Երևան
12 °C
ՀՀԿ համագումարում կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթի մի զգալի մասը նվիրված էր տնտեսությանը: Նա բազմաթիվ ցուցանիշներ մատնանշեց, եւ ինչպես միշտ է լինում նման դեպքերում, տպավորություն ստեղծվեց, որ խոսքը բոլորովին այլ երկրի մասին է:
Տնտեսական աճ
«2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ...»,- իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
2007 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմել է մոտ 11 միլիարդ դոլար: 2015 թվականին ավելի քիչ` 10.7 միլիարդ դոլար: 29.3 տոկոս աճելու դեպքում հիմա մեր ՀՆԱ-ն պետք է դարձած լիներ մոտ 14 միլիարդ: Չի դարձել: Իհարկե, տնտեսագետները կարող են հակադարձել, թե ՀՆԱ-ի, կամ որ նույնն է՝ տնտեսական աճի ցուցանիշի հաշվարկը կատարվում է այլ մեթոդաբանությամբ, պետք է հաշվի առնել դեֆլյատորը, գնաճը եւ այլն, եւ այսպես շարունակ: Հենց դա էլ անում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ու ստանում մոտ 30 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքում, սակայն, մեր ՀՆԱ-ն ոնց կար 11 միլիարդ դոլար, այդպես էլ մնում է նույն մակարդակին արդեն 8-9 տարի: Լավ, բա 30 տոկոս աճ ցույց տված երկրում ՀՆԱ-ն դոլարով հաշված էդ ընթացքում գոնե մի քանի տոկոսով աճած չլինի՞: Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի ասած 32 տոկոսին, ապա այդ կառույցը չի վարում սեփական վիճակագրությունը եւ օգտվում է միայն ու բացառապես մեր կառույցների ներկայացրած պաշտոնական ցուցանիշներից:
Արտահանում
«Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Թե ինչու տնտեսական աճի մասին խոսելիս նա մատնանշում էր 2006-2015 թվականները, իսկ այս դեպքում սահուն անցում արեց մինչեւ 2006թ. հասկանալի է` այդ դեպքում աճը ավելի տպավորիչ է ստացվում: Բայց, մեր մեջ ասած՝ տպավորվելու բան այնքան էլ չկա: 2006 թվականին, երբ արտահանման ընդհանուր ծավալը 985 միլիոն դոլար էր, հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 136 միլիոն դոլար էր, կամ ընդհանուրի 14 տոկոսը: 2015 թվականին 1 միլիարդ 485 միլիոն դոլարի արտահանման մեջ հանքահումքայինի մասնաբաժինը արդեն մոտ 31 տոկոս է: Լա՞վ է սա, թե՞ վատ: Մի ուրիշ տեսանկյունից նայենք: 2006-ի համեմատ մեր արտահանման ընդհանուր ծավալը աճել է 1.5 անգամ, հանքահումքայինի արտահանումը աճել է 3.4 անգամ: Լա՞վ է սա, թե՞ վատ: էլի մի ուրիշ տեսանկյունից նայենք: Եթե 2006 եւ 2015 թվականներին արձանագրված ցուցանիշներից հանենք հանքարդյունաբերությունը, ապա կստացվի, որ 9 տարվա ընթացքում արտահանումն աճել է 175 միլիոն դոլարով, կամ տարեկան մի 20 միլիոն դոլարով, կամ տարին մի 2 տոկոսով: Կարող ենք, իհարկե, այդ առթիվ հրավառություններ անել, բայց հավատացեք, դրա համար ոչ մի հիմք չկա ամենեւին:
Ավանդներ
«Բնակչության եւ տնտեսավարողների ավանդները 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 միլիարդ դրամ։ Աճը՝ 5.8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ...»- հայտարարեց ՀՀԿ նախագահը:
Այսինքն ուզում էր ասել, որ մարդիկ էնքան էն հարստացել, որ նրանց ունեցած փողը բանկերում մոտ 6 անգամ աճել է: Ճիշտ է, աճել է: Հիմա այս ցուցանիշին նայենք այլ տեսանկյունից: ՀՀ բնակչության մոտ 10 տոկոսը բավականին հարուստ է, եւ դա արձանագրված է նույն ԱՎԾ-ի տվյալներով: Բնակչության այդ 10 տոկոսը մոտ 3 հարյուր հազար է: Եթե նրանցից յուրաքանչյուրը շատ չէ` մի 3.3 միլիոն դրամ ունենա բանկերում որպես ավանդ, կստացվի հենց 1 տրիլիոն դրամ, որի մասին ասում էր Սերժ Սարգսյանը: Այսինքն ամենահարուստ մարդկանցից յուրաքանչյուրը մի 7 հազար դոլար չունի՞ բանկերում ավանդադրված: Իհարկե ունի: Եթե սա տարածենք բնակչության ամենեւին ոչ աղքատ 20 տոկոսի վրա, թիվը ավելի կփոքրանա: Չէ, ինչ խոսք, այն, որ մարդիկ ավանդները սկսել են պահել բանկերում դա լավ է` խոսում է օրինակ բանկային համակարգի կայացվածության ու վստահելիության մասին, բայց ոչ երբեք մարդկանց հարստանալու մասին: Ի դեպ, եթե Երեւանի կենտրոնում շրջելիս կարող է թվալ, թե Հայաստանը գերզարգացած երկիր է, որտեղ սրճարաններն ու ռեստորանները լիքն են, թանկ խանութները՝ մարդաշատ, դա հենց այն հարուստ 10 տոկոսի «շնորհիվ է»` 300 հազար մարդ Հայաստանում, մեղմ ասած, աղքատ չէ, ի տարբերություն բնակչության այն 60 տոկոսի, որը նույնիսկ պաշտոնական տվյալներով այնքան էլ լավ չի սնվում:
Սերժ Սարգսյանի հնչեցրած մյուս ցուցանիշներին դեռ կանդրադառնանք: Բայց իշխող կուսակցության ղեկավարից հանրությունը թերեւս սպասում էր այլ ցուցանիշներ: Օրինակ, այս ընթացքում կոռուպցիայի մակարդակը որքան է նվազել: Որքանով է գործարարների մեջ աճել բիզնես դնելու ցանկությունը եւ այդ ցանկությունը որքանով է իրականացել: Ինչու են չափազանց հաջողակ միայն իշխանության հետ սերտաճած «գործարարները», կամ էլ հենց բարձր պաշտոն զբաղեցնող ու իբր բիզնես չունեցող անձինք: Ինչու է այսպիսի ցնցող ցուցանիշներ ապահովող երկիրը դատարկվում արտագաղթի պատճառով....:
Մի բան անհասկանալի է մնում: Եթե տարիներ առաջ, երբ ինֆորմացիայի տարածման արագությունը շատ ավելի դանդաղ էր, ՍՄԿԿ համագումարների ժամանակ հերթական հնգամյակը փայլուն ցուցանիշներով ամփոփող նմանատիպ ելույթները երեւի ինչ- որ դրական ազդեցություն թողնում էին հասարակության վրա: Իսկ ի՞նչ ազդեցություն են թողնում նման ելույթները հիմա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT