Վատ ավանդույթները շարունակվում են. ինչպես է թերակատարվելու պետական բյուջեն

2017 թվականի պետական բյուջեն ստացավ օրենքի կարգավիճակ: Երեկ այն ԱԺ-ում ընդունվեց 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահով:

Բայց այլ բան է բյուջեն ընդունել ու դրան տալ օրենքի կարգավիճակ, եւ բոլորովին այլ բան է այն կատարելը: Դա քվեարկությամբ անել հնարավոր չէ` պետք է կատարել: Իսկ դա դժվար, շատ դժվար է լինելու: Արդեն երկու տարի շարունակ ՀՀ պետական բյուջեն հարկերի մասով թերակատարվում է: 2015 թվականին նախատեսվածից 6 տոկոսով, կամ ավելի քան 70 միլիարդ դրամով ավելի քիչ գումար հավաքվեց բյուջե, այս տարի արդեն պաշտոնապես կանխատեսվում է, որ մի 60 միլիարդ դրամով կթերակատարվի: Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի, այս տարի բյուջեն հարկերի մասով ունենալու է 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ, իսկ արդեն հաստատված` 2017 թվականի բյուջեով կառավարությունը կանխատեսում է 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ: Այսինքն մոտ 63 միլիարդ դրամով ավելի, քան այս տարի: Ինչի հաշվին են մեծանալու բյուջեի հարկային եկամուտները, անհասկանալի է:

Բյուջեի եկամուտների հավաքագրումը առաջին հերթին կախված է տնտեսության աշխուժությունից: Եթե տնտեսական աճ կա, ապա կարելի է հարկային եկամուտների աճ ակնկալել: Կլինի՞ այդ աճը: Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել վերջին շրջանի միտումները: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել էր ՀՆԱ-ի 4.3 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երկրորդ եռամսյակում այդ աճն արդեն շատ ավելի համեստ էր` 1.6 տոկոս: Երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր պաշտոնական վիճակագիրները արդեն ազդարարեցին տնտեսական անկում 2.6 տոկոսի չափով: Ինչ կլինի չորրորդ եռամսյակում, պաշտոնական կանխատեսումներ չկան: Բայց հաշվի առնելով 4-րդ եռամսյակի առաջին ամսվա` հոկտեմբերի ցուցանիշները,  անկումը շարունակվելու է, եւ տարվա կտրվածքով նույնիսկ մեր ԱՎԾ-ն դժվար թե կարողանա 0-ից բարձր ցուցանիշ ապահովել:

Այլ կերպ ասած, մեր տնտեսությունը, կարելի է ասել, մտել է կայուն անկման փուլ, որը դժվար թե դադարի հաջորդ տարի: Համենայն դեպս դրա նախադրյալները գոնե այս պահին դեռ չեն երեւում: Ավելին` ամեն ինչ խոսում է այն մասին, որ վիճակը կարող է ավելի վատթարանալ: Խնդիրն այն է, որ հաջորդ տարվանից կառավարությունը գործելու է բոլորովին այլ հարկաբյուջետային միջավայրում: Առաջին անգամ կառավարությունը ստիպված է լինելու սահմանափակել իր ախորժակը ծախսեր անելու առումով:

Մինչեւ այս տարի կառավարությունը կարող էր մեծ վարկեր ներգրավել, պարտքեր կուտակել, ծախսեր անել: Այսինքն կարող էր ծախսերը մեծացնել՝ առանց եկամուտները համաչափ մեծացնելու: Օրինակ, այս տարի կառավարությունը ավելի քան 350 միլիարդ դրամ ավելին է ծախսելու, քան կարող է եկամուտներ ստանալ: Իսկ դա մեր ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսն է կազմում: Սա բյուջեի դեֆիցիտն է: Հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի երեք տոկոսը, քանի որ մեր պետական պարտքը արդեն անցել է նույն այդ ՀՆԱ-ի 50 տոկոսը: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետությունը ավելի քիչ փող է ծախսելու: Քիչ փող ծախսելով՝ կառավարությունը ավելի քիչ է նպաստելու տնտեսական աճին: Իսկ խոսքը այստեղ հսկայական գումարների մասին է: 2017 թվականին կառավարությունը 200 միլիարդ դրամով ավելի քիչ է գումար ծախսելու: Մեր փոքր տնտեսության համար սա չափազանց մեծ զսպող նշանակություն կունենա: Եվ դա կարելի է համարել հաջորդ տարվա տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն ունեցող կարեւորագույն գործոններից մեկը: 

Ծախսերը կրճատելուն զուգահեռ կառավարությունը նախատեսում է ավելի շատ փող հավաքել տնտեսությունից, քան այս տարի: Ինչպես դա կանի, նույնիսկ էական չէ: Կառավարությունն, իհարկե, ասում է, որ բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտները, որ նախատեսվել են, հաջորդ տարի գալու են երկու աղբյուրից: Առաջինը տնտեսական աճի շնորհիվ հարկերի ավելացումն է եւ երկրորդը` ստվերային տնտեսության կրճատումը: Թե առաջինի, եւ թե երկրորդի մասին ամեն տարի հայտարարել են նախորդ բոլոր կառավարությունները: Բայց ստվերը մնացել է անդրդվելի, իսկ տնտեսական աճն էլ պայմանավորված է եղել միայն ու բացառապես արտաքին գործոններով: Եթե պղնձի գները աճել են, նավթի գները աճել են, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները մեծացել են, մենք ունեցել ենք եւ տնտեսական աճ, եւ հարկային եկամուտների աճ: Եթե հակառակ գործընթացներ են եղել, մեզ մոտ էլ հակառակ արդյունքներ են եղել:  Այսինքն, անկախ նրանից՝ մենք ունենք կառավարություն, թե չունենք, լավ է աշխատում այդ կառավարությունը, թե վատ, ըստ էության՝ ոչ մի նշանակություն չի ունեցել մինչեւ հիմա: Թե ինչ պետք է փոխվի սրանից հետո, առայժմ չի երեւում:

Բացի զուտ տնտեսական պատճառներից, հաջորդ տարվա բյուջեի կատարման վրա մեծ ազդեցություն է ունենալու նաեւ քաղաքական գործոնը: 2017 թվականի ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Կարեւորագույն ընտրություններ, որտեղ իշխող կուսակցությունը միջոցների ընտրության առաջ կանգ չի առնելու հաղթանակի հասնելու համար: Իսկ այդ միջոցներից մեկն էլ պարզունակ պոպուլիզմն է: Այսինքն տարվա սկզբի ամիսներին կառավարությունը կտրուկ շարժումներ չի անելու բիզնեսից ավելի շատ փող հավաքելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ: Ստվերի դեմ «ոտնձգություններ» եւս չեն լինելու, եթե, իհարկե, կառավարությունը իրականում ունի նման մտադրություններ: Խնդիրն այն է, որ ստվերը հիմնականում տնօրինում են իշխող կուսակցության հենասյուները հանդիսացող կրիմինալն ու օլիգարխները, որոնց «ուսերին է» դրվելու «ձայն բերելու» բեռի մեծ մասը: Եթե կառավարությունը իրոք մտադիր է պայքարել ստվերի դեմ, ապա դա անելու է տարվա երկրորդ կեսին: Իսկ դա շատ կարճ ժամանակ է:

Մի խոսքով, ամեն ինչ խոսում է այն մասին, որ 2017 թվականի պետական բյուջեին էլ սպասվում է նույն տխուր ճակատագիրը, ինչ անցած ու անցնող տարիների բյուջեներին: Եվ այսօրվանից կարելի է արդեն կառավարությանը շնորհավորել բյուջեի թերակատարման ավանդույթը պահպանելու առիթով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8602 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել