Բոլորիս անվճար տոմսեր են նվիրել. հեռուստաշաբաթը Ռուզաննա Ազիզյանի հետ

22/10/2016 schedule09:00

Նոր վարչապետի նոր ծրագրի շնորհիվ Նոր տարին այս անգամ հոկտեմբերին եկավ։ Կենացներ է, որ եթերից լսում ենք արդեն մի քանի օր։ 33 էջանոց ծրագրից կարծես թե գոհ են բոլորը։ Ելույթների մակարդակով ամեն ինչ հիասքանչ է։ Դրանք կյանքի կոչելու համար կառավարությանը 6 ամիս ժամանակ է տրված։ Իսկ մինչ այդ իրականությունից չկտրվելու համար խորհուրդ է տրվում գրանցել ամեն օր Հայաստանից հեռացող ծանոթների անունները (ընդ որում, գնում են խայտառակ տեմպերով, գնում են մարդիկ, որոնք ասում էին, որ ամենավերջին գնացողը Հայաստանից իրենք են լինելու) կամ պարբերաբար միանալ ուղիղ եթերով հեռարձակվող Մոսուլի գրավմանը։ Մարդկային երեւակայության ամենախեղված արգասիքները, որ տարիներ շարունակ համարել ենք գեղարվեստական չափազանցումներ, աստիճանաբար կյանքի են կոչվում։

Դիս վարչապետ «դրայվզ» մի քրեյզի

Տպավորություն է, որ մենք նախկինում ավելի սթափ էինք դատում։ Թղթից մի կերպ ընթերցված կառավարության նոր ծրագրի նման ծրագրեր մենք նախկինում էլի ենք ունեցել։ Նախկինում ամեն տիպի ծրագրեր ունեցել ենք կարծես թե։ Եղել են հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացմանը արդարացիորեն չենք հավատացել, եղել են համեստ ծրագրեր, որոնք կոչել ենք «յոլա գնալու», եղել են ծանրաբեռնված, մի քանի հարյուր էջանոց ծրագրեր, համեստ ծրագրեր, ու բոլոր այդ ծրագրերին ասելու որեւէ բան գտել ենք։ Ծրագիրը, որ բերել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, ասես կենացների ու բարի ցանկությունների ժողովածու լինի. մենք պետք է անենք այս ու այն, քաղաքացին պետք է զգա, իմանա, հասկանա այս ու այն, սակայն որքան էլ զարմանալի է, ծրագիրը գրկաբաց է ընդունվել։

Այն արդեն հետաքրքիր մակդիրների է արժանացել՝ «նոր արյուն», «ծանր ծանրաձող», «տնտեսական վիճակի ճշգրիտ դիագնոզ» եւ այլն։ Այսպիսի վերաբերմունքի մեջ քիչ չէ Կարապետյանի անձնավորության նկատմամբ վերաբերմունքի դերը։ Այդ վերաբերմունքը ձեւավորվեց վարչապետի նշանակումից անմիջապես հետո՝ «նոր մարդ է, լավ մենեջեր է, դրսից պադերժկա ունի, ներսից քարտ բլանշ ունի» եւ նմանատիպ կարծիքները միտված էին հասարակությանը հույս ներշնչելու, որ փոփոխությունները հնարավոր են եւ անխուսափելի։ Իրականության մեջ ոչինչ դեռեւս խոսակցություններից այն կողմ չի անցել, մի քանի օդիոզ դեմքերի պաշտոնանկությունից բացի։ ԱԺ ամբիոնից հնչած ծրագրի մեջ, սակայն, գրեթե նորություն չկար։

Պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, պետք է վերացվեն արհեստական մենաշնորհները, քաղաքացին պետք է իրեն վստահ ու պաշտպանված զգա, պետք է այս, պետք է այն։ Պետք է։ Վաղուց էր պետք։ Պարզաբանեք, խնդրեմ, թե ինչպես եք մտադիր դրան հասնել։ Ծրագրում որեւէ կոնկրետություն չկա, չկան թվեր, տոկոսներ, ժամկետներ։ Այն կարող է իրականանալ, եթե բոլորիս բախտը բերի, կարող է եւ չիրականանալ, քանի որ այս կառավարությունը շոշափելի արդյունքների հասնելու համար գրեթե ժամանակ չունի, 6 ամիսը տնտեսական բարեփոխումները կյանքի կոչելու համար շատ քիչ է։ Սակայն հիմա ազգովի հիացած ենք. մարդն ուզում է հուսալ, որ ծրագրի կետերը անհապաղ իրականություն են դառնալու, եւ մոտ ժամանակներս քաղաքացին սկսելու է լավ ապրել։ Ի՞նչն է քաղաքացու մեջ այսպիսի վառ հույսեր առաջացնում։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք պարզապես հուսալուց բացի այլ ելք չունենք։ Մինչդեռ իրականությունը...

Իրականությունը

Նոր չէ պնդումը, որ մեր կյանքում իրականությունն ու երեւութականը խիստ տարբերվում են միմյանցից։ Իշխանությունը ամիսներ շարունակ բոցաշունչ ելույթներ էր ունենում այն մասին, որ նոր Սահմանադրությունը նոր հորիզոններ է բացելու ազգիս առաջ, որ նոր ԸՕ-ն մեծ հնարավորություն է արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու, որ նոր քաղաքական մշակույթ են հաստատելու, վերջ են տալու բռնությունների մթնոլորտին եւ այլն, իսկ իրականում, ինչպես «Ռ-էվոլյուցիայի» եթերում նշեց Էդմոն Մարուքյանը, երկու քաղաքում տեղի ունեցած ընտրությունների համապատկերում տեսնում ենք, թե ինչ արժեք ունեն իշխանության վստահեցումները։ Իշխանությունը իրեն պատրաստ չի համարում անգամ 1-2 տարածքում իրավիճակը ինքնահոսի թողնելու, պատրաստ է ամեն ինչի՝ լծակները սեփական ձեռքերից բաց չթողնելու համար։

Վարչապետը կոչեր է անում նույն հիմնարկում շահերի բախում թույլ չտալու, նույն դպրոցում մայր ու աղջկա համատեղ աշխատանքը հնարավորինս մինիմումի հասցնելու մասին, իսկ վերջանում է ամեն ինչ նրանով, որ իրեն խորհրդական է ընտրում իր սանիկին։ Հետո նրան կառավարության ծրագիրը ներկայացնելիս հարցնում են, թե ինչու է իր բարեկամներին աշխատանքի տեղավորում։ Ինքը վստահեցնում է, որ որեւէ բարեկամի դեռեւս պաշտոնի չի նշանակել, բայց չի բացառվում, որ կնշանակի, եթե իրոք արժանի են։

Արժանի՞ են արդյոք բոլոր մեր բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու կանայք բարձր պաշտոնների, այստեղ արդեն մտնում ենք գոյաբանական հարցերի շղթայի մեջ, որից դուրս գալը անասելի դժվար է լինելու. բարեկա՞մ է արդյոք սանիկը, մեղավո՞ր են արդյոք պաշտոնյաների որդիները, եթե տաղանդավոր են, որ պաշտոնի չնշանակվեն, մեկ անգամ մուրաբա ու տուկի թել բաժանողը կարո՞ղ է ուղղվել ու նորից ընդդիմադիր դառնալ, թե՞ ընդմիշտ մնում է ընտրակեղծարար, կարելի՞ է արդյոք պարզել, դիտավորյա՞լ է քաղաքացին հայտարարություն արել ընտրակեղծիքի մասին, թե՞ «բարեխիղճ մոլորություն» է եղել, ինչպես պնդեց պատգամավորուհիներից մեկը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները երբեք միանշանակ չեն եղել։ Այս հարցերի պատասխանները կարող են մեկնաբանվել ցանկացած կերպ, նայած վերաբերմունքից, որ անձնավորությունը ուզում է ցույց տալ՝ ընտրակեղծարարին, դրա մասին հայտարարություն տվողին եւ այդ ամենին հեռվից հետեւողներին։

Զվարճանալու նոր տարբերակներ

Հեռուստատեսությունը ստեղծման օրից շարունակ կատարելագործվել է։ Նորանոր ծրագրեր, խաղեր, ռեալիթի-շոուներ են մոգոնվում հեռուստադիտողի ուշադրությանն ու սիրուն արժանանալու համար։ Կատարելագործման այս մղումը վերաբերում է ինչպես տեխնիկական կողմին (օրերս Հայաստանն անցավ ամբողջապես թվային հեռարձակման), այնպես էլ բովանդակությանը։ Հեռուստադիտողի ուշադրությանն արժանանալու համար սկզբում ինտելեկտուալ մրցություններ հորինվեցին, հետո բնակչությանն ավելի հեշտամարս սերիալներ սկսեցին հրամցնել ու էժանագին երաժշտություն (ռեյտինգ վաստակելու համար արված բոլոր քայլերն արդարացված են), բայց մարդկային երեւակայությունը գնալով զվարճանքի նոր ձեւեր է մոգոնում։

Եվ ահա արդեն մենք ուղիղ եթերում իրական պատերազմ ենք ընբոխշնում։ Ցանկացողները կարող են ռեալ ռեժիմով հետեւել Մոսուլի գրավմանը, վայելել կրակոցներ ու պայթյուններ, փոշու ամպեր, արյուն։ Համակարգչի կամ հեռուստաէկրանի առջեւ կարող ենք դիտել, թե ինչպես է պայթում, այրվում, ծխում քաղաքը, որը տարիներ առաջ ծաղկուն, գեղեցիկ վայր էր, ու մարդիկ էին ապրում։ Մի կողմից սա կենդանի վավերագրություն է, որը կարող է պահպանվել ու հետագայում օգտագործվել, մյուս կողմից մեզ համար արդեն քիչ է ժամ առ ժամ հաղորդվող լուրերը պատերազմական գոտուց, մարդկանց պետք է, որ ամեն ինչ տեղի ունենա անմիջապես իր աչքի առաջ, կենդանի ռեժիմով, որ կարողանա ոչ մի բան աչքաթող չանել, վայելել ամեն վայրկյանը։ Ժամանակակից մարդը տարօրինակ բաներից է հաճույք ստանում։

Ասենք առավոտյան ծրագրով նրան պատմում են մանկական պալիատիվ խնամքի մասին։ Անխուսափելի մահվան դատապարտված երեխաների վերջին օրերը «գեղեցկացնելու» մասին ժպիտով պատմում է պալիատիվ խնամքի մասնագետը։ «Ծնողները երեխայի հիվանդությունը ընդունում են որպես խռովք ու պատիժ Աստծո կողմից»,- ժպտում է մասնագետը։ «Որպեսզի հնարավորություն ունենանք կազմակերպել լիարժեք պալիատիվ խնամք, ունենանք լավ ցավազրկում մինչեւ հիվանդի կյանքի վերջը»,- շարունակում է ժպտալ մասնագետը։ Երեւի ժպտում է, որովհետեւ առավոտյան հաղորդում է եւ խոսքը, այնուամենայնիվ, երեխաներին է վերաբերում։

Ռուզան Ազիզյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3178 դիտում

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան․ Ավինյան

Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները

ԳՇ պետը N զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ

ՔՊ-ն վարչության նիստում կընտրի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին․ ովքեր են թեկնածուները

Օտարերկրացին մոպեդով բախվել է «BYD»-ին, ապա «MAN» մակնիշի ավտոբուսին․ կա վիրավոր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման