Երևան
12 °C
Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի եւ ՀՀ մշակույթի գործիչների հանդիպման տեսագրությունը նոր քննարկում է առաջացրել: Կարծիքներ կան, որ այդ հանդիպմանը մշակույթի գործիչներն իրենց բարձրության վրա չէին, չշոշափեցին երկրի եւ պետության համար խորքային խնդիրներ, փոխարենը խոսեցին սերիալների ծեծված թեմայից, իրենց ոլորտային հոգսերից: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր անդրադարձել է խնդրին մի քանի կարեւոր հարցադրում հնչեցնելով:
«Դատելով ՀՀ նախագահին մշակույթի գործիչների հարցերից՝ կարելի է ենթադրել, որ մեր մշակույթի գործիչներին կամ հայտնի չեն, կամ չեն հետաքրքրում մեր երկրի ծավալային խնդիրները՝ ժողովրդագրական աղետալի վիճակը, փոքր Հայաստանում մեր տարածքային սոցիալ-տնտեսական շատ մեծ անհամամասնությունը, քաղաքային մշակույթի գերկենտրոնացումը Երևան քաղաքում, Երևան քաղաքի պատմական անցյալի վկայությունների ոչնչացումը... երկրի բնակչության իրավազրկվածությունը, դատարանների կողմից օրենքի ընտրական կիրառումը, պաշտոնյա-ունեցվածք սերտաճածությունը, Հայաստանի հասարակության բարոյալքվածությունը...Սերիալիների չարչրկված հարցերով կոնսենսուսային համաձայնություն ձեռք բերվեց հայտնի ֆրազով՝ կա պահանջարկ, կլինի առաջարկ...
Նշանակու՞մ է, սա, արդյոք, որ երկրում չկա օրենքի կիրառման պահանջարկ, հակառուպցիոն պահանջարկ, աղքատության վերացման պահանջարկ, չսպանելու պահանջարկ: Կա՞, արդյոք, մեր երկրում եկեղեցիներում աղոթելու պահանջարկ, թե՞ եկեղեցիները կառուցվում են այդ պահանջարկն ավելացնելու նպատակով: Ո՞րն է ավելի մեծ՝ եկեղեցում աղոթելու՞, թե որակյալ կրթության պահանջարկը»,-Ֆեյսբուքյան էջում գրել է Խառատյանը եւ եզրակացրել`«տխուր և մերկացնող հանդիպում էր»:
Վերջին շրջանում առհասարական Հայաստանում խոսակցությունը չի ստացվում: Խոսքը իշխանության, ընդդիմության, քաղհասարակության, մտավորականության միջեւ խոսակցության մասին է: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս մի հանդիպում էլ տեղի ունեցավ վարչապետի եւ ԶԼՄ-ների ղեկավարների միջեւ, որից հիասթափված էին հենց հանդիպման մասնակիցները:
Սերժ Սարգսյանը նախկինում էլ է հանդիպել մտավորականների կամ մշակույթի գործիչների հետ: Այդ հանդիպումները տեղի են ունեցել նախագահական նստավայրում: Հնչել են Սարգսյանի ծավալուն ելույթը, հարցեր չեն եղել, կամ եթե եղել են`մեզ հայտնի չեն, որովհետեւ չեն հրապարակվում: Որքան լարեցինք մեր հիշողությունը Ստեփանակերտինի նման այլ հանդիպում չհիշեցինք:
Այստեղ ոչ պաշտոնական մթնոլորտ էր, ճիշտ է մոտաժված, բայց բավական ծավալուն տեսանյութ հրապարակվեց: Հրավիրվածների շարքում էին վերջին տարիներին տարբեր առիթներով իշխանություններին քննադատած գործիչներ` Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Ասել, որ սերիալներից բացի այլ հարցեր չհնչեցին, ճիշտ չի լինի: Ռուբեն Բաբայանն, օրինակ, բաձրացրեց իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիների հանդեպ կիրառվող բռնության խնդիրը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը չընդունեց, որ նման բան գոյություն ունի եւ հայտարարեց, որ 2008 թվականից հետո իշխանությունները մերժում են բռնությունը, իսկ իր ելույթներից միայն մեղմություն է հորդում:
Արքեմնիկ Նիկողոսյանը բարձրացրեց քաղաքական էլիտան, կոնկրետ ՀՀԿ-ն գիրք կարդալու հետ բարդություններ ունեցող մարդկանցից, այսինքն` անգրագետներից մաքրելու խնդիրը: Այլ հարց, որ Սերժ Սարգսյանը չլսելու տվեց այս հատվածը եւ թեման հնարավորինս շեղեց`«հիմա ամբողջ աշխարհում են նախընտրում էլեկտրոնային ընթերցանությունը» եւ այլն:
Թեւրեւս այս ձեւաչափով հանդիպումից ավելի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ, մանավանդ որ այս դեպքում էլ, ինչպես վարչապետի եւ խմբագիրների հանդիպման ժամանակ, պոտենցիալ հարցեր տվողների զգոնությունը թուլացնելու հիանալի միջոց էր ընտրված: Պետք է հաշվի առնել, որ զրույցը տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնում ողջ օրը զինվորների հետ անցկացնելուց, նրանց հետ երգելուց հետո, ինչը բնականաբար արբեցնող է եղել եւ ամենասուր հարցերն անգամ մնացել են ենթագիտակցության մեջ մի տեղ, մշուշում:
Տիկին Խառատյանի բարձրացրած խնդիրների մասին խոսակցություն, սակայն, կարող է տեղի ունենալ ամեն օր, մամուլի էջերում, հեռուստատեսության եթերում: Մի բան, որ երկար ժամանակ է չի նկատվում: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ երկրում չկա այդ բոլոր հարցերը քննարկելու պահանջարկ: Թե՞ մտավորականներն ու մշակույթի գործիչները ավելի առաջնային գործեր ունեն: Իսկ գուցե լրատվամիջոցները նրանց եւ այդօրինակ խնդիրների քննարկումներին տեղ չե՞ն հատկացնում:
Սերժ Սարգսյանի հետ այդպիսի հանդիպում կարող է տարին մեկ անգամ կազմակերպվել, կամ` չկազմակերպվել: Դրանց ժամանակ այս կամ այն չափով բարձրացվելու են միայն այն խնդիրները, որոնք նախորդած ժամանակահատվածում հանրային քննարկման հիմնական թեման են եղել: Եթե համատարած մտահոգության խնդիրներ են սերիալները, ռաբիս երաժշտությունը, եկեղեցիները, մականունավոր հանրապետականները, ՊՊԾ գնդի գրավումը, ապա դրանք էլ հնչելու են նման հանդիպման ժամանակ:
Թերեւս` դուրս մնացին միայն կոռուպցիան, բանանի նոր ներկրողը, 1000 դրամների նախագիծը, Ջունգլի կնոջ ծեծը եւ Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը:
Օրակարգ ձեւավորողը լրատվամիջոցներն ու մտավորականությունն են` համատեղ: Իշխանություն այդ օրակարգին արձագանքողն է ընդամենը, այդ թվում նաեւ` Սերժ Սարգսյան-մշակույթի գործիչներ հանդիպումների միջոցով:
Հ.Գ. Արդեն մեկ շաբաթ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները փորձում են հասկանալ, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը նույն հանդիպման ժամանակ ասելով, թե հիմա զորքը պետք է պատրաստ լինի դժվարին ժամանակահատվածի: Տասնյակ նյութեր եւ հարցազրույցներ են եղել այս թեմայով, տարբեր ենթադրություններ եւ եզրակացություններ:
Մինչդեռ` Սերժ Սարգսյանը ընդամենը ասում էր, որ արդեն ավելի քան 20 տարի ինքը նոյեմբերին այցելում է Արցախ ձմռանից առաջ կարիքները գնահատելու համար, որովհետեւ դա (նոյեմբերը-հեղ.) այն ժամանակահատվածն է, երբ զորքն ու բնակչությունը պետք է պատրաստ լինեն դժվարին մի ժամանակահատված անցկացնելու: Խոքսը 20 տարի շարունակ կրկնվող դժվարին ժամանակահատվածի` ձմռան երեք ամիսների մասին է:
Ավելի լուրջ եւ խորքային խնդիրներ օրակարգ բերելու համար, թերեւս առաջին հերթին կարեւոր է լսել եւ ընկալել լսածը, հակառակ դեպքում դեռ երկար տարիներ օրակարգային կլինեն միայն խիստ մակերեսային եւ կեղծ հարցերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT