Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 13-ի համարում
Հայաստանյան ընդդիմությունը, հանուն իշխանափոխության, պարբերաբար միավորվելու փորձեր է անում: Ընդդիմության միավորման առաջին օրինակը 2000-ի հոկտեմբերին էր, երբ ՀԺԿ-ն, «Ազգային միաբանությունն» ու «Հանրապետություն» կուսակցությունը ստեղծեցին երեքի դաշինքը:
Սակայն երեքի դաշինքը շուտով փլուզվեց: Այնուհետեւ, դրան հաջորդեց 13-ի միավորումը, որը հետո դարձավ 14, դրանից հետո՝ 16, իսկ ամենավերջում՝ 9 կուսակցություն ստեղծեցին «Արդարություն» դաշինքը: Այս բոլոր կոմբինացիաներից իշխանափոխությանն ընդհուպ մոտեցավ 16-ի միավորումը՝ 2003-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Սակայն, հայաստանյան ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց հասարակական պահանջի եւ ժողովրդի աննախադեպ ակտիվության պայմաններում գնալ մինչեւ վերջ: Այսօր արդեն ընդդիմության լիդերները խոստովանում են, որ եթե իրենք կարողանան ոտքի հանել 2003-ի փետրվարին փողոց դուրս եկածների կեսի չափ ժողովուրդ, ապա այս անգամ հաստատ գնալու են մինչեւ վերջ:
Իսկ դրա համար, ըստ ընդդիմության լիդերների, անհրաժեշտ է հայաստանյան ողջ ընդդիմադիր դաշտի միավորում մեկ խնդրի՝ իշխանափոխության շուրջ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ «Արդարություն» դաշինքի մաս կազմող իրենց կուսակցությունը դաշինքին ողջ ընդդիմադիր դաշտի միավորման ծրագիր է ներկայացրել: «Մենք կարծում ենք, որ պետք է մի կողմ դնել ընդդիմադիր կուսակցությունների միջեւ նախորդ տարիներին եղած հակասություններն ու գաղափարական տարաձայնությունները եւ ողջ ընդդիմադիր դաշտով միավորվել մեկ խնդրի՝ երկրում սահմանադրական կարգի վերականգման շուրջ»,- ասում է Ալբերտ Բազեյանը:
Ի դեպ, վերջինս նաեւ տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն արդեն իսկ սկսել է բանակցությունների շարք թե՛ խորհրդարանական, թե՛ խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ է արդեն բանակցել «Հանրապետությունը», պարոն Բազեյանը հարմար չգտավ այս պահին նշել: «Չնայած, իշխանությունները երեւի տեղյակ են այդ բանակցություններից, այդուհանդերձ, կարծում եմ, որ բանակցությունների ավարտից հետո ողջ ընդդիմադիր դաշտը հանդես կգա համապատասխան հռչակագրով եւ կստորագրի համագործակցության հուշագիր»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահը:
Իսկ ինչպե՞ս են վերաբերում «Հանրապետության» այս առաջարկին ընդդիմադիր մյուս կուսակցությունները: «ԱՄ» ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ընդդիմադիր դաշտի միավորման առաջարկի հեղինակային իրավունքը պատկանում է իրեն: ««Ազգային միաբանության» կողմից ես արդեն բանակցություններ վարել եմ թե՛ ՀԺԿ լիդերի, թե՛ ընդդիմադիր այլ լիդերների հետ, եւ նման ճակատ ստեղծելու սկզբունքային համաձայնությունն արդեն ձեռք է բերված»,- ասում է «ԱՄ» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչը:
Ճակատի առաքելությունը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, պետք է լինի ժողովրդական ալիքի միջոցով խորհրդարանին պարտադրել, որպեսզի օրենսդիրն ընդունի «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, եւ մինչեւ ապրիլի 16-ը հանրաքվեի դրվի Ռոբերտ Քոչարյանի վստահության հարցը: Ի դեպ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կոչով դիմելու է հայաստանյան ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միավորվելու պահանջով: «Այսօր ակնհայտ է, որ չկա ընդդիմադիր առանձին այնպիսի մի ուժ, որի ետեւից ժողովուրդը կգնա: Ժողովուրդը պետք է տեսնի ընդդիմության միասնական, համախմբված ուժերը: Այդ միավորման քաղաքական սպեկտրը պետք է լինի շատ լայն՝ կոմկուսից մինչեւ ՀՀՇ: Սակայն, եթե մինչեւ փետրվարի 10-ն ընդդիմությանը չհաջողվի համախմբվել եւ միասնական քայլեր ծրագրել, ապա վստահության հանրաքվեի հարցը համարեք տապալված»,- ասում է երկրի գլխավոր մարքսիստը:
Այսպիսով, ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ հանդես են եկել հայաստանյան ընդդիմադիր դաշտը մեկ ճակատի եւ իշխանափոխության գերխնդրի շուրջ միավորելու ծրագրով: Ըստ ՀԺԿ-ական մեր մի զրուցակցի, կարեւոր չէ, թե ում է պատկանում նախաձեռնությունը, կարեւորը, որ ընդդիմության միավորումը նախորդ միավորումների տխուր պատմությունը չկրկնի: Ընդդիմադիր դաշտում հրաշալի հասկանում են, որ եթե իրենց չհաջողվի հասնել վստահության հանրաքվեի անցկացմանը, ապա Քոչարյանին հրաժեշտ տալու սահմանադրական բոլոր ճանապարհները սպառվում են: Ուստի, այս եւ առաջիկա մեկ-երկու շաբաթը ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը» եւ կոմկուսը մարզերում ու մայրաքաղաքում ծրագրել են հանրահավաքների շարք՝ ժողովրդին վերստին ակտիվացնելու եւ խորհրդարանում վստահության հանրաքվեի քննարկման ժամանակ համապատասխան կոնդիցիայի բերելու համար:
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT