Երևան
12 °C
Վերջին շրջանում, հասկանալի պատճառներով չէի հասցրել մամուլին հետեւել, եւ երեկ կեսօրին աչքովս ընկավ տեղեկատվությունն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին հնարավորություն չեն տվել տեսակցել Սեֆիլյանի հետ:
Քաղբանտարկյալ լինելու փորձից գիտեմ, որ երբ տեսակցել չեն թողնում պաշտպանին, դա լարվածության ամենաբարձր կետն է, մանավանդ որ բանտից ինձ ծանոթ էր նաեւ չթողնելու պատրվակը. պաշտպանի թղթապանակի պարունակության ստուգման փորձը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:
Նախորդ օրերի տեղեկատվության մեջ գտա նաեւ Սեֆիլյանի խցի խուզարկության, գրենական նշանակության պիտույքների առգրավման, պահման պայմանների խստացման մասին տեղեկություններ: Այս ամենը ակնհայտ դարձրեց, որ պետք է մեկնեմ «Արմավիր» ՔԿՀ՝ Սեֆիլյանի պահման պայմաններին ծանոթանալու:
Վերջին ամիսներին, ի դեպ, «Սասնա ծռերի» կալանավորված անդամների հետ հանդիպելու, նրանց պահման պայմաններին ծանոթանալու փորձերս ձախողվել են, որովհետեւ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բացառել են նրանց հետ որեւէ շփում, պատճառաբանելով, թե քննիչը «Սասնա ծռերի» կալանավորված անդամների տեսակցությունների վրա արգելանք է դրել:
Վերջին ամիսներին այս թեման մի քանի անգամ քննարկել եմ արդարադատության նախարարության, քննչական մարմինների, գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, փորձելով նրանց հանդարտ պայմաններում բացատրել, որ այդ արգելքը որեւէ կերպ չի կարող տարածվել ԱԺ պատգամավորների վրա, որովհետեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորները քրեակատարողական հիմնարկներում որեւէ սահմանափակման հանդիպել չեն կարող:
Այս հարցում նախորդ օրը կարծես թե ընդհանուր հայտարարի եկանք Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ, երբ Էդմոն Մարուքյանի հետ կարողացանք ի վերջո ծանոթանալ Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, տեսնել նրան եւ այն սենյակը որտեղ պահվում է: Ու հատկապես սրանից հետո անակնկալ էր, երբ «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը հայտարարեց, թե չի պատրաստվում ինձ ծանոթացնել Ժիրայր Սեֆիլյանի պահման պայմաններին: Ավելի ճիշտ՝ պատրաստ են ծանոթացնել, բայց ինձ կարող են ցույց տալ Սեֆիլյանի խցին ճիշտ նման ուրիշ խցեր, իսկ հենց Սեֆիլյանի պահման պայմանների մասին չեմ կարող տեղեկություններ ստանալ ոչ անձամբ Սեֆիլյանից, ոչ էլ տեսնել նրա խուցը:
Սկսվեց ամեն անգամվա քննարկումը քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչների հետ: Ստիպված զանգեցի Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս, ինչպես միշտ, ասաց, որ Քրեակատարողական հիմնարկը օրենքով սահմանված ձեւով կապահովի իմ իրավունքները, հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պետը, ենթադրում եմ Օսիկյանի հետ խոսելուց հետո՝ ասաց նույնը ինչ ասում էր դրանից առաջ, հետո նորից զանգեցի Օսիկյանին: Վերջինիս հեռախոսը անհասանելի էր դարձել: Զանգեցի ընդունարան: Քարտուղարուհին հավաստիացրեց, թե շտապ եւ կարեւոր խորհրդակցություն է սկսվել նրա մոտ, խնդրում է, որ կես ժամից զանգեմ:
Ի վերջո, հասկանալով, որ Օսիկյանը իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը՝ ՔԿՀ ներկայացուցիչներից պահանջեցի ինձ ուղեկցել ռեժիմային գոտի: Ապա այն մասնաբաժին, որտեղ գտնվում է Սեֆիլյանի խուցը:
Հասանք տեղ, բայց այստեղ էլ ասացին, որ միայն Սեֆիլյանի խցին մոտակա դատարկ խցերը կարող են ինձ ցույց տալ եւ ընդամենը: Օգտվելով առիթից՝ դատարկ խցերը նայեցի, զբոսանքի վայրը, բայց ի վերջո նորից պահանջեցի ինձ ծանոթացնել Սեֆիլյանի պահման պայմաններին, որովհետեւ այն դատարկ խցերը, որ ինձ ցույց էին տալիս՝ բնակեցված չէին, դրանցում ոչ սեղան կար, ոչ պահարան, ոչ անկողնային պարագաներ եւ դատարկության պատճառով ավելի շատ նման էին պատժախցի. «Մի՞թե նման պայմաններում եք պահում Սեֆիլյանին»,- հարցնում էի ես եւ ստանում բացասական պատասխան: «Դե, ապացուցեք»,- պահանջում էի ես:
Նորից սկսվում էր նույն քննարկումը, թե ինչը կարող եմ համարել տեղեկատվություն Սեֆիլյանի պահման պայմանների մասին, որն է տեսակցություն, որը տեսակցություն չի, ում վրա է տարածվում քննիչի որոշումը եւ ում վրա չի տարածվում:
Այս ամենը ավարտվեց նրանով, որ շատ հստակ հայտարարեցի, որ քրեակատարողական հիմնարկի, ավելի ճիշտ Սեֆիլյանի պահման մասնաբաժինը չեմ լքի այնքան ժամանակ, մինչեւ հստակ չիմանամ Սեֆիլյանի խցում առկա վիճակի մասին:
Ի վերջո, մի քանի ժամից բանը հասավ այնտեղ, որ հայտարարեցի՝ ԱԺ պատգամավորի իմ լիազորության բերումով պատրաստվում եմ մոտենալ Սեֆիլյանի խցին, բացել դռան դիտանցքը, եւ սեփական աչքերով տեսնել Սեֆիլյանի խուցը: Ու երբ պատրաստվում էի իրականացնել այս գործողությունը՝ քրեակատարողական ծառայության երկու-երեք աշխատակից պատ կազմեցին իմ ու Սեֆիլյանի խցի դռան միջեւ:
Մոտավորապես երեք ժամ կանգնել եմ Սեֆիլյանի խցի դռնից մեկուկես մետր հեռավորության վրա: Իմ ու դռան միջեւ՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ: Այս ընթացքում, ի դեպ, Սեֆիլյանը իմացել էր, որ ՔԿՀ-ում եմ, որովհետեւ «Արմավիրի» ներկայացուցիչները նրան առաջարկել էին հինգ րոպեով դուրս գալ խցից, որովհետեւ ես ուզում եմ ծանոթանալ իր պահման պայմաններին, բայց իրեն տեսնել չեմ կարող: Ժիրայրն էլ ասել էր, որ պատգամավորը իրավունք ունի իր խցում գտնվելու, խցում իր հետ հանդիպելու, եւ ինքը պահանջում է, որ ինձ իր խուց մտնելու եւ իրեն տեսնելու հնարավորություն տան:
Այս ասելով, սակայն, Սեֆիլյանը մտածել էր, թե գտնվում եմ քրեակատարողական հիմնարկի վարչական մասում, ու չէր կռահել, որ իրենց մասնաբաժնի վարչական սենյակում եմ եւ դեռ մի քանի ժամ գտնվելու եմ մոտակայքում:
Ու երբ միքանիժամյա սպասումներից հետո հասկացա, որ ավելի ակտիվ գործողություններ պետք է ձեռնարկեմ, ու դիրքավորվեցի խցի փակ դռան դիմաց, Սեֆիլյանը այդ ընթացքում բոլոր հնարավոր լուրերը լսեց՝ ռադիոյի եւ հեռուստացույցի ձայնը ահագին բարձր: Ժամը 19.00-ի «Ազատություն» ռադիոկայանի ավարտեց, հեռուստացույցով սկսեց լուրեր լսել: Ու այսպես՝ մինչեւ մոտավորապես ժամը 22-ը: Այս ընթացքում մի անգամ նույնիսկ փռշտաց: Ասացի՝ առողջություն Ժիրայր: Բայց լուրերով էր կլանված, չլսեց:
Ի վերջո, սակայն, երեքժամյա հերթապահությունս արդյունք տվեց: Հեռուստացույցը անջատեց, ու երբ ինչ-որ բան էինք խոսում քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, ձայնս ճանաչեց ու ձայն տվեց: Բնականաբար՝ արձագանքեցի: ՔԿՀ ներկայացուցիչները, ինչքան էլ ջանացին, չկարողացան այլեւս խոչընդոտել մեր զրույցին: Մի քանի կարեւոր բաներ հարցրի՝ առողջության, խցի պայմանների, ռեժիմի խստացման, ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի մասին: Ասաց, որ ամեն ինչ կարգին է, այն ինչ առգրավել էին վերադարձրել են, առողջությունը տեղն է եւ որ կարող եմ բոլոր հետաքրքրվողներին փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
«Դու՞խդ»,- հացրեցի: «Հոյակապ է»,- պատասխանեց: Զրույցի ընթացքում, կարճ ասած, ստացա ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ պահման պայմանների մասին եւ անելիքս համարեցի ավարտված:
Ապա մոտեցա Վարուժան Ավետիսյանի խցի դռանը ու ձայն տվեցի. «Վարուժան, Նիկոլն է, ինչպե՞ս ես»: Շատ արագ արձագանքեց, ասաց, որ ամեն ինչ կարգին է, առողջությունը տեղն է, դուխի մասին խոսելու կարիք նույնիսկ չկա, բարեւներ բոլորին...
Ահա այսպիսի էքստրեմալ շփում ունեցա Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ: Եւ անկեղծ ասած՝ գոհ եմ, որ գոնե այսպես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ութ ժամ անցկացնելով, կարողացա հաղթահարել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության՝ ԱԺ պատգամավորի նկատմամբ մի քանի ամիս կիրառվող ցինիկ ապօրինությունը:
Հ.Գ. Սեֆիլյանն ու Ավետիսյանը չորս մարդու համար նախատեսված խցերում պահվում են միայնակ՝ «Արմավիր» ՔԿՀ նույն մասնաբաժնում: Սեփական փորձից ասեմ, որ քաղաքական գործով կալանավորված անձի համար խցում միայնակ լինելը լավագույն տարբերակն է: Տղաների խցերը ունեն դեպի դուրս նայող պատուհաններ, ջեռուցվում են, սանհագույցը առանձնացված է, փակվող դուռ ունի: Սանհանգույցի հատվածում կա նաեւ ցնցուղ. շաբաթը մեկ տաք ջուր են տալիս, եւ կալանավորված անձինք կարող են լողանալ:
Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT