Երևան
12 °C
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է բենզինի շուկայի ուսումնասիրությունը եւ երեկ հրապարակել է դրա արդյունքները: Ինչպես եւ պետք էր սպասել, բենզինի գների փոփոխությունը Հայաստանում տնտեսական որեւէ հիմնավորում չունի:
Սա միակ եզրահանգումն է, որին կարելի գալ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքներից: Ամեն ինչ՝ հերթով: Հանձնաժողովը ուսումնասիրել է «Ֆլեշ», « ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» եւ «Մաքս Պետրոլ» ընկերությունների գործունեությունը եւ բենզինի միջազգային գների դինամիկան: «Ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները բենզինը հիմնականում ձեռք են բերում «Ռոսնեֆտ» եւ «Լուկօյլ» ընկերություններից:
Ուսումնասիրելով վերջիններիս կողմից մատակարարվող բենզինի գները՝ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մինչեւ 2017 թվականի հունվար ամիսը 1 տոննա բենզինի մատակարարման գները նվազել են մինչեւ 118 դոլարով կամ 57 230 դրամով, որի հետեւանքով 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 380 դրամից նվազել է մինչեւ 330 դրամ (50 դրամով): Առկա տեղեկատվությունը փաստում է, որ արդեն 2017 թվականի հունվարից 1 տոննա բենզինի ձեռքբերման գինը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է մինչեւ 136 դոլարով կամ 65 960 դրամով՝ գրեթե հավասարվելով նախորդ տարվա սեպտեմբերի ձեռքբերումների գներին»,- արձանագրում է հանձնաժողովը:
Հիմա վերցնենք հաշվիչը ու մի քանի թվաբանական պարզ գործողություններ անենք: Սեպտեմբերից մինչեւ հունվար, ասում է ՏՄՊՊՀ-ն, մեկ լիտրի մեծածախ գինը նվազել է 57 դրամով, դրա հետեւանքով մանրածախ գինը իջել է 50 դրամով: Շատ լավ: Բայց հետո, ասում է ՏՄՊՊՀ-ն, մեծածախ գինը աճել է 66 դրամով, որի հետեւանքով մանրածախ բենզինը թանկացել է 30 դրամով: Մե հրաշք, մե առեղծված...: Ստացվում է, որ եթե հիմա բենզինի գինը տնտեսապես հիմնավորված է, ապա անցած տարի բենզինի շուկայում գործողները չհիմնավորված գերշահույթներ են ստացել: Սակայն ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ասում էր, որ բենզինի գինը լրիվ հիմնավորված է ու ոչ մի չարաշահում չի եղել: Եթե այն ժամանակ էր հիմնավորված, ապա հիմա այդ ընկերությունները աստղաբաշխական վնասներով են աշխատում ու մի քանի ամսից բոլորը սնանկանալու են: Սա թվաբանական պարզ գործողությունների արդյունքում ստացած տվյալներն են ասում, իսկ թվաբանությունը ճշգրիտ գիտություն է:
«ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է նաեւ հարեւան երկրներում բենզինի գնի դինամիկան, որից պարզվել է, որ, օրինակ, Վրաստանի Հանրապետությունում «Լուկօյլ» ընկերության բենզալցակայաններում 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինը 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 1,3 լարի, իսկ 2017 թվականի փետրվարին՝ 1,72 լարի՝ այսինքն՝ տեղի է ունեցել գնային բարձրացում 32 տոկոսի չափով»,-արձանագրում է ՏՄՊՊՀ-ն: Մե կռուտիտ, մե համեմատություն...: Նախ, Վրաստանում հունվարին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, տեղի է ունեցել նրանց ազգային արժույթի` լարիի արժեզրկում մոտ 24 տոկոսով: Բացի այդ, հունվարի 1-ից Վրաստանում փոփոխություններ են եղել հարկերի մեջ: Ու դրանով հանդերձ, 1.72 լարիանոց բենզինը Վրաստանում, դրամով արտահայտված, ընդամենը 317 դրամ է: Այնպես որ, ՏՄՊՊՀ-ն ճիշտ կաներ այս օրինակը չբերեր, ու նորից չնյարդայնացներ մարդկանց: Ստացվում է, որ 32 տոկոս թանկանալուց հետո Վրաստանում բենզինը 50 դրամով էժան է, քան Հայաստանում:
ՏՄՊՊՀ-ն անցած տարի էլ ուսումնասիրեց բենզինի շուկան, շատ ուսումնասիրեց, քրքրեց, փորփրեց ու այդ դաշտում ոչ մի տեղ չհանդիպեց «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը: Մե հանելուկ, մե ֆոկուս...: Թե ինչով է զբաղված այդ ընկերությունը, պարզ չէ: Երեւի կոշկագործությամբ կամ էլ մակարոնի արտադրությամբ: Համենայն դեպս ՏՄՊՊՀ-ն բենզինի շուկան ուսումնասիրելիս ոչ անցած տարի, ոչ էլ այս անգամ ոչ մի կերպ չի կարողանում այդ շուկայում գտնել «Ռոսնեֆտ Արմենիային»: Բայց իրականում ՏՄՊՊՀ-ի վերը նշած ընկերությունները բենզինը ձեռք են բերում հենց «Ռոսնեֆտ Արմենիայից», որը Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված ռուսական բենզինի քվոտայի գնորդն է: Նա Ռուսաստանի ներքին գներով գնում ու ավելի թանկ գնով վերավաճառում է բենզինը վերը նշված ընկերություններին: Ընդ որում, այդ ընկերությունը գրանցված է Հայաստանում ու հարկեր է վճարում մեր պետական բյուջե: Ախր ոնց ՏՄՊՊՀ-ն չի հանդիպում այդ «ուրվականին», դժվար է հասկանալ:
Հիմա՝ վերը նշված քվոտայի մասին: 2013 թվականի վերջում ՌԴ-ն որոշեց, որ Հայաստանը կունենա Ռուսաստանից ներքին գներով բենզին ձեռք բերելու քվոտա: Հենց այդ ծավալի շրջանակներում են «Ռոսնեֆտը» ու «Լուկօյլը» հայկական ընկերություններին վաճառում բենզինը: Բայց վաճառում են «չերեզով»` «Ռոսնեֆտ Արմենիայի» միջոցով: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների արդյունքների ամենաուշագրավ դետալը այն է, որ այստեղ չկա բենզինի թանկացման պատճառը հիմնավորող մի հանգամանք: Խնդիրն այն է, որ սեպտեմբերից մինչեւ 2017-ի հունվարը ռուբլին արժեվորվել է 12 տոկոսով: Այսինքն, ճիշտ այնքան, որքանով թանկացել է բենզինը Հայաստանում: Բավարար էր, որ ՏՄՊՊՀ-ն նշեր այս հանգամանքը ու դրանով կարող էր հիմնավորած համարել բենզինի թանկացումը Հայաստանում: Այսինքն, ՌԴ-ում բենզինի գինը 2016-ի սեպտեմբերին կազմել է 35 ռուբլի 29 կոպեկ, որը 257 դրամ էր ռուբլու այն ժամանակվա փոխարժեքով:
Այս տարվա հունվարին արդեն 35 ռուբլի 86 կոպեկ էր, որը կազմում է մոտ 286 դրամ: Այսինքն, ռուբլու փոխարժեքի տատանման հետեւանքով բենզինը թանկացել է հենց 30 դրամով: Ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն չի ակնարկել անգամ այս փաստարկը: Շատ պարզ պատճառով: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարին, երբ ՏՄՊՊՀ-ն ասում է՝ բենզինի շուկայում չարաշահումներ չկան, մեկ լիտր բենզինը ՌԴ-ում, դրամով արտահայտված՝ 220 դրամ էր, ՀՀ-ում՝ 380 դրամ: Հիմա Ռուսաստանում 286 դրամ է, Հայաստանում` 360 դրամ: Այսինքն, ՌԴ-ում բենզինը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66 դրամով, Հայաստանում էժանացել է 20 դրամով: Եթե ՏՄՊՊՀ-ն բերեր այս փաստարկը, ապա դա կդառնար իր համար ինքնախոստովանական ցուցմունք մեկ տարի առաջ բենզինի շուկայում իրականացվող մեծամաշտաբ չարաշահումները կոծկելու վերաբերյալ: Չարաշահումներ, որոնց արդյունքում մեր սպառողներից գռփել են միլիոնավոր դոլարներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT