Լեւոն Տեր-Պետրոսյանը վրեժխնդիր է լինում Սերժ Սարգսյանից եւ նրա թիմից. Ստյոպա Սաֆարյան

ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում բազմաթիվ հակասություններ կան, որոնցով հանդերձ այն մեսիջ է՝ ուղղված արտաքին լսարանին, մասնավորապես՝ Ռուսաստանին: Տպավորություն է, թե նա այդ ելույթով պարզունակ աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանին, բայց իրականում փորձում է նրանից վրեժխնդիր լինել, մոտեցնել անդունդին: Այս կարծիքին է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, համացանցում հակասական տեսակետներ են հնչում Լեւոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթի վերաբերյալ. Ղարաբաղի հարցի լուծման փոխզիջումային տարբերակի այլընտրանք չունենալու մասին նրա պնդումը ոմանք նույնիսկ հողերի հանձնման մասին հայտարարություն են որակում: Ըստ ձեզ ո՞ւմ կամ ինչի՞ն էր ուղղված այդ ելույթը:

- Տեր-Պետրոսյանի ելույթն ուղղված էր արտաքին լսարանին, մասնավորապես Ռուսաստանին: Ելույթում նա ընդգծում է, թե հավատում է, որ Ղարաբաղի խնդիրը կլուծի Ռուսաստանը: Նաեւ աջակցություն է հայտնում ռուսական ծրագրին: Իհարկե ներկայացնում է, թե դա շատ մոտ է 1997 թվականին եղած փուլային տարբերակին, բայց Տեր-Պետրոսյանը լավ գիտի, որ եթե 97 թվականին խոսք էր գնում այդ տարբերակի իրագործումից հետո միջազգային խաղաղապահների տեղակայման մասին, ապա այժմ խոսքը ռուս խաղաղապահների մասին է: Ավելին՝ այդ տարբերակով Ղարաբաղի կարգավիճակի հարցը տեղափոխվում է անորոշ ապագա եւ Ղարաբաղին տրվում է ինչ-որ միջազգային կարգավիճակ, որի երաշխավոր են դառնում հենց այդ նույն խաղաղապահները: Նա հենց դա էլ ուզում է ասել, որ պատրաստ է սատարել եւ կյանքի կոչել այդ ծրագիրը:

- Նրա ելույթում մի այսպիսի միտք կա. ««Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ»։ Համամիտ չե՞ք:

- Եթե այդպես ձեւակերպենք, լիքը բաներ կարող ենք ձեւակերպել: «Հայաստանում ժողովրդավարության հերը անիծելու այլընտրանքը պատերազմն է», «Աղքատությունը խորացնելու այլընտրանքը պատերազմն է»: Եկեք փոխզիջումները չսարքենք խնդիր, որից կախված է մեր խաղաղ գոյակցությունը՝ հատկապես, երբ մեր հարեւանը եւ նրա խելապակաս ղեկավարը, որին չգիտես ինչու Տեր-Պետրոսյանն իր պաշտպանության տակ է առել, իրենն է համարում նույնիսկ Երեւանը եւ Զանգեզուրը: Հետեւաբար համաձայն չեմ: Նույնկերպ կարելի է ասել՝ «Հայաստանի թուլության այլընտրանքը պատերազմն է»: Եվ ցավոք, քանի որ Հայաստանի ոչ մի նախագահ պատասխանատվություն չի կրել Հայաստանն իր չափով թուլացնելու մեջ, այսօր պարզապես փորձում են ուշադրություն շեղել, որ իբրեւ թե փոխզիջման բացակայությունը կարող է բերել պատերազմի: Սա, կարծում եմ, էժանագին հնարք է, հայ հասարակության զգացմունքների հետ խաղալ է:

- Դուք նշեցիք, որ Տեր-Պետրոսյանի ելույթը մեսիջ է՝ ուղղված Ռուսաստանին: Այս նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանի ինչի՞ն էր պետք այդ մեսիջը, հատկապես երբ այս ելույթով շատերին տրամադրեց իր դեմ:

- Ինքն էլ է տեսնում, որ Ռուսաստանը ուժեղացել է այս տարածաշրջանում եւ քանի որ ինքը միշտ խաղում է դերակատարների հետ, գտնում է, որ իր խաղընկերը Ռուսաստանը պետք է լինի: Իսկ որպեսզի իրեն վերցնեն խաղի մեջ՝ ինքը պետք է համաձայնություն տա խաղընկերոջ ստրատեգիական գաղափարներին:

- Պարոն Սաֆարյան, Տեր-Պետրոսյանի ելույթում քննադատվում են նաեւ ոչմիթիզհողականները: Սա նրա կողմից այսպիսի բացահայտ քննադատության առաջի՞ն փորձն է:

- Տեր-Պետրոսյանն իր ելույթում տրամաբանական հակասություն է թույլ տալիս: Եթե համարենք, որ ոչ մի թիզ հողն է բերում պատերազմի (որովհետեւ նա ասում է, որ փոխզիջումն է պատերազմի այլընտրանքը), ապա Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլյան պատերազմ հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է եղել 7 տարածքների զիջելուն: Հետեւաբար Տեր-Պետրոսյանը պետք է բացատրի, որ եթե Հայաստանի նախագահը սեփական քաղաքացիներից թաքուն պատրաստ էր զիջել այդ տարածքները, ինչու տեղի ունեցավ այդ պատերազմը: Հենց այստեղ Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան փլուզվում է եւ որեւէ բացատրություն չկա:

- Առաջին նախագահը Հանրապետական կուսակցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքը արտառոց ու տարօրինակ է որակում՝ ընդգծելով, որ այդ կուսակցության ոչ մի անդամ եւ պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբեւէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Սրանով, ըստ նրա, նրանք լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այս հատվածն ինչպե՞ս կմեկնաբանեք: Տեր-Պետրոսյանը հուշո՞ւմ է, թե ինքն է իր օգնությունն առաջարկում:

- Լեւոն Տեր–Պետրոսյանը պարզապես վաճառում է Սերժ Սարգսյանին՝ տպավորություն ստեղծելով, թե ինքը, լինելով ընդդիմադիր գործիչ, ավելի շատ է պաշտպանում Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը: Պատահական չի, որ Հայաստանի իշխանությունները, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, չեն խոսում հողերի հանձնման մասին: Այս կտրվածքով Տեր-Պետրոսյանը կարծեք թե ծախում է Սերժ Սարգսյանին, թե տեսեք հարգելի ռուսներ, Կրեմլ, նրանք չեն խոսում փոխզիջումներից, ես եմ խոսում: Միեւնույն ժամանակ նա ՀՀԿ-ին ցույց է տալիս, թե այն, ինչ դուք պետք է անեիք, ես եմ անում: Այսինքն ինքը փորձում է 2 տեղում էլ վաճառել իր վրեժխնդրությունը: Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ մեր երկրում մի դեպք է եղել, երբ իշխանությունը փորձել է գնալ անհասկանալի եւ անորոշ փոխզիջումների. դա 1998 թվականն է եղել, իր հետ կապված պատմությունն է: Նա շատ լավ հասկանում է, որ նման իրավիճակի առջեւ կանգնած ղեկավարրը այլ տարբերակ չունի, քան հրաժարականի դիմում գրելը: Հետեւաբար, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին դրդում գնալու այն նույն ճանապարհով, որ ինքը գնացել է՝ պարզ է:

- Ինչո՞ւ:

- Վրեժխնդրություն: Նկատելի է, որ 18 տարի անց ինքը չի ներել այն ճամբարին, որն իրեն իշխանությունից հեռացրել է ղարաբաղյան խնդրով: Ինքը վրեժխնդիր է լինում նաեւ ղարաբաղյան խնդրին՝ այն որակելով որպես հայ ժողովրդի զարգացումը արգելակող գործոն, վրեժխնդիր է լինում եւ այն մարդկանց, որ իրեն հեռացրել են: Այնպես որ խաղը շատ բարդ է, թվում է թե ինքը պարզունակ պաշտպանություն է հայտնում Սերժ Սարգսյանին, բայց իմ դիտարկմամբ Սերժ Սարգսյանին փորձում է մոտեցնել անդունդին:

 - Պարոն Սաֆարյան, առաջին նախագահի ելույթում խոսք է գնում նաեւ ազգ-բանակ գաղափարի մասին: Նա համարում է, որ «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տեր-Պետրոսյանը միակը չէ, որ քննադատում է այս ծրագիրը: Արդյո՞ք իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ դա կարող է բերել հայաթափման:

- Ժամանակին մի միտք էին վերագրում Տեր-Պետրոսյանին. «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»: Չէինք հավատում, բայց երբ ընթերցեցի Տեր-Պետրոսյանի այդ հակադարձումները, թե ինչու Հայաստանում չի կարող ազգ-բանակ լինել, հասկացա, որ ուղղակի այդ մարդու մտածողությունը այդպիսին է, որ հայ ժողովրդին լրջագույն պաշտպանական համակարգ պետք չէ: Նա շարունակում է ապավինել գոյություն չունեցող միջազգային ուժերի, երաշխիքների՝ թքած ունենալով Սիրայում, Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում արյունահեղությունը կանխելու միջազգային երաշխիքների անզորությանը: Բայց քանի որ Տեր-Պետրոսյանը խնդիր է դրել իրեն արդարացնել պատմության մեջ, ցույց տալ, որ ինքը ճիշտ էր, երբ ժամանակին փորձում էր կյանքի կոչել փուլային տարբերակը՝ այժմ ուղղակի ջանք չի խնայում նույնիսկ տրամաբանության հետ հակասություն ունեցող պնդումներով հիմնավորել անհիմնավորելին, այն է՝ Հայաստանի գոյությանը վտանգ սպառնացող հարեւաններ գոյություն չունեն (ինչը իհարկե սուտ է), թե հայ ժողովուրդը չի կարող ազգ-բանակ մոդել ունենալ (ինչը նույնպես սուտ է) եւ թե հայ ժողովրդին պետք է հարեւան երկրների բարի աչքը եւ ոչ թե ուժեղ բանակ կամ ուժեղ պաշտպանական համակարգեր (ինչը նույնպես սուտ է):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8880 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն