Երևան
12 °C
«Վերջերս պարոն Սահակյանի արտաբերած մտքերը լսելիս, ծիծաղից բացի, ցանկություն է առաջանում իր իսկ ոճով հակադարձելու»:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց նախկին ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ արձագանքելով Գալուստ Սահակյանի այն մտքին, թե 95-ին ՀՀՇ-ից Ղարաբաղն էին պաշտպանում, որ «չհանձնեն հողերը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հայտարարել է. «90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Մենք պաշտպանում էինք Ղարաբաղին, որին դուք ուզում էիք տալ»:
«Դե ո՞նց մի լավ խնդալուց հետո լուրջ՝ գալուստսահակյանական դեմք ընդունելով չասես՝ Գալո՛ւստ, տալը դա հանձնելը չէ, իսկ հանձնելն այն է, ինչը դուք արեցիք այս տարվա ապրիլին՝ 800 հեկտար հող թշնամուն տալով: Այն է, ինչի մասին անամոթաբար խոսում է ձեր կուսակցության ղեկավարը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով շեշտելով 7 շրջան հանձնելու իր, քո ու հանրապետական մյուս պլանկտոնի պատրաստակամության մասին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, որ 95-ին խորհրդարան էին մտել մի խնդրով՝ պաշտպանելու Ղարաբաղը, Կարապետ Ռուբինյանը կոչ արեց հիմա էլ պաշտպանել.
«Թե՞ էս անգամ Ղարաբաղի մանր-մունր հարցերով չես մտել ԱԺ: Իսկ լրջանալով ուզում եմ ասել հետեւյալը. դեպքերի բերումով մասնակից եմ եղել անվտանգության խորհրդի այն 2 հայտնի նիստերին, որոնց հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը»,- ասաց նա:
Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ Սերժ Սարգսյանն այն ժամանակ տարածքներ «չզիջողների ճամբարում էր».
«Ահա թե ինչու եմ այժմ Սերժի պահվածքը՝ 7 շրջան հանձնելու նրա պատրաստակամությունը, համարում անամոթություն: Նա վերջին մարդն է, որը կարող է թույլ տալ իրեն խոսել զիջումների մասին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե արդյոք Կազանյան, Մադրիդյան փաստաթղթերի հրապարակվելուց հետո ինքը չէ՞ր համոզվել, որ Սարգսյանը զիջողական մոտեցում ունի, Կարապետ Ռուբինյանն ասաց.
«Փաստաթղթերը բանակցային նյութ են: Բանակցել կարելի է նաեւ անհաջող նյութի շուրջ՝ օրինակ, ժամանակ շահելու կամ անընդունելի դրույթները փոխելու համար: Բայց հիմա Սարգսյանը տարածքներ հանձնելու ուղղակի քարոզարշավ է սկսել, իսկ ՀՀԿ-ն ու Ղարաբաղի իշխանությունները պապանձվել են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կա 2 տուժած
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուղևորվել է Արագածոտնի մարզ․ տեսանյութ
ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան
Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ
Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը
Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը
Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին
Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ
Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին
ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ
Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT