Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀԿ-ն ակնհայտորեն ինչ-որ գործընթաց է սկսել՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը համոզելու եւ ավագանու նիստերը բնականոն հուն վերադարձնելու համար:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին ստացել էին ավագանու 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին ընտրելու ամսին։ Սակայն գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Պատճառն այն էր, որ հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից չորս հոգի քվեարկել էին հօգուտ Ասլանյանի։ Սկսեցին վարկածներ շրջանառվել, որ 4 «դավաճանները» ՀՎԿ-ից են: «Լուսավոր Հայաստանը» ավագանու նիստերի բոյկոտ հայտարարեց՝ փորձելով այդպես պարզել, թե ովքեր են նշված 4 անձինք:  ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն միացան բոյկոտին եւ նոյեմբերի 5-ին նախատեսված Վանաձորի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով:

Սա ՀՀԿ-ում մեծ խառնաշփոթի պատճառ հանդիսացավ: Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին հարցը կարգավորելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել։

Մենք տեղեկություններ ունենք, որ երեկվանից Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում բանակցությունների մեջ է՝ հարցի լուծումը գտնելու համար: Մեզ չի հաջողվում զրուցել նրա հետ այդ հարցը պարզելու համար:

Վերը նշված տեղեկությունների ֆոնին հատկանշական է, որ երեկ Արթուր Բաղդասարյանը իր 48-ամյակի առիթով հանդես եկավ հայտարարությամբ, որն իր մեջ ակնհայտորեն պարունակում է Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ակնարկներ:

««Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան՝ շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ:  Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով  իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից:

Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտա՞կ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա  և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի  կառավարման գործընթացի վրա՝ ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- մասնավորապես ասվում է Բաղդասարյանի հայտարարությունում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տեսակետ է, որը «Հայկական վերածնունդ» կուսակցությունում չի քննարկվել ու այս պահին չի քննարկվում:

«Մենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չենք քննարկում, դա ընդհանուր ակնարկ է բոլոր կուսակցություններին, որոնք Վանաձորում մասնակցել են ընտրական գործընթացին»,- ընդգծեց ՀՎԿ մամուլի խոսնակը:

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տեսել է, բայց քանի որ որեւէ պաշտոնական առաջարկ չի ստացել կոալիցիայի մասին՝ չի կարող խոսել այդ մասին:

Մեր հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ՀՎԿ քննարկում է ընթանում՝ կոալիցիա կազմելու շուրջ՝ Ասլանյանը պատասխանեց. «Ես այս պահին տարեց մի քաղաքացու եմ ընդունել: Ես այս պահին որեւէ քննարկում չեմ անում, որեւէ տեղեկություն չունեմ, որեւէ քննարկման չեմ մասնակցում»:

Զրուցեցինք նաեւ «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորած Քրիստ Մարուքյանի հետ.

- Պարոն Մարուքյան, մեզ ասում են, որ երեկվանից Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում է, ինչ-որ գործընթաց է գնում, փորձում է լուծել ավագանու նիստերի հարցը: Արթուր Բաղդասարյանն էլ երեկ կոալիցիայի մասին ակնարկ է արել: Դուք ունե՞ք տեղեկություններ. հնարավո՞ր է ՀՎԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի:

- Մենք որևէ նման տեղեկություն չունենք, չգիտեմ ինչ գործընթացներ են իրականացվում: Կարող եմ ենթադրել միայն, որ մի նիստ ձախողելուց հետո պետք է միջոցներ ձեռք առնեն հաջորդը կազմակերպելու համար:

- Դուք չե՞ք փորձել կապ հաստատել ՀՎԿ-ի ավագանու անդամների հետ: Նրանք հնարավոր համարո՞ւմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիան:

- Ոչ, չենք փորձել:

- Որո՞նք կլինեն հաջորդիվ ձեր գործողությունները, երբ այդ կոալիցիան կայանա:

- Երբ կկայանա, էն ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը:

- Արթուր Բաղդասարյանն իր հայտարարությունում խոսում է շանտաժի ենթարկվելու մասին: Ո՞վ է շանտաժի ենթարկում նրանց՝ «Լուսավոր Հայաստա՞նը»:

- Ես չգիտեմ ով է ենթարկում, «Լուսավոր Հայաստանը» չի ենթարկում:

- Հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանն» էլ միանա որեւէ կոալիցիայի:

- Մենք հայտարարել ենք մեր մոտեցումները եւ դրանցից չենք պատրաստվում հրաժարվել: Որեւէ կոալիցիա չենք պատրաստվում կազմել, չկա օրակարգում նման հարց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6166 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ