Երևան
12 °C
Եթե Հայաստանի Հանրապետությունում «1000 դրամների մասին» օրենքն ընդունվի՝ չի բացառվում, որ մեզ մոտ նույնպես այդ հարցը մտնի օրակարգ: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Դեռեւս չի քննարկվում հարցը, բայց կարծում եմ, որ Ղարաբաղում մեծամասնությունը կողմ կլինի դրան: Բանակին ազգովի սատարելը շատ կարեւոր է»,- ընդգծեց Բաբայանը:
Մեր հարցին ի պատասխան անդրադառնալով հնարավոր ռիսկերին եւ յուրացումների հնարավորությանը՝ ԼՂՀ նախագահի խոսնակն ասաց, որ առաջին հերթին այդ միջոցները պետք է օգտագործվեն նպատակային, եւ պետք է վերահսկողությունը լինի ամենաբարձր մակարդակով:
«Ես հասկանում եմ, որ կան սոցիալական խնդիրներ, մարդկանց վիճակը բարդ է: Բայց կան նաեւ ընդգծված քաղաքական շահարկումներ՝ հոգեբանական հարթությունում եւ տեղեկատվական դաշտում: Երբ որ որոշում ենք ընդունում ազգովի մեր բանակին օգնելու, իհարկե պետք է ամեն ինչ արվի, որ ամեն ինչ լինի թափանցիկ: Բայց բանակին սատարելը ցանկացած հայրենասեր մարդու պարտքն է: Ի վերջո զինվորները, որոնք կանգնած են սահմանին եւ հսկում են մեր անդորրը, պետք է աջակցություն զգան: Դժբախտաբար տեսնում ենք, որ այնպիսի մարդիկ են շահարկում, այնպիսի կեղտ են սկսել գրել, որ չես ուզում կարդալ: Մենք գտնվում ենք հենց սահմանին, նման շահարկումները, որոնք իմիջիայլոց շատերն անում են նույնիսկ չլինելով Հայրենիքում, շատ տհաճ են»,- ասաց Բաբայանը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք գեներալների չարաշահումների մասին ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարություններին չարձագանքելը մարդկանց մոտ կասկած չի հարուցում, որ իրենց գումարը եւս կարող է յուրացվել.
«Իսկ Վահան Բադասյանի ասածը ճշմարտությու՞ն է 100 տոկոս: ...Ուրիշ բան, որ պետք է պարզաբանվի: Բայց դա չի նշանակում, որ ամեն մարդ, որ վաղը վեր կենա, ինչ-որ բան ասի, իր ասածը 100 տոկոս ճշմարտություն է կամ ինքը մարգարե է: Որեւէ մեկը իրավունք չունի չարաշահել, առավելեւս բանակում: Մենք այնպիսի վիճակում ենք, որ պաշտպանունակությունը սուրբ գործ է, այն մարդիկ, որ չարաշահում են՝ պետք է պատժվեն: Այդ չարաշահումները կրում են թշնամական բնույթ: Ով չարաշահում է՝ պարզապես թշնամի է, հատկապես զինված ուժերում: Եթե այնտեղ թալանչի մարդիկ կան, պետք է պատժվեն ամենախիստ ձեւով: Բայց սա մեկ բան է, իսկ հենց այնպես փորձել պախարակելն ուրիշ բան է»,- եզրափակեց Արցախի նախագահի խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը:
Հիշեցնենք, որ նախագծի համաձայն աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT