորոշվեմ ինչպես վերաբերվել այդ խնդրին:

 - Հնարավո՞ր է բողոքը հետ վերցնեք:

- Հետագան ցույց կտա:

- Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է նման դեպքերից խուսափելու համար, որպեսզի վերջինս իր պատիժը կրի օրենքի շրջանակում ու պատասխանատվության ենթարկվի, քանի որ Վանաձորում մինչ այս դեպքն է ոչ բարի համբավով է աչքի ընկել:

- Տվյալ դեպքում, ես ավելի շատ կփորձեմ քրիստոնեական արժեքներից ելնելով դրսեւորել իմ վերաբերմունքը՝ որպես քրիստոնյա հանդես գալով:

-Եւ ներե՞ք:

Հավանական է:

-Բողոքն էլ հե՞տ կվերցնեք:

- Կքննարկեմ փաստաբանիս հետո, նոր կկողմնորոշվեմ:

- Հնարավո՞ր է փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո բողոքը հետ վերցնեք:

- Հնարավոր է, չեմ բացառում:

 - Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանն այդ դեպքից հետո փորձե՞լ է մուտք գործել եկեղեցի, զրուցել Ձեզ հետ:

-Այո, եղել է, բայց ես պատրաստ չեմ եղել հոգեբանորեն:

- Այդ դեպքը հանրության շրջանում մեծ աղմուկ էր առաջացրել, մտավախություն չունե՞ք, որ հակառակ ազդեցութուն կունենա, եւ մարդիկ Ձեզ կքննադատեն քրիստոնեաբար վարվելու համար:

- Ես հիշում եմ, որ նմանատիպ վերաբերմունք ցուցաբերեց նաեւ Հռոմի պապը, այն քրիստոնեության մեջ ընդունված մշակույթ է,  նույնիսկ Հիսուսը խաչի վրա աղոթում էր իրեն խաչողների համար:

- Փելեշյանը նաեւ պնդում է, որ լրագրողներն են աղմուկ բարձրացրել` հարցին քաղաքական երանգ տալով, Դուք դեռ պնդո՞ւմ եք, որ նա մուտք է գործել եկեղեցի եւ հարձակում գործել Ձեզ վրա՝ ընտրություններին իրեն չսատարելու համար:

Միանշանակ, ինչ ասել եմ հարցազրույցներում, նաեւ ձեզ հետ զրույցում համապատասխանում է իրականությանը, սուտ խոսելը մեղք եմ համարում:

ՀԳ. Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, մեր տեղեկություններով նա մեղքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5765 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ