«Սասնա ծռերը» իշխանափոխությունից հետո կփոխեն Սահմանադրությունն ու Արցախը կվերամիավորեն

Բացի իշխանափոխության խնդրից, «Սասնա ծռեր» շարժումն ունի նաեւ իսկական պետություն ստեղծելու խնդիր, նոր հանրապետության հիմնադրման հարց: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ նոր հանրապետության հիմնադրումը պետք է տեղի ունենա երեք բաղադրիչի իրականացման արդյունքում: Առաջին իշխանափոխությունն է, երկրորդը՝ ինքնիշխանությունն ու ներքին համակարգային խնդիրները, իսկ երրորդը՝ Արցախի միավորումը Հայաստանին:

«Եթե ներքին խնդիրները չլինեին, մենք կլինենք ինքնիշխան երկիր: Այս ամենի հետ մենք ունենք նաեւ արցախյան խնդիրը, որը ավելի քան 20 տարի առաջ գետնի վրա լուծվել է, սակայն դավաճանական մոտեցումների հաշվին Արցախը դե յուրե չմիացվեց Հայաստանին: Արդեն 22 տարի արցախյան հարցը Հայաստան երկիրը կախվածության մեջ է պահում: Եթե այս պայմանները չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը ոչ էական կլինի եւ կմնանք լուրջ սպառնալիքների ներքո»,- ասաց Ալեք Ենիգոմշյանն ու նկատեց, որ միայն այդ բաղադրիչներն ամբողջապես իրականացնելուց հետո է հնարավոր իրական փոփոխության հասնել:

«Սասնա ծռեր» քաղաքական շարժման անդամ Արմենակ Կյուրեղյանն էլ ասաց, որ հրապարակված ճանապարհային քարտեզը կարծրացած չէ եւ ենթակա է լրամշակման: «Նշված է` ինչ ճանապարհներով եւ սկզբունքներով ու ժամկետներով է իրականացվելու: Ծրագրում գրված է, որ այն վերջնական քարացած չէ, ենթակա է լրամշակման: Դրված է այն քննարկման»,- ասաց Կյուրեղյանը:

Ալեք Ենիգոմշյանը մանրամասնեց Արմենակ Կյուրեղյանի խոսքը՝ նշելով, որ առաջին քայլն իշխանափոխությունն է, իսկ դրան հաջորդելու են մյուս բաղադրիչների կյանքի կոչելը: «Իշխանափոխությունից հետո երկու տարվա տեւողությամբ անցումային փուլ կլինի: Այդ երկու տարվա փուլից հետո, երբ նախադրյալները լինեն, նոր հանրապետության ստեղծումը իրականացված կլինի, արդեն քվեարկության դրված կլինի նոր Սահմանադրությունը, որի համաձայն նոր ընտրություններ կլինեն, եւ մենք կկարողանանք ասել, որ Հայաստանի նոր հանրապետություն է ձեւավորվել»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:

«Սասնա ծռեր» քաղաքական շարժումն ընտրություններով իշխանություն վերցնելուն այսօր էլ չի հավատում: «Մեր ժողովրդին ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան, դրանք կեղծ են եւ առաջիկա ընտրությունները կեղծ են լինելու, հույսը դնել ընտրությունների միջոցով իշխանափոխության գալուն, անիրական է: Ժողովրդի արդար եւ լեգիտիմ իրավունքն է ընդվզման ճանապարհով դրսեւորել այդ պայքարը եւ հասնել իշխանափոխության: Ընդվզումն իրենից ենթադրում է անհնազանդության բոլոր լեգիտիմ ձեւերը»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:

Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում «Սասնա ծռերի» գործողությունների մասին խոսելիս ասել էր, թե նրանց նպատակն էր Ժիրայր Սեֆիլյանին դարձնել Հայաստանի դիկտատոր, Ալեք Ենիգոմշյանն այսպես արձագանքեց. «Եթե նման պնդում անողը լիներ մի ուրիշ անձ, ես, ըստ էության, կպատասխանեի այդ հարցին, բայց, երբ նման հերյուրանք է անում, նման պնդում է անում այսօրվա Հայաստանի դիկտատորը, ես արժանի չեմ գտնում պատասխանելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6940 դիտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար