Երևան
12 °C
Պարզվում է, առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկն անվավեր համարելու տարբերակները նվազեցվել են: Օրինակ, եթե ընտրողը նույն քվեաթերթիկում երկու թեկնածուի անվան դիմաց է համապատասխան նշում կատարում, ապա այն վավեր է համարվում, պարզապես այս դեպքում քվեարկությունը որեւէ թեկնածուի օգտին չի գրանցվում, բայց փոխարենը գրանցվում է այն կուսակցության օգտին, որին ներկայացնում է տվյալ թեկնածուն:
Հիշեցնենք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձին քվեաթերթիկ է տպագրելու: Իսկ ընտրություններին մասնակցում են ինը ուժեր՝ հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:
Նրանցից յուրաքանչյուրի համար տպագրված քվեաթերթիկում լինելու են տվյալ ընտրատարածքում տվյալ ուժի ռեյտինգային թեկնածուների անունները: Ընտրողը պետք է իրեն տրված այդ ինը քվեաթերթիկներից վերցնի իր նախընտրած ուժին պատկանող քվեաթերթիկը եւ քվեարկի դրա երկրորդ էջում նշված թեկնածուներից որեւէ մեկի անվան դիմաց: Բայց եթե հանկարծ չկողմնորոշվի, թե ում օգտին քվեարկի կամ մեկից ավելի նախընտրած թեկնածուներ ունենալու պարագայում նրանց բոլորի անվան դիմաց էլ համապատասխան նշում անի, միեւնույն է, այն վավեր է համարվելու եւ գնալու է արդեն տվյալ թեկնածուներին ներկայացնող ուժի կամ դաշինքի օգտին: Նախկինում նման պրակտիկա չի եղել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում նման փորձ չի եղել, քանի որ ընդամենը մեկ քվեաթերթիկ է եղել, եւ այդ մեկի վրա նշված են եղել բոլոր ուժերը ներկայացնող թեկնածուների անունները: Այսինքն, ընտրողը միաժամանակ չէր կարող իր ձայնը տալ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Սա՝ մեծամասնական ընտրակարգի դեպքում: Իսկ համամասնականի դեպքում ընտրողը չէր կարող միաժամանակ երկու կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկել:
Հիմա մեծամասնական ընտրակարգին փոխարինելու եկած համամասնական-ռեյտինգայինն այդ հնարավորությունը չի տալիս: Եվ դա, ըստ Տ. Մուկուչյանի, բխում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, որը ներդրվել է 2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում: «Քանի որ քվեաթերթիկն իրենում ներառում է երկու գործառույթ՝ կուսակցության եւ տարածքային թեկնածուին տրվող քվե, այդպիսով եթե նույն քվեաթերթիկում երկու թեկնածուի օգտին է քվեարկություն կատարվում, դա համարվում է կուսակցության օգտին վավեր քվեաթերթիկ»,- ասաց նա:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը նույնպես գտնում է, որ իշխանությունները հենց համամասնական ընտրակարգն ու կուսակցություններն են կարեւորել, որ նման հնարավորություն են ընձեռել: «Եթե ընտրվել է այնպիսի իրավակարգավորում, որ ընտրատարածքային ցուցակներում ընդգրկված մեկից ավելի անձանց դիմաց կատարված քվեարկությունը չպետք է հանդիսանա անվավեր, ուրեմն գերակա է համարվել ընտրողի կողմից կուսակցության ընտրած քվեաթերթիկը: Իսկ թե դրանից հետո նա քանի հոգու կընտրի, դա քիչ է կարեւորվել: Սա մանեւր է, որ առաջնահերթությունը տրվի համամասնական ցուցակին»,- հավելեց նա:
Հայտնի է, որ նոր ներդրված այս ընտրակարգը կուսակցություններին կամ դաշինքներին ուղղակի ընտրելու հնարավորություն չի տալիս: Ընտրողը պետք է ընտրի որեւէ թեկնածուի, որի օգտին գրանցված քվեն էլ մեխանիկորեն գնալու է այն ուժի օգտին, որի ռեյտինգային կամ տարածքային ցուցակում էլ նա ընդգրկված է: Միաժամանակ որեւէ թեկնածու առանց որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում ընդգրկվելու չի կարող մասնակցել ընտրություններին: Այդպիսով, իշխանություններն այնպիսի մեխանիզմ են ներդրել, որ իրենց ռեյտինգային թեկնածուների օգտին գրանցված յուրաքանչյուր ձայն իրենց բաժին հասնի: Եվ եթե քվեարկությունն այնպես է ստացվել, որ որեւէ թեկնածու ձայն չի ստանում, միեւնույն է, այդ քվեաթերթիկը գրանցվում է տվյալ ուժի օգտին:
Այդպիսով, իշխանությունները ընտրողին զրկել են չգրված մի իրավունքից՝ քվեաթերթիկն այդ եղանակով անվավեր դարձնելու հնարավորությունից: Գաղտնիք չէ, որ ընտրողն ինչ-ինչ՝ ընտրակաշառք վերցնելու, վարչական կամ թաղային լծակների ազդեցության արդյունքում երբեմն չի համարձակվում պահանջված քվեարկությունը չկատարել: Կատարած քվեարկությունն ապացուցելու համար երբեմն ընտրողին ստիպում են քվեաթերթիկը բջջային հեռախոսով նկարել ու պատկերը ցույց տալ պահանջողին: Նման դեպքերում ընտրողը կարողացել է նկարելուց հետո քվեաթերթիկն անվավեր դարձնել՝ նշում կատարելով նաեւ երկրորդ թեկնածուի կամ ուժի օգտին: Մեր ընտրական գործընթացներում տարիներ շարունակ կիրառվել է նաեւ «կարուսելի» փորձը, երբ արդեն ցանկալի թեկնածուի կամ ուժի օգտին քվեարկած քվեաթերթիկը դրսում տալիս են ընտրողին, որ նա դա դնի ծրարի մեջ ու գցի քվեատուփ, փոխարենը գաղտնի դուրս հանի իրեն տրված քվեաթերթիկը:
Նման դեպքերում գիտակից, բայց ինչ-որ ազդեցություն կրող ընտրողը կարողացել է արդեն քվեախցում եւս մեկ թեկնածուի կամ ուժի անվան դիմաց նշում կատարելով՝ քվեաթերթիկն անվավեր դարձնել: Այս նոր ընտրակարգն ընտրողին զրկում է այդ «իրավունքից»: «Նախ ընտրության գաղտնիությունը երաշխավորվում է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ԸՕ-ով, հետեւաբար նկարելը եւ հանել՝ տարածելը, անգամ մեկ հոգու ցույց տալը ընտրական իրավունքի գաղտնիության կոպտագույն խախտում է: Այնուամենայնիվ, մեր իշխանությունները հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը, որ հնարավոր է երկրորդ թեկնածուի անվան դիմաց քվեարկելով՝ քվեաթերթիկն անվավեր դարձնել՝ գնացել են այդ «սողանցքը» փակելու ճանապարհով: Այսինքն, ընտրողը զրկվել է անգամ այդ հնարավորությունից»,- ասաց Ն. Նորիկյանը:
Վերջինս նաեւ համոզված է, որ այս ընտրություններից հետո իշխանությունները փոխելու են Ընտրական օրենսգիրքը: «Այս ընտրական համակարգը մեր երկրում նախադեպ է: Հետեւաբար սա մեզ համար ոչ միայն նորույթ է, այլեւ վստահ եմ, որ այս ընտրություններից հետո բազմաթիվ շիլաշփոթների պայմաններում արմատապես փոխելու են օրենսգիրքը, հատկապես ռեյտինգային ընտրակարգը: Իսկ շարժական կամ տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար դա շատ դժվար է լինելու: Կտեսնեք, թե դա ինչ ընտրական քաոս է առաջացնելու»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT