Երևան
12 °C
«Ելք» դաշինքը համոզված է, որ դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների կողմից ՀՀԿ-ի համար ցուցակ կազմելու գործողությունները ապօրինի են եւ կան բոլոր հիմքերը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումը չեղյալ ճանաչելու: Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց մասնագետները «ՀՀԿ-ին ընտրարշավից վռնդելու մասին» դիմում են պատրաստում եւ վաղը կամ ամենաուշը մյուս օրը այն կներկայացնեն ԿԸՀ:
«Մենք պետք է պայքարենք, որ ՀՀԿ-ն իր ընտրակեղծարարներով, իր քաղաքական մանկուրտներով դուրս շպրտվի խորհրդարանական ընտրություններից, որպեսզի հայ ժողովուրդը ընտրություն անելու հնարավորություն ունենա»,- հավելեց Փաշինյանը:
Ու մինչ դիմումը կներկայացվի ԿԸՀ՝ Փաշինյանն անդրադարձավ տնօրենների վարքին. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր սուղ եւ աղքատիկ բյուջեից տարեկան համարյա 200 միլիարդ դրամ է հատկացնում, որ կազմակերպի իր երեխաների, իր զավակների կրթությունը հանրակրթական դպրոցներում: Բայց ահա պարզվում է, որ այդ գումարները տնօրինող հարյուրավոր (առնվազն 114) դպրոցի տնօրեն եւ մանկապարտեզի վարիչ, փոխարենը երեխաների կրթական հարցերով զբաղվելու, փոխարենը նրանց որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ դաստիարակելու, զբաղված են Հանրապետական կուսակցության անդամների՝ սամվելալեքսանյանների, առաքելմովսիսյանների, միհրանպողոսյանների, ռոբերտսարգսյանների համար ցուցակներ հավաքագրելով: Նրանք, չարաշահելով իրենց դիրքը, դպրոցները վեր են ածել հանրապետական բջիջների եւ դեգրադացնում են մեր զավակներին՝ նրանց դարձնելով սերժսարգսյանական եւ արմենաշոտյանական մանկուրտներ:
Մենք էսօր ասում ենք, որ մեր կրթական համակարգը, այն ինչ իրար հետ ստեղծել են Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը եւ մյուսները, արմատից դեգրադացված է եւ այդ կրթական համակարգի հանրապետական կատարածուներին պետք է արմատախիլ անել, որովհետեւ նրանք մեր երեխաներին արդեն դպրոցում սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ՝ նրանց մտցնելով բոնբաներկաների, մատանիների, մաստիկաների եւ մանր փող հավաքելու հարաբերությունների մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀԿ ներկայացուցիչների արդարացումներին, թե դպրոցի տնօրենների կողմից ցուցակներ հավաքելը օրինական է, օրենքին չի հակասում՝ ԱԺ պատգամավորը նկատեց. «Եթե զուտ էդ հարթության մեջ գցենք՝ երեւանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործողությունը նույնպես օրինական է, ի՞նչ եք ասում դուք դրան:
Բայց մենք հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից եւ բավական է նրանք ընտրությունից ընտրություն, տարեց տարի փչացնեն մեր երեխաներին՝ նրանց դարձնելով սամվելալեքսանյանների, առաքելմովսիսյանների, սերժսարգսյանների եւ արմենաշոտյանների անդեմ կատարածուներ»:
Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված արարատցիներին տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց հաղթանակի դեպքում դպրոցի տնօրենները այլեւս իրավունք չեն ունենա լինել կուսակցական, որովհետեւ այն դեգրադացիան, որ կա հանրության մեջ, «էն հուսահատությունը, էն անկարությունը, անողնաշարությունը, որ նրանք ցույց են տալիս բազում ընտրություններում, այդ ամենը արմատավորվում է այն դպրոցներում, որոնք զբաղված են այսպիսի գործունեությամբ»:
«Եվ մենք ասում ենք, որ այո, քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել այս դպրոցներից»,- ընդգծեց պատգամավորը: Ամփոփելով այս թեման՝ Փաշինյանը դպրոցներում աշխատող բազմաթիվ ազնիվ ուսուցիչներին ու մանկավարժներին կոչ արեց տարանջատվել աղտեղությունից, աղբից:
«Արդեն քանի օր է՝ հանրությունը ստացել է տեղեկատվությունը, թե ինչով են զբաղվում դպրոցներում: Այդ ազնիվ մանկավարժները պետք է ցույցեր անեին, գործադուլներ անեին, հրաժարվեին աշխատել քաղաքական պոռնկությամբ զբաղվող տնօրենների հետ, եւ նույնիսկ հրաժարվեին նրանց բարեւել: Էսօր էլ նրանք շանս ունեն, շանս ունեն նաեւ այն քաղաքացիները, որոնք ընդգրկվել են այդ ցուցակներում: Սիրելի քաղաքացիներ, մերժեք այն կուսակցություններին, որոնց համար ձեզ ցուցակագրել են, որովհետեւ դուք ՀՀ հպարտ քաղաքացի եք եւ հնարավորություն ունեք ապրիլի 2-ին ապացուցել ձեր հպարտությունը»,- կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ շաբաթ օրը Արցախի ՊԲ զորամասերից մեկում Սերժ Սարգսյանի ելույթին եւ հատկապես «Իսկանդերի» կիրառման մասին հատվածին:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT