Ելք կա․ «Ելք» դաշինքի թեկնածուները Վանաձորում եւ Երեւանում հանդիպել են ընտրողներին

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր որոշել է այցելել Վանաձորի այն վայրերից մեկը, որտեղ՝ իր բնորոշմամբ՝ պաշտոնյաները խուսափում են գնալ։

«Ես հիմա գտնվում եմ Վանաձորի այն ամենախոցելի հատվածում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի գա, կանգնի ու խոսա ձեզ հետ: Ես երես ունեմ այնքանով, որ Ազգային ժողովում բազմիցս թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հարցով դիմել եմ»,-Վանաձորի Բանգլադեշ թաղամասի տնակային ավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարուքյանը:

Մարուքյանը վստահեցրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները կլուծվեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն կազմեն ոչ իշխանական ուժերը:

«Ես եկել եմ այստեղ ձեզ ասելու, որ հինգ տարի հավատարմորեն վանաձորցու շահը, ովքեր ընտրել էին ինձ, ես պաշտպանել եմ: Ունեցել եմ մեկ մանդատ, այդ մեկ մանդատով ինչ կարողացել, արել եմ ու հպարտորեն ձեր ձայնը հնչեցրել եմ այնտեղ: Այլ բան է, որ այդ խնդիրը չի լուծվել եւ այս տնակային ավանը շարունակում է մնալ»,-ասել է Մարուքյանը։

Պատգամավորի թեկնածուն նշել է, որ երեք ուժերի միությամբ ստեղծված «Ելք» դաշինքը փորձելու է մարտահրավեր նետել իշխող կուսակցությանը:

«Եթե դուք ուզում եք, որ ձեր ձայնը հնչեցնող լինի նաեւ այսուհետ, կարող եք վերընտրել ինձ: Ձեր ձայնը տալով «Ելք» դաշինքին, դուք հնարավորություն կունենաք խորհրդարանում ունենալ ոչ թե մեկ, այլ տասնյակ պատգամավորներ: Միայն այդ դեպքում մենք կարող ենք այս տնակային ավանի, Գյումրիի տնակային ավանների եւ ընդհանրապես Հայաստանում ծառացած խնդիրների լուծման ճանապարհը բռնել, փոփոխությունների ճանապարհը բռնել»,-իր ելույթում նշել է Մարուքյանը։

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հանդիպում է ունեցել նաեւ Դարպաս համայնքի բնակիչների հետ:

Դաշինքի մեկ այլ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում է շրջել ու կոչ արել քաղաքացիներին ապրիլի 2-ին գնալ և իրենց ձայնը տալ «Ելք»-ին, քանի որ Հայաստանի համատարած հուսահատության համար ելք կա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4166 դիտում

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ