Մովսես Հակոբյան. հարված թիկունքից

Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերում երբեք հարց չբարձրացվեց. իսկ ինչու՞ Մովսես Հակոբյանը 2015 հունիսին ազատվեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից: Ղարաբաղից ազատվելով, ընդ որում, նա նշանակվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, որն իհարկե, ցածր պաշտոն չէ, բայց ՊԲ հրամանատարի մակարդակից էականորեն ցածր է:

2015-ը մի ժամանակահատված էր, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերն ավելի ու ավելի վստահ էին զգում իրենց, ավելի ու ավելի մեծ անհարմարություններ ու զոհեր պատճառելով մեզ եւ նման պայմաններում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը Մովսես Հակոբյանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու մասին ոչ այլ ինչ էր, քան անվստահության նշան:

Մի քանի ամիս անց այդ անվստահության պատճառները երեւացին ու չափազանց ցավոտ կերպով. ԼՂՀ բանակի առաջնագիծը պատրաստ չէր չորսօրյա պատերազմին, պատրաստ չէր թշնամու հարձակմանը եւ սա ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում Հակոբյանի մոտ տասնամյա գործունեության լավագույն գնահատականն էր, ինժեներական աշխատանքների, սպառազինությունների, տեխնիկական հագեցվածության եւ բանակային կարգուկանոնի առումով երկարամյա քայքայում էր տեղի ունեցել:

Իսկ իրավունք ունե՞ր արդյոք Բակո Սահակյանը անվստահություն հայտնել Մովսես Հակոբյանին, չէ՞ որ ինքը Հակոբյանի անմիջական ղեկավարն էր: Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բազմաթիվ գործոնների բերումով ԼՂՀ ՊԲ հրամանատարը բավական ինքնուրույն պաշտոնյա է, եւ նա կախվածություն ունի ավելի շատ հայաստանյան, քան Ղարաբաղի իշխանություններից: Փաստ է, իհարկե, որ Բակո Սահակյանն առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու չէր կարող Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշում կայացնել, բայց կոնտեքստը որում տեղի ունեցավ այդ իրադարձությունը, վկայում էր՝ Ղարաբաղում Հակոբյանի նկատմամբ առկա խորն անվստահության մասին:

Հետո տեղի ունեցավ Չորսօրյա պատերազմը՝ իր ծանր հետեւանքներով, եւ այս ընթացքում Մովսես Հակոբյանը, կարծես թե, ճիտին պարտք էր Սերժ Սարգսյանի համար: Վերջինս 2016-ի մայիսին Հակոբյանին նշանակում է ՊՆ փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ղեկավար: Սա պաշտոնի էական բարձրացում էր, չնայած ակնհայտ էր, որ Հակոբյանը կիլոմետրերով հեռու է դրանից: Ինչու՞ էր ուրեմն Սերժ Սարգսյանը Հակոբյանին նշանակում ավելի բարձր, բայց ակնհայտորեն անպատեհ պաշտոնի: Հովանու տակ առնելով Հակոբյանին՝ Սարգսյանը փորձում է իրենից շեղել Չորսօրյա պատերազմի 800 հեկտար հողի կորստի պատասխանատվությունը, որովհետեւ այնտեղ որտեղ ՊԲ հրամանատարը ձախողել էր պաշտպանության գործը, ինքը, հենց ինքն է գերագույն-գլխավոր հրամանատարը:

Իսկ արդեն 2016 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացնում է ՊՆախարար Սեյրան Օհանյանին, ով անշուշտ Չորսօրյա պատերազմի ձախողման կարեւոր համահեղինակ է՝ Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի եւ Յուրի Խաչատուրովի հետ: Պաշտոնանկ է արվում նաեւ Յուրի Խաչատուրովը, իսկ ահա Մովսես Հակոբյանը նշանակվում է ԶՈւ ամենաբարձր պաշտոնում. Գլխավոր շտաբի պետ:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս նշանակումն անհանգստություն առաջացրած լինի Ղարաբաղում: Հաշվի առնելով վերը նշվածը, հնարավոր է, որովհետեւ Հակոբյանին Ղարաբաղում սկսել են ընկալել, որպես պաշտպանության գործի ձախողման անմիջական պատասխանատու:

Ու, եթե այս տեսակետից ենք դիտարկում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի սուր քննադատությունը Մովսես Հակոբյանի հասցեին, իրավիճակն այլ երանգներ է ստանում: Խնդիրն այն չէ, թե Բադասյանը Ղարաբաղի պատվիրակ է, կամ նրան դրդում են խոսել: Խնդիրն այն է, որ ԼՂՀ-ում, ԼՂՀ ՊԲ-ում, ԼՂՀ իշխանության վերնախավում Հակոբյանի նկատմամբ բավական սուր նեգատիվ կա կուտակված, եւ այդ նեգատիվը պետք է ինչ-որ ձեւով արտահայտվի: Առավելեւս՝ եթե դա մի թեմա է, որ քննարկվում է սուրճի շուրջ, քեֆերի սեղաններին, երեկույթներին, ցերեկույթներին:

Հակոբյանն, ընդ որում, որպես անձ դրական, լավ աուրայով, հաճելի անձնավորություն է: Բայց հարցն ուրիշ է. ինչու՞ է Սերժ Սարգսյանը 800 հեկտար կորստի ճարտարապետին նշանակում ԶՈւ ամենաբարձր պաշտոնում: Իսկ գուցե այն ինչ արել է, կամ ավելի ճիշտ՝ չի արել Հակոբյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում, մտնու՞մ էր Սարգսյանի պլանների մեջ, իսկ գուցե իսկապե՞ս պատերազմով հողեր հանձնելու դավադրությունը մասնակիցներ է ունեցել նաեւ հայկական կողմում:

Արման Կարապետյան
վերլուծաբան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15357 դիտում

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը