Երևան
12 °C
Վաղը Գյումրիի քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքապետ Սամվել Բալասանյանի ինաուգուրացիայից հետո առաջին ավագանու նիստը, որին, հավանաբար, կրկին կմասնակցեն միայն ՀՀԿ-ական ավագանիները:
«ԳԱԼԱ» կուսակցության մամլո պատասխանատու Արմենուհի Վարդանյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ բոյկոտելու են նաեւ վաղվա նիստը եւ բոյկոտը շարունակելու են մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում թիվ 34 ԸԸՀ որոշմամբ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 4-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 8-ը՝ ԲՀԿ-ին եւ 4-ը՝ «ԳԱԼԱ»-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն պնդում են, որ մանդատների այդ ձեւով բաշխումն Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանություն է եւ «ԳԱԼԱ»-ի հետ համատեղ հանդես եկան նիստերը բոյկոտելու հայտարարությամբ:
Խոսելով իրենց մանդատների ճակատագրի մասին՝ Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պարզապես բոյկոտում են ավագանու նիստերը, մանդատներից հրաժարումն այլ գործընթաց է.
«Ամեն դեպքում, սա կոչվում է ոչ թե մանդատներից հրաժարում, այլ՝ բոյկոտ: Հրաժարվել նշանակում է, որ ավագանու բոլոր ներկայացուցիչները պետք է գնան եւ դիմում տան այդ մասին: Այս պարագայում, համաձայն օրենքի, մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ ներկայացուցչին: Մենք չենք ճանաչում մանդատների բաշխման այն գործընթացը, որ տեղի ունեցավ եւ դատական ատյաններում բողոքարկում ենք այդ գործընթացը»,- ասաց Վարդանյանը:
Ինչպես հայտնի է՝ ավագանու մանդատ էր բաժին ընկել նաեւ ՀՎԿ ցուցակից պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Սակայն օրենքով պատգամավորի եւ ավագանու անդամի պաշտոններն անհամատեղելի են: ՀՀ Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ երեք քաղաքական ուժերով (ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն) հրաժարվել են մանդատներ ստանալուց: «Որովհետեւ մեր մանդատները....կոնկրետ իմ մանդատը չկա, գողացել են, ես ընդունում եմ, որ դա իմ մանդատն է, որ գողացել են»,- ասաց Մարգարյանը:
Մեր դիտարկմանը, որ իրենց հայտարարությունը միայն բոյկոտին էր վերաբերում, ոչ թե մանդատներից հրաժարվելուն՝ Մարգարյանը պատասխանեց.
«Ոչ, դա բոյկոտին չէր վերաբերում, մենք հայտարարել ենք, որ չենք ընդունում արդյունքները, հրաժարվում ենք մանդատներից, չենք ստանում մանդատները: Դա բոյկոտ չի, բոյկոտն այն է, որ մանդատը ստանում ես, չես մասնակցում: Իսկ իրականությունը հետեւյալն է. հաշվի առնելով, որ որոշ շրջանակներ, բայղուշներ սկսեցին ստահոդ տեղեկություններ տարածել, ազդել գործընթացի վրա, նկատի ունենալով, որ նաեւ պատգամավոր եմ, ես հրաժարվելու մասին տեղեկացրել եմ ԱԺ նախագահին, ավելին, այդ մասին տեղեկացրել եմ թիվ 34 ԸԸՀ նախագահին:
Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել եմ, որ իմ գործընկերների հետ հրաժարվել եմ մանդատ վերցնելուց, հիմա իմ ձեռքի տակ կա ԱԺ պատգամավորի մանդատ, իմ ձեռքի տակ չկա ավագանու մանդատ: Չունեմ այդ մանդատը: Այս դատական պրոցեսը կավարտվի, այդ անօրինականություններին վերջ կտրվի, կլինի ընտրված քաղաքապետ, ինչպես օրենքն է պահանջում, մենք կորոշենք ինչպես վարվել մեր մանդատների հետ: Հիմա դուք գիտեք, որ Գյումրու քաղաքապետը իրեն հռչակել է քաղաքապետ, որեւէ ընտրություն չի կատարվել ավագանու կողմից»:
Մարգարյանը տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու մանդատների բաշխման կարգը պատրաստվում են առաջիկա օրերին բողոքարկել նաեւ Սահմանադրական դատարանում:
Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Մարգարյանից մանդատի հրաժարման մասին որեւէ դիմում չեն ստացել եւ չէին էլ կարող ստանալ:
«Հովհաննես Մարգարյանը, եթե հրաժարվում է ավագանու անդամի մանդատից, այդ մասին ոչ թե ինձ պետք է տեղեկացնի, այլ համայնքի ղեկավարին: Ինքը պիտի հենց ուղիղ ձեւով դիմի համայնքի ղեկավարին»,- ասաց Բաղրամյանը եւ շարունակեց. «Համայնքի ղեկավարին դիմելուց հետո արձանագրվում է այդ փաստը, որից հետո կից նամակով տեղեկացվում է, որ հրաժարվել է մանդատից եւ մենք, գործող կարգի համաձայն, ցուցակում իրեն հաջորդող ավագանու անդամին վերեւ ենք բարձրացնում: Այս պահի դրությամբ ոչ ոք չի հրաժարվել մանդատից, մենք չենք ստացել նման գրություն համայնքի ղեկավարից»,- ասաց Բաղրամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT