Չբռնե՞նք սուզանավ արտադրենք. նախընտրական հրաշքներ

Բոլոր այն կանխատեսումները, որ նախընտրական այս փուլում մեր պալատական վիճակագիրները հանրությանը կհրամցնեն ցնցող ցուցանիշներ, մեղմ ասած, իրականանում են:

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա փետրվարին իր արձանագրած սոցիալ-տնտեսական նախնական տվյալները, որոնց մի զգալի մասը երկնիշ աճ են ցույց տալիս մի քանի բնագավառներում:  Այսպես ուրեմն: Պարզվում է, որ այս տարվա փետրվարին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է 20 տոկոսով: Չէ, մի քիչ չափազանցրինք, 20 չէ, այլ 19.9 տոկոսով: Առեւտրի շրջանառությունը աճել է 10 տոկոսով: Չէ, ճիշտն ասած՝ այստեղ էլ մի քիչ չափազանցրինք` 10 տոկոսով չէ, այլ 9.8 տոկոսով: Ծառայությունների ծավալն էլ է աճել մոտ այդքանով` 9.7 տոկոսով: Արտահանման ծավալն էլ աճել է իրոք 10 տոկոսով, նույնիսկ մի փոքր ավելի` 10.1 տոկոսով: Ներմուծումը աճել է 12.4 տոկոսով...:  Ու ընդհանրապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը արդեն երկու ամիս է, ինչ 6 տոկոսից չի իջնում այն պարագայում, երբ մի քանի ամիս առաջ 0-ի մոտերքն էր: 

Մի խոսքով, մեր տնտեսությունը հրաշքներ է գործում: Պատկերացնո՞ւմ եք` արդյունաբերության աճ 20 տոկոսով: Նման տեմպերով աճում էր Հարավային Կորեայի արդյունաբերությունը «կորեական հրաշքի» տարիներին: Բայց պետք է նկատել, որ նմանատիպ հրաշքները մեզ մոտ աննախադեպ չեն: Ամեն ընտրությունից առաջ մեր պաշտոնական վիճակագիրները հանկարծ այնպիսի աճեր են հայտնաբերում, որոնք մինչ այդ չեն եղել:

2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ մեր տնտեսական ցուցանիշները կտրուկ լավացան: ԱՎԾ-ն արձանագրում էր մոտ 9 տոկոս տնտեսական աճ ամսական կտրվածքով: 2008 թվականի հունվարին արձանագրվեց 9.9 տոկոս աճ, հունվար- փետրվարին` 10.1 տոկոս:  Այն ժամանակ տնտեսական ցուցանիշներին աճ էր հաղորդում շինարարությունը, որը հետագայում վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը անվանեց «փուչիկ»:  Դե 2008 թվականի այդ երկնիշ աճերը ինչ- որ տեղ կարելի է բացատրել` դա համաշխարհային տնտեսական ճգնաժամից հաշված օրեր առաջ էր եւ տնտեսությունը դեռ «տաքանում էր»: Եվ կարող են հիմնավորումներ հնչել, թե այսպիսի ցուցանիշները պայմանավորված չէին 2008-ի նախագահական ընտրություններով:

Բայց արդեն 2012 թվականին, երբ Հայաստանի տնտեսությունը արդեն ճգնաժամի մեջ էր եւ ի հեճուկս տարաբնույթ հայտարարությունների՝ այդպես էլ դուրս չեկավ այդ վիճակից, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկսվեց տնտեսական հրաշք: Հունվարին ԱՎԾ-ն գրանցեց արդյունաբերական արտադրանքի 21 տոկոս աճ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ: Փետրվարին`16 տոկոս, մայիսն, հենց ընտրությունների ամսին 14 տոկոս էր աճը, իսկ ընտրություններին հաջորդած ամսին՝ հունիսին արդյունաբերության աճը կազմեց միայն 4 տոկոս: 2012 թվականին արդյունաբերության արտադրանքի աճը տարեկան կտրվածքով եղել է միայն 8 տոկոս, իսկ նախընտրական ամիսներին, ինչպես նշեցինք, առնվազն մեկուկես անգամ բարձ տեմպ է արձանագրել ԱՎԾ-ն:

Սա կարելի էր պատահականություն համարել, եթե հաջորդ տարի` 2013 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների շրջանում էլ այս նույն միտումը չարձանագրվեր: Ընտրություններին նախորդած ամսին` 2013-ի հունվարին արդյունաբերությունը, ըստ պաշտոնական վիճակագիրների, ունեցել էր 18.8 տոկոս աճ, փետրվարին` 13.8 տոկոս, դրան հաջորդած ամսին, երբ բողոքի ցույցեր էին, արձանագրեցին  15.4 տոկոս աճ, իսկ հունիսին աճն ընդամենը 3.6 տոկոս էր` մոտ 5 անգամ ավելի քիչ: Եվ ընդհանրապես, 2013 թվականին տարվա կտրվածքով արդյունաբերության աճը, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կազմել է 6.8 տոկոս, իսկ ընտրական ամիսներին, ինչպես նշեցինք, 15-ից 18 տոկոս:

Եվ ուրեմն, առնվազն երկու անգամ ընտրությունների կապակցությամբ մեր պաշտոնական վիճակագիրները ներկայացրել են աստղաբաշխական աճեր, որոնք ընտրական թոհուբոհից հետո կտրուկ նվազել են: Եվ ուրեմն, կարելի է պնդել, որ ներկայիս աճերը նույնքան «նախընտարական են», որքան սրան նախորդած երկու համապետական ընտրությունների շրջանում արձանագրվածները:  

Ու հենց 2008 թվականից սկսած, երբ Հայաստանում պարբերաբար արձանագրվում են այսպիսի տնտեսական հրաշքներ, ավելի երկարաժամկետ կտրվածքով տնտեսության վիճակը ավելի վատանում է: Անցած 10 տարիների ընթացքում մեր Համախառն ներքին արդյունքը դոլարով արտահայտված ոչ մի կերպ չի աճում ու դոփում է 11 միլիարդ դոլարի ցուցանիշի վրա: Գուցե դա հենց նրանից է, որ մեր տնտեսական ցուցանիշները ուղղակի կախվածության մեջ են դրվում նախընտրական քարոզչության հետ եւ դառնում հենց այդ քարոզչության մի բաղկացուցիչ մասը: Ու պետք է ասել, որ դա աշխատում է: Որքան վատանում է տնտեսության վիճակը, որքան խորանում է աղքատությունը, որքան մեծանում է արտագաղթը, այնքան ավելի շատ ձայն է հավաքում իշխող խմբավորումը:   

Ու խոսքը միայն ցուցանիշներին չի վերաբերվում: Նախընտրական շրջանում հատկապես վերջին տարիներին «հայտնաբերվում են» տիեզերական մասշտաբի ծրագրեր: Թերեւս չեն մոռացվել «Արմենիկումը», Իրան-Հայաստան երկաթուղին, նոր Ատոմակայանը, նավթավերամշակման գործարանը...: Այս նախընտրական շրջանն էլ առանց մի այդպիսի «ծրագրի» չանցավ: Պարզվեց, որ չեխերը որոշել են Հայաստանում կազմակերպել «Տատրա» հայտնի բեռնատարների արտադրություն:  Ովքեր գոնե մի քիչ ծանոթ են ժամանակակից բեռնատարների կառուցվածքին, դրանց տեխնոլոգիական հանգույցներին, տեխնիկական պահանջներին, նման տեղեկատվությունը կարող է միայն մեղմ ժպիտ առաջացնել: Ժամանակին էլ նախկին վարչապետը Տիգրան Սարգսյանն էր հայտարարում թե հեսա-հեսա սկսում ենք ավտոբուսներ արտադրել:  Որ մի քիչ էլ լարենք մեր հիշողությունները, ապա հիմա մենք տրակտորներ պետք է արտադրեինք, սպորտային փոքր ինքնաթիռներ...:

նկարում` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացակայանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6618 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել