Միջադեպ դատարանում. հայտնի լեզվաբան Մեյթիխանյանը շշով հարվածեց ամբաստանյալի դեմքին. վիդեո

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ:

Այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը՝ սպանվածի կինը, որը դահլիճից դուրս էր եկել, ներս մտավ եւ պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին: Լարված իրավիճակ ստեղծվեց: Ամբաստանյալները սկսեցին գոռալ: Նրանց շտապ հեռացրին դահլիճից, ինչից հետո ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել Մեյթիխանյանին:

Վերջինս, ամբաստանյալին հարվածելուց հետո մոտեցավ իր համար նախատեսված աթոռին, ձեռքը դրեց գլխին, ակնհայտ էր, որ իրեն վատ էր զգում: Ամբաստանյալների հարազատները գոռում էին, որ պետք է քրեական գործ հարուցեն Մեյթիխանյանի նկատմամբ: Դատարանում իրավիճակը փորձում էին վերահսկել մեղադրող դատախազներն ու կարգադրիչները: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը լքեց նիստերի դահլիճը: Կարգադրիչներին մեծ դժվարությամբ հաջողվեց ազատել դատական նիստերի դահլիճը. Փառանձեմ Մեյիթխանյանի սեղանին մնացել էր ջրով շիշը, որով հարվածել էր Յուրի Հակոբյանին եւ դեղին հաբեր (վալերիանկա): Նշենք, որ հայտնի լեզվաբանը նիստերի դահլիճը լքեց այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը նկարագրում էր սպանված Եղիշե Խաչատրյանի վնասվածքները, նկարագրում ամբաստանյալների գործողությունները սպանության օրը:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արման Նադիրյանը մեր զրույցում անդրադառնալով միջադեպին ասաց, որ իր տպավորոթյամբ Մեյթիխանյանի թիրախը հենց Յուրին էր: «Չեմ հասկանում՝ ինչի: Այսօր կարող եմ ենթադրել, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Յուրին անմեղ տեղն է պատասխանատվության ենթարկվում, ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում ու իրենք լավ հասկանում են, որ եթե Յուրիի անմեղությունը հաստատվի, ապա ամբողջ գործի վրա դա բացասական ազդեցություն է ունենալու: Յուրին հատուկ էր ընտրված»,- ասաց պաշտպանը: Մեր հարցին, թե այդ հարվածից վնասվածքներ ստացե՞լ է, Նադիրյանը պատասխանեց, որ խոսել է պաշտպանյալի հետ, վերջինս խուսափել է այդ հարցին պատասխանել. «Ցանկություն չհայտնեց, որ բժշկական հետազոտության ենթարկվի, միգուցե հաշվի առնելով եղելությունը: Կնայենք, եթե բարդություններ լինեն, բնականաբար, կդիմենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե ի՞նչ ընթացք կստանա այս միջադեպը, պաշտպանը նշեց, որ շատ տհաճ երեւույթ էր. «Նախ անհարգալից վերաբերմունք էր հենց դատարանի նկատմամբ, ապա՝ դատարանում ներկա գտնվող բազմաթիվ անձանց: Սա չի նշանակում, եթե անձը տուժողի իրավահաջորդ է, ապա ինքը վերագրի իրեն ամենաթողություն եւ ինքը որոշի՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ ու անգամ բռնություն գործադրի: Սա, ըստ իս, անթույլատրելի է: Սրա հետ կապված մենք կմիջնորդենք դատարանին, որպեսզի դատական սանկցիա կիրառի՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ մնացած զարգացումների հետ կապված կքննարկենք եւ համապատասխան որոշում կկայացնենք»,- եզրափակեց Յուրի Հակոբյանի պաշտպանը:

Մինչ այս միջադեպը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերանայեց իր որոշումը եւ թույլատրեց լրատվամիջոցներին տեսանկարահանում եւ լուսանկարահանում իրականացնել առանց ժամանակի սահմանափակման, սակայն առանց լուսարձակման եւ ձայնային էֆեկտների:

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Հատուկ քննչական ծառայությունից գրություն, որով դատարանին հայտնել են, որ գործով պաշտպանության միջոց կիրառված վկա Արմեն Վաչագանի Սարգսյան կեղծանվամբ, հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ իր նկատմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար կատարված ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Գրությամբ նաեւ ՀՔԾ-ից դատարանին հայտնել էին, որ վկան «shamshyan.com» կայքի միջոցով տեղեկություն է տարածել եւ բացահայտել իր ինքնության վերաբերյալ տվյալները:

Այս կապակցությամբ դատարանը դատավարության մասնակիցների կարծիքը հարցրեց, թե արդյոք նպատակահարմա՞ր է հետագայում եւս շարունակել պահպանել նրա պաշտպանության միջոցը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ պետք է շարունակել պահպանել: Մեղադրող դատախազները նույնպես նույն կարծիքին էին:

Սրա հետ կապված ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ քանի որ վկան բացահայտել է իրեն, հետեւաբար անհրաժեշտություն չկա փակ վկայի կարգավիճակում նրան պահելու: Նա եւս մեկ անգամ միջնորդեց պաշտպանական կողմին տրամադրել վկայի վերաբերյալ գործում առկա նյութերը՝ դրանց ծանոթանալու եւ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ պաշտպանները այս միջնորդությունը ներկայացրել են մի քանի անգամ, որը դատարանի կողմից մերժվել է:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ կարծիք հայտնեց՝ եթե դատարանի համար կարեւոր է, որ պաշտպանական կողմը կարողանա օգտվել իր իրավունքներից եւ արդյունավետ պաշտպանություն իրականացնել, իսկ դատարանն էլ արդար դատաքննություն ապահովի, ապա այս տվյալից հետո, որը դատարանը ստացել է, անմիջապես պետք է վերացվի վկայի նկատմամբ պաշտպանության միջոցը եւ նյութերը տրամադրվեն պաշտպանական կողմին:

Քանի որ վկան խոչընդոտել է իր նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցի կիրառմանը, կատարել է գործողություններ, որոնք բովանդակազրկում են կիրառված պաշտպանության միջոցը, հետեւաբար դատարանը որոշեց դադարեցնել վկայի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը եւ վկայի ցուցմունքները ամբողջությամբ տրամադրել պաշտպանական կողմին:

Այնուհետեւ դատաքննությունը սկսվեց. մեղադրող դատախազը սկսեց հրապարակել գործող ամբաստանայլների մեղադրական եզրակացությունը, սակայն միջադեպի պատճառով այն ընդմիջվեց:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 3-ին

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31024 դիտում

ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն

Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ

ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք

Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը

Վարչապետը նոր գրառում է արել

Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել

Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ

Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը

ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ

Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել

Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին

ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել

ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ

Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության կոնցեպտի մասին է. վարչապետ. տեսանյութ

Գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան

ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը

Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով

Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ

Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է

Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին

Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ

Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է

Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 10-ին