Երևան
12 °C
Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքի կազմակերպած դրամահավաք երեկոն, որի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:
Երեկոյի մեկնարկին դաշինքի անդամները կատարեցին «Էրեբունի-Երեւան» երգը: Իր խոսքում դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք թերահավատորեն են մոտենում քարոզարշավի ծախսերը դրամահավաքի միջոցով հոգալու իրենց մոտեցմանը:
«Ժողովուրդ ջան, ես մեր այս գործողությունը, ձեր ամեն մի տված դրամը համեմատում եմ աստվածաշնչյան 5 հացի եւ 3 ձկան բազմապատկման գործընթացի հետ, որով 5000 մարդ կերակրվեց: Մինչեւ հիմա էդ գործընթացն իր արդյունքները տալիս է: Թերահավատներին կարող եմ ասել, որ այս գործընթացը ոչ միայն արդյունավետ է, ոչ միայն իր նպատակին է ծառայում, այլեւ շատ առաջադեմ ու նորարական է, շատ քրիստոնեավայել է»,- վստահեցրեց նա:
Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում դաշինքի ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը մինչ այսօրվա հանգանակությանն անդրադառնալը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ եւս հանգանակություն է կազմակերպվել եւ հանգանակված յուրաքանչյուր դրամը նպաստել է, որ այսօր իրենք խորհրդարանում լուրջ արդյունք ունենան, անկախ լինեն եւ ոչ թե մյուս ուժերի պես կախման մեջ ընկնեն օլիգարխներից կամ իշխանական որեւէ պաշտոնյայից:
«Արդեն Երեւանի ավագանու ընտրությունների համար խնդրում ենք յուրաքանչյուրիդ աջակցությունը, որպեսզի կարողանանք կրկնապատկել, եռապատկել այն հաջողությունը, որ ունեցել ենք նախորդ ընտրություններում»,- հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում յուրաքանչյուր հանգանակված դրամի համար հաշվետու են լինելու:
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի հիմնադիրներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանգանակությանը մասնակցելու կոչ-հորդորից առաջ խոսեց Հայաստանում ձեւավորված հետեւյալ քաղաքական մշակույթի մասին. «Եղել են տարբեր քաղաքական ուժեր, որ փող են բաժանել մարդկանց, որպեսզի գան, տիրանան իշխանական լծակներին եւ փող աշխատեն, մարդկանց հարստահարեն ու այդ բաժանած փողի հազարապատիկը հետ հավաքեն: «Ելք» դաշինքը իր հիմնադիր քաղաքական ուժերով այլ մշակույթի կրող է: Մենք ասում ենք՝ մեր հայտն ենք ներկայացրել ձեզ ծառայելու համար, ձեր ներդրումն արեք, ձեր դրամով, լումայով աջակցեք, ուժեղացրեք մեզ եւ ուժեղանալու արդյունքում մենք կսկսենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Իր խոսքի ավարտին Մարուքյանն ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մայիսի 14-ից հետո այլեւս երբեւէ Երեւան քաղաքի բյուջեն այն ձեւով չի ծախսվելու, ինչպես ծախսվել է: Մայիսի 14-ից հետո Երեւան քաղաքը այլեւս երբեք այն կառավարումը չի ունենալու, ինչ ունեցել է մինչ օրս: Այս համոզմունքով բոլորս գնում ենք իշխանափոխության»:
«Ցանկացած քաղաքային իշխանության խնդիրը այդ քաղաքի բնակիչների կյանքը հեշտացնելն է»,- իր ելույթն այս արձանագրմամբ սկսեց Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց. «Եվ սա բաղկացած է մի քանի կոմպոնենտից. ի՞նչ տանիքի տակ են ապրում այդ քաղաքի բնակիչները, այդ տանիքը կաթո՞ւմ է, ամեն անձրեւի ժամանակ նրանք լարվո՞ւմ են, ի՞նչ վերելակով են իջնում եւ բարձրանում, ինչքա՞ն ժամանակում են հասնում կանգառ, էդ կանգառում ինչքա՞ն ժամանակ են սպասում քաղաքային տրանսպորտին, սպասելու ընթացքում թրջվելո՞ւ են, թե՞ կանգառասրահ կա, որի տակ կարող են պատսպարվել: Հետո, երբ որ քաղաքային տրանսպորտը եկավ ի՞նչ դիրքում են երթեւեկում՝ կռացա՞ծ, ոլորվա՞ծ, ծռվա՞ծ, թե՞ արժանապատիվ նստած: ....Մեր թիմի առաքելությունը Երեւան քաղաքում հենց երեւանցիների կյանքը հեշտացնելու առաքելությունը ստանձնելն է, որովհետեւ այսօր Երեւանում մարդկանց կյանքն ամեն պահ, ամեն վայրկյան կապված է սթրեսների, անհարմարությունների հետ: Եվ կարծես վերջին օրերի իրադարձությունները եկան ապացուցելու, որ Երեւանի քաղաքային իշխանությունները խնդիր ունեն անընդհատ նոր անհարմարություններ պատճառել Երեւանի բնակիչներին: Մենք գալիս ենք երեւանցիների կյանքը հեշտացնելու»:
Փաշինյանը խոսեց նաեւ քաղաքային իշխանության քաղաքական գործառույթների մասին: Ասաց, որ իրենք պատրաստ են ապացուցել, որ ի վիճակի են ստանձնել իշխանություն եւ այդ իշխանությունը իրացնել այդ պայմանների կատարմամբ, ինչի չկատարման համար քննադատում են գործող իշխանություններին: «Այո, մենք պետք է ապացուցնեք, որ Հայաստանում ընդդիմությունը կարող է ստանձնել իշխանությունը եւ ժողովուրդը կարող է գոհ մնալ իր ընտրությունից»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց նաեւ, որ իրենք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են ոչ թե իրենց հաղթանակի հնարավորության համար, այլ երեւանցիների, ընտրողի հաղթանակի հնարավորության համար: «Մենք ուզում ենք, որ մայիսի 15-ին Երեւանի ընտրողը ասի՝ ես հաղթեցի, ոչ թե 10 հազար դրամանոցը ասի՝ ես հաղթեցի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT