Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակիչների կարտոֆիլի մթերման խնդրին, որի մասին նախորդ նիստի ժամանակ եւս խոսել էր.
«Խնդիրը հետեւյալն է, որ պաշտպանության նախարարության մատակարարողները գյուղացիներից կարտոֆիլը գնում են 40-45 դրամով եւ զորամասին հանձնում 84-104 դրամով: Մթերողները կրկնակիից ավելի գնով են հանձնում զորամասերին, նրանք հիմնավորում են մի քանի կոմպոնենտներով, որ իրենք հարկ են վճարում, երկրորդը, որ իրենք պահեստավորում են եւ երրորդ՝ բանվորական ուժ են օգտագործում այս ամենի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով, ինչպես փորձն է ցույց տալիս՝ մթերողները մեծամասամբ չեն պահեստավորում, այլ այն իրականացնում են գյուղացիները.
«Փաստացի, մեքենան մոտեցնում են գյուղացիների պահեստներին, գյուղացիներն իրենք բեռնում են, մթերողները երբ տեղափոխում են զորամաս, զորամասում էլ սովորաբար բեռնաթափման աշխատանքներն իրականացնում են զինվորները»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարների հետ.
«Նրանց միջամտության արդյունքում գինը մի փոքր բարձրացել է եւ հասել 50 դրամի, բայց, ըստ էության, այս գինը եւս ինքնարժեքի մեջ չի տեղավորվում: Կարծում եմ, արդարացի կլինի, որ կառավարության միջամտությամբ 40-45 դրամ գնման գինը դառնա 55-60 դրամ»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում մթերողներն ավելի շատ եկամուտ են ունենում, քան գյուղացիները:
Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում խոսքով այս խնդիրն առիթ ունեցել է քննարկել «պատգամավորներից մի քանիսի եւ մարզպետների հետ».
«Գյուղատնտեսության նախարարը վարչապետի հանձնարարականով եղել է տեղում, զրուցել մեր ֆերմերների հետ: Կարտոֆիլի, գազարի եւ կաղամի պարագայում՝ ի տարբերություն մյուս մթերքների գնումների, մատակարարն ունի իրականացնելու բավականին ծավալուն աշխատանք: Այդ մթերքներն առնելուց հետո այդ մթերքները պահեստավորում է, որովհետեւ բանակն այդ մթերքը միանգամից չի ընդունում, այլ հանձնարարում է մատակարարողին, ըստ ժամանակացույցի մատակարարել տարվա ընթացքում կոնկրետ զորամասին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է գնի տատանմանը՝ կգ-ի համար 84-100 դրամ, ապա նախարարի խոսքով, այն պայմանավորված է զորամասի հեռավորությունից.
«Եւ երրորդը, եթե ունեք փաստ, որ որեւէ զորամասում զինվորը բեռնաթափում է պարենային մթերքով մեքենան, շատ շնորհակալ կլինեմ, եթե անհապաղ հայտնեք դրա մասին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այն պայմանագրային աշխատանք է, որի համար վարձատրվում են, ուստի ահազանգեր լինելու դեպքում հետամուտ կլինեն:
Փաշինյանը հակադարձեց՝ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մատակարարները որպես կանոն 80 տոկոսով ոչ թե իրենց պահեստներում են պահեստավորում մթերքը, այլ գյուղացիներին պատկանող պահեստներում.
«Վարդենիսի տարածաշրջանում կոնկրետ իրականացնում են գյուղացիները, այդ հարցը հեռախոսով էլ ենք քննարկել՝ այնպես անենք, որ արդարացի լինի: Ստրատեգիական խնդիր է նաեւ, որ էդ մարդիկ շարունակեն զբաղվել կարտոֆիլ աճեցնելով, որ բանակի մատակարարումներն անխափան լինի: Թույլ տվեք ասել, որ ըստ իմ ուսումնասիրությունների՝ 5-10 դրամի պահանջը գյուղացիների կողմից արդարացի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT