Սաստիկ «բեկումնային» հեռանկարներ. Ինչ են ասում թվերը

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի խիստ ոգեւորիչ ելույթը եւ դրանից մի քանի օր անց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները խիստ հակասության մեջ են իրար հետ:

Սերժ Սարգսյանն ասում էր՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ... ասում էր՝ այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը...: ԱՎԾ-ի հրապարակած տվյալները, սակայն, լրիվ հակառակը պնդելու հիմք են տալիս:

Արդեն նշել ենք, որ նույնիսկ սիրուն-միրուն թվեր նկարելու մեջ մասնագիտացած ՀՀ ԱՎԾ-ն այս տարվա հոկտեմբերին արձանագրել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.8 տոկոս անկում անցած տարվա նույն ամսվա համեմատ: Դա ԱՎԾ-ի նախնական, այսպես կոչված՝ օպերատիվ տվյալներն էր, որը հրապարակվել էր մոտ 10 օր առաջ: Երեկ ԱՎԾ-ն արդեն հրապարակել է հիմնական զեկույցը, որտեղ այդ ցուցանիշը պահպանվել է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը տեխնիկապես տնտեսական աճի կամ նվազման տվյալը չէ, բայց սովորաբար դա գրեթե համընկնում է ՀՆԱ-ի ցուցանիշի հետ: Այնպես որ, կրկին անգամ արձանագրենք, որ մեր տնտեսությունը գահավիժում է, եւ դա ոչ մի կերպ չի տեղավորվում Սերժ Սարգսյանի ելույթում հնչած պնդումների շրջանակում: Իհարկե, 10 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռ փոքր, աննշան աճ ունի` 0.4 տոկոս, սակայն ամսական կտրվածքով այսպիսի գահավիժումը որեւէ հույս չի տալիս, որ վերջին երկու ամիսներն էլ հաշված տարեկան տնտեսական աճ կունենանք: Դա հնարավոր կլինի միայն ԱՎԾ-ի` թվանկարչական բացառիկ հանճարի շնորհիվ:

Այսինքն, մեղմ ասած, այնքան էլ չենք դիմագրավել մարտահրավերներին, ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը: Եվ դա ապացուցվում է այլ ցուցանիշներով եւս: Հարկերը շարունակում են նվազել: Ընդգծենք, ոչ միայն այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը ավելի քիչ են հավաքվում, այլ անցած տարվա համեմատ են ավելի նվազել: Այս տարվա բյուջեն կատարելու համար անհրաժեշտ էր, որ անցած տարվանից մոտ 5 տոկոս ավելի հարկ հավաքվեր: Հոկտեմբերին հավաքվել է 91,3 միլիարդ դրամ, անցած տարվա 93.2 միլիարդ դրամի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մոտ մեկ ամիս առաջ կանխատեսել էր, որ այս տարվա բյուջեի եկամուտները կթերակատարվեն 60 միլիարդ դրամ: Թերակատարման այսպիսի տեմպը թույլ է տալիս պնդելու, որ բյուջեն այս տարի կստանա ավելի քան 70 միլիարդ դրամով պակաս գումար:  

Ու եւս մի շատ կարեւոր «մանրուք»: Սերժ Սարգսյանը համագումարում ունեցած իր ելույթում խոսում էր աշխատավարձերի աճի մասին: Հիմա էլ ԱՎԾ-ն ներկայացրել է, որ անցած տարվա համեմատ միջին անվանական աշխատավարձը աճել է 2.4 տոկոսով: Թվում է, թե գոնե այստեղ ամեն ինչ կարգին է: Բայց ոչ ոք չի խոսում այն մասին, թե արդյոք աշխատավարձ ստացող մարդկանց թիվը աճե՞լ է: Այսինքն աշխատավարձի աճին զուգահեռ արդյոք չի՞ աճել նաեւ գործազրկությունը: Այսպիսի հստակ վիճակագրություն չկա: Սակայն կա այլ ցուցանիշ, որը կարող է պատասխանել այդ հարցին: Այս տարվա հոկտեմբերին եկամտային հարկի գծով պետբյուջե մուտքագրվել է 26 միլիարդ 494 միլիոն դրամ: Անցած տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 27 միլիարդ 636 միլիոն դրամ էր: Այսինքն, եկամտային հարկի գծով մուտքերը պակասել են 1 մլրդ 142 միլիոն դրամով, կամ 4.1 տոկոսով: Հիմա համադրենք. միջին ամսական աշխատավարձը աճել է, իսկ այդ աշխատավարձից գանձվող եկամտային հարկի ընդհանուր ծավալը նվազել է: Հանելո՞ւկ է սա: Ամենեւին: Նման բան կարող է լինել միայն մի պարագայում` երբ աշխատավարձ ստացող անձանց թիվը նվազած լինի, ընդ որում՝ 5-6 տոկոսով: Այսինքն, տասնյակ հազարավոր քաղաքացիներ վերջին շրջանում կորցրել են աշխատանքը «մարտահրավերներին արդյունավետ դիմագրաված» մեր երկրում:

Հիմա «պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը» այլեւս անցյալի գիրկը ուղարկելու մասին: Մեր պետական պարտքը այս տարվա 10 ամիսներին աճել է 530 միլիոն դոլարով կամ ավելի քան 10 տոկոսով եւ կազմել 5.606 միլիարդ դոլար: Դրա մեջ արտաքին պարտքը 4.543 միլիոն դոլար է եւ մեկ անցած տասն ամիսներին աճել է 230 միլիոն դոլարով: Իհարկե, արտաքին պարտքի աճը ավելի դանդաղ է, բայց կառավարությունը վերջին շրջանում թեւերը քշտած մեծացնում է ներքին պարտքը, որը աճել է 40 տոկոսով եւ կազմել ավելի քան 1 միլիարդ դոլար: Գուցե սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, ասելով թե այլեւս անցյալ է դրսի օգնությանը կամ վարկային միջոցներին ապավինելը: Փաստորեն մենք պատրաստվում ենք այսուհետ ապավինել «ներսի օգնությանը», այսինքն դրամով ենք վերցնելու վարկերը, ու հետո, ասենք դրամը արժեզրկելով՝ «ներքին վարկատուներին» քցենք: Եթե Սերժ Սարգսյանը սա «ապավինելու» ավելի լավ տարբերակ է համարում, ապա թող այդպես լինի: 

ՀՀԿ համագումարում այդ կուսակցության առաջնորդը խոսելով տնտեսության մասին, հայտարարեց, թե «գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային»: Բերված ցուցանիշներից պարզ է դառնում, որ իրոք կա նման հեռանկար` բեկում կարող է լինել, բայց՝ դեպի ավելի վատը: Ու նման հեռանկարը պայմանավորված է ոչ թե այս պահին արձանագրվող ցուցանիշներով, այլ նրանով, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության մեջ, որը գալիք տարիներին կարող է բեկում ապահովել լավ, կամ վատ իմաստով: Որպեսզի հետագայում դրական իմաստով բեկում լինի, մեր տնտեսության մեջ ներդրումները պետք է աճեն արդեն այսօր: Առաջին 9 ամիսների տվյալներով նման միտում չի արձանագրվել: Նշված ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 27 միլիարդ դրամ, ինչը մոտ 70 միլիարդ դրամով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից: Այսինքն այդ ցուցանիշը նվազել է մոտ 2.6 անգամ: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է մոտ 2 անգամ: Մի խոսքով, առաջիկա «բեկումնային» տարիների շունչը արդեն զգացվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7448 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել