Փաշինյանի մասին հարցերից բարկացած Փոստանջյանը ոտքի կանգնեց ու փորձում էր հեռանալ եթերից

«Երկիր ծիրանի»  նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին: Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պարզել, թե ինչում է կայանում Փոստանջյանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությունը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջյանը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապայքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր:

Պետրոս Ղազարյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին առաջարկում էր միավորման բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի ընտրությունները սեւ ու սպիտակ լինեն, ընդդիմադիրների շատ լինելուց իշխանությունը չշահի:

Փոստանջյանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը եւ ինչքան ընդդիմադիր կեցվածք ունեցողները շատ լինեն, այնքան ավելի լավ կարող են հարվածել ապօրինի իշխանությանը եւ նրան իշխանազրկել: Ասաց, որ դեմ է սպոնտան, արհեստական ձեւավորված միավորներին, որոնք գաղափարական, ծրագրային եւ սկզբունքային հենք չունեն ու ձեւավորվել են կարճաժամկետ խնդրի շուրջ:

«Երկիր ծիրանի» նախագահը խոսեց «Ելքի» հետ ունեցած տարբերությունների մասին, որոնք ծրագրային են, սկզբունքային ու գաղափարախոսական: Օրինակ բերեց հայտնի հազար դրամների քվերակությունը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկել կոռումպացված հիմադրամի ստեղծմանը, այնինչ ինքը գործող կառավարությանը մեկ դրամ էլ չէր վստահի:

Փոստանջյանին դուր չէին գալիս Ելքի ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկեց անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին:

Փոստանջյանը չհամաձայնելով՝ ասաց, որ հավակնում են մեծամասնություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է ԱԺ-ում աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է:

Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է՝ ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա: Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել:

Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:

Պետրոս Ղազարյանը խոստացավ, որ այլեւս այդպիսի հարցեր չեն հնչի: Փոստանջյանը վերադարձավ, եւ հաղորդավարը հարցրեց կուսակցության նախընտրական ծրագրի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10956 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս